Երեկ մեկնարկած Անվտանգության հարցերին նվիրված 45-րդ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Մյունհենում կայանալու է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Նալբանդյանի հետ հանդիպման մասին երեկ Մյունհեն մեկնելուց առաջ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարը, ինչից հետո այդ տեղեկությունը հաստատել է նաեւ ՀՀ Արտգործնախարարությունը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Դավոսում կայացած տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: