Գալու է Հայաստան

20/02/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի` կարեւորելով Եվրամիության հետ համագործակցության հետագա խորացումը, Ս. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ընդունված 2009-2011թթ. գործողությունների ծրագիրը հնարավորություն է տալիս առաջ շարժվել այդ ուղղությամբ: Նրանք անդրադարձել են Եվրամիության «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական երկխոսությանը, ինչպես նաեւ ՀՀ-ում բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցերի: Հանդիպման ընթացքում Փ. Սեմնեբին վերահաստատել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի` առաջիկայում ՀՀ այցելելու մտադրությունը` Ս. Սարգսյանի բրյուսելյան այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: