Ժամանակը սուղ է

08/02/2009

«Այս տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության լուծման լավ հնարավորություն կա, սակայն ժամանակը սուղ է եւ այժմ անչափ կարեւոր է օգտվել հնարավորությունից»,- նման հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, որը հաջորդ շաբաթվա սկզբին այցելելու է Հարավային Կովկասի երկրներ: Հայաստանում նա կլինի փետրվարի 9-10-ը, Վրաստանում` փետրվարի 10-12-ը, իսկ Ադրբեջանում` փետրվարի 12-14-ը: Նախատեսված են նրա հանդիպումները երեք երկրների խորհրդարանների ղեկավարության, կառավարությունների, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Հուսով եմ, իմ այցի արդյունքը կլինեն դրական ազդանշանները, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման ճանապարհին է»,- ասել է Լենմարկերը, որն այցից առաջ ցանկություն է հայտնել հանդիպել նաեւ Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ: