Նաեւ Հայաստանի մասին

11/02/2009

Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Ալի Բաբաջանը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությունը: Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու է ժամանել փետրվարի 8-ին: Երեկ նրան ընդունել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ա. Բաբաջանը Բաքու է ժամանել անվտանգության հարցերին նվիրված Մյունհենի միջազգային խորհրդաժողովին մասնակցելուց հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 6-8-ը: «Կովկասը եւ Բալկանները» նստաշրջանում ունեցած իր ելույթում Բաբաջանը նշել է, որ ՀՀ-ի հետ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների լիակատար նորմալացումից հետո Հարավային Կովկասի իրադրությունն էապես կփոխվի: