Հերքում են

11/02/2009

Հայ Ազգային կոնգրեսի լրատվական կենտրոնը հերքել է անցած շաբաթ մեր թերթում հրապարակված այն տեղեկատվությունը, որ ՀԱԿ-ում չեն վստահում մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին, եւ բացառված չէ, որ առաջիկայում հետ կանչեն նրան։ «Ձեր հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Անդրանիկ Քոչարյանը վայելում է Հայ Ազգային կոնգրեսի լիակատար վստահությունը»,- նշված է ՀԱԿ-ի լրատվական կենտրոնից ուղարկված հաղորդագրության մեջ։