Մամուլում բազմաթիվ մեկնաբանություններ են հնչում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածի մասին: Բոլորը կհամաձայնեն, որ նրան արտաքին ու ներքին մարտահրավերներով լի ժամանակաշրջան է բաժին ընկել։ Այս իմաստով, կփորձեմ այլ հայացքով դիտարկել նրա գործողությունները: Կարծում եմ` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի պաշտոնավարման անցնող 1 տարվա (օրացուցային առումով այն կլրանա ապրիլի 9-ին) ընթացքում արտաքին-քաղաքական ճակատում նրա …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ՀՀ Ոստիկանության Հանցավորության դեմ պայքարի` 6-րդ վարչության նախկին պետ, ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային ծառայության տնտեսական հարցերով օպերատիվ հետախուզության վարչության պետ Աշոտ Գիզիրյանը օրերս նշանակվելու է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ: Ի դեպ, ՀՀ Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած երեկվա կոլեգիայի ընդլայնված նիստում դժգոհություն են հայտնել քրեակատարողական հիմնարկներում տիրող վիճակի, մասնավորապես, այդ հիմնարկներում թմրանյութերի շրջանառության …
կարդալ ավելինԱյսօր Վճռաբեկ դատարանը կհրապարակի «Ա1+»-ի երկու հայցերի վերաբերյալ իր որոշումը: Հիշեցնենք, որ «Մելտեքս» ՍՊԸ-ն` «Ա1+»-ը, 2 դիմում է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան` պահանջելով վերանայել նույն դատարանի` 2004թ. փետրվարի 27-ի եւ ապրիլի 23-ի վճիռները նոր հանգամանքների ի հայտ գալու հիմնավորմամբ: Իսկ նոր հանգամանքը Եվրոպական դատարանի 2008թ. հունիսի 17-ի վճիռն է, որն ուժի մեջ է մտել անցած …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի` կարեւորելով Եվրամիության հետ համագործակցության հետագա խորացումը, Ս. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված 2009-2011թթ. գործողությունների ծրագիրը հնարավորություն է տալիս առաջ շարժվել այդ ուղղությամբ: Նրանք անդրադարձել են Եվրամիության «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դիտարկմամբ, նախկինում հարկային եւ մաքսային ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելիս երեւան էին գալիս նաեւ ոլորտի պաշտոնյաների չարաշահումներ, իսկ քննչական մարմնի ձեւավորումից հետո, անցած ամբողջ տարվա ընթացքում «միայն մեկ դեպք է եղել», երբ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնյան չարաշահում է կատարել: ՀՀ Դատախազության կոլեգիայի երեկվա նիստում Ա. Հովսեփյանը նշել է, որ ինքը կողմ …
կարդալ ավելինՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի սկզբին կայցելի Ադրբեջան: Ըստ «Ազերի Պրեսի»` Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: ՌԴ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Բաքվում ռուսաստանյան տեղեկատվական-մշակութային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի բացման արարողությանը կմասնակցեն նաեւ ԱՊՀ գործերով Դաշնային գործակալության տնօրեն Ֆարիդ Մուխամետշինը եւ այլ պաշտոնատար անձինք:
կարդալ ավելինԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ դարձյալ հետաձգել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Երեկվա նիստի ընթացքում ցուցմունք է տվել Գ.Ջհանգիրյանը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի տարածած հաղորդագրության՝ «մեղադրյալի փաստաբանները դարձյալ միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատավոր Ժորա Վարդանյանն ինքնաբացարկ հայտարարի»: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին:
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության` Ս. Սարգսյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր երկրի համագործակցությունը եւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: Նախագահը վերահաստատել է մեր տնտեսության վրա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու ուղղությամբ ակտիվ եւ գործնական քայլերի գնալու` …
կարդալ ավելինԱզգային ժողովում ձեւավորված աշխատանքային խումբն, ամենայն հավանականությամբ, այսօր ԱԺ նախագահին կներկայացնի Քրեական օրենսգրքի (ՔՕ) 225 եւ 300, ինչպես նաեւ դրանից բխող երկու այլ հոդվածներում առաջարկվող փոփոխությունների նախագիծը: Այս ընթացքում աշխատանքային խումբն ընդունել է մի տարբերակ: Հիշեցնենք, որ փոփոխություններ կատարելու խոստում տրվել էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցողներին: Երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում …
կարդալ ավելինԱյսօր լրանում է 2008թ. նախագահական ընտրությունների 1 տարին: Ընտրություն, որ 1 տարի հետո էլ հասարակության կողմից չընդունվեց, որի արյունոտ հետեւանքները այսօր էլ չեն մաքրվել եւ մեր հասարակությանն ու պետությանը պահում են լարված ու ներքաղաքական ճգնաժամի մեջ: Անցած տարվա փետրվարի 19-ի ընտրական միջոցառման արդյունքում ձեւավորված իշխանությունն այդ օրվանից մինչ օրս շարունակում է միջազգային կառույցներին եւ, որ …
կարդալ ավելինԱսում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը` անդրադառնալով անցած տարեվերջին «ԱԺ կանոնակարգում» իր իսկ առաջարկով արված այն փոփոխությանը, համաձայն որի` ԱԺ պատգամավորը կարող է ունենալ 2 օգնական, որոնցից մեկը՝ հասարակական հիմունքներով, այսինքն` անվճար, մյուսը` 100.000 դրամ աշխատավարձով, որն էլ, բնականաբար, պետք է վճարվի պետբյուջեից: Նաեւ նշենք, որ Ա. Բախշյանի ներկայացրած նախագծի նախնական տարբերակում ներառված …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի ԱԺ 5 պատգամավորներ ձեւավորել են նոր պատգամավորական խումբ` «Արցախատուն»: Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Ժողովրդավարություն» խմբակցությունից հրաժարված 5 պատգամավորների դիմում-տեղեկանքը երեկ հրապարակել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը. «Մենք` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի թվով հինգ պատգամավորներ` Գարիկ Գրիգորյան, Ռուդոլֆ Մարտիրոսյան, Արծվիկ Սարգսյան, Գառնիկ Միրզաբեկյան եւ Սերգեյ Սեյրանյան, հայտարարում ենք «Արցախատուն» պատգամավորական խմբի ստեղծման մասին: Պատգամավորական …
կարդալ ավելինԵրեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հանրապետության Արտաքին գործերի նախարարության 2008թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2009թ. անելիքներին: Բ. Սահակյանը նշել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները: Դրանք են` արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունն ու բազմաուղղվածությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելը, բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնումը` Արցախի` որպես բանակցային լիիրավ կողմի …
կարդալ ավելինԽորհրդային տարիներին մի մուլտֆիլմ կար` «Ճանապարհորդ գորտը», որտեղ գորտը բադերին համոզում է իրեն էլ տանել տաք երկրներ: Իսկ հետո, երբ բոլորը զարմանում են այդ ճանապարհորդության վրա, գորտը բոլորին պատմում է, թե որքան խելոք է ինքը, որ այդպիսի բան է մտածել: Իհարկե, «էտո յա, յա, յա պրիդումալ վսյո…» արտահայտությունը բերում է նրան, որ գորտն այդպես էլ …
կարդալ ավելինԱյսօր երկօրյա պաշտոնական այցով ԼՂՀ են մեկնելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՀ ԱԺ գՖինանսավարկային եւ բյուջետային հարցերի …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետի ընտրությունը խոստանում է դառնալ Հայաստանի իշխանության հերթական փորձաքարը: Քաղաքապետի ընտրությանը մասնակցելու մասին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը: Նույնպիսի հայտարարություն է արել Ժողովրդական կուսակցությունը: Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նույնպես հայտարարում են, որ ընդդիմությունը քննարկում է այդ ընտրությանը մասնակցելու հարցը, եւ որոշումը հստակ կլինի, երբ ճշտվի ընտրության ժամկետը: Ինչ վերաբերում է իշխանությանը մաս կազմող կուսակցություններին, ապա …
կարդալ ավելինԲոլորին է հայտնի, որ պատմությունը ուսուցիչ է: Բավական տարօրինակ ուսուցիչ, ումից ոչ ոք ոչինչ չի սովորում: Զուտ այս պատճառով հասարակական կյանքին հետեւողների մոտ պարբերաբար դեժավյուի զգացում կա: Հենց այդ տպավորություններով եմ հետեւում մերօրյա քաղաքական դատավարություններին: Խոսքն, առաջին հերթին, Գագիկ Ջհանգիրյանի ու «Յոթի գործի» մասին է: Ամիսներ շարունակ ինձ չէր լքում զգացումը, որ այդ դատավարությունների մասին …
կարդալ ավելինԲլեֆն, իբրեւ տակտիկական զինանոցի մեխանիզմ, վերջին տասնամյակում լայնորեն կիրառություն է ունեցել` նաեւ որոշակի հաջողությամբ: Ցցուն օրինակ է Բուշի իրաքյան ավանտյուրան, թե այնտեղ միջուկային զենքի անսպառ պահեստարաններ են առկա, իսկ Միխայիլ Սահակաշվիլիի օգոստոսյան ձեռնարկումը` թե Հարավային Օսիայում վրաստանյան սահմանադրական կարգն է վերականգնվում, մասշտաբային չափման մեջ բլեֆի կիրառական նշանակությունը գերագնահատելու հետեւանք է պարզապես: Վերոնշյալ երկուսն, այս առումով, …
կարդալ ավելին«Մարտի 1-ի իրադարձությունները կարելի է որակել որպես ռազմական պետական հեղաշրջում»,- երեկվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ իրենք ունեն բանակի ապօրինի օգտագործման վերաբերյալ անհերքելի փաստեր ինչպես հայտարարված արտակարգ դրության ժամանակ, այնպես էլ` դրանից առաջ: ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էլ ներկայացրեց 2008թ. մարտի 1-ին ՀՀ բանակային ստորաբաժանումների օգտագործման …
կարդալ ավելին«Անիվ» եւ «Երեւան» ամսագրերին տված իմ մի քանի հարցազրույցները եւ «168 Ժամ» թերթում տպագրված մի շարք հոդվածները հայ ժողովրդի ինքնագիտակցության, նրա բնավորության առանձնահատկությունների ու ներքին կառուցվածքի, ինչպես նաեւ այն մասին, թե ինչո՞ւ մենք չունենք «Հայաստանի քաղաքական պատմություն» եւ մի շարք այլ հիմնարար հարցերի, այդ թվում եւ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի շուրջ, մեծ հետաքրքրություն են առաջացրել ֆորումներում: …
կարդալ ավելին