Նորից հետաձգվել է

20/02/2009

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ դարձյալ հետաձգել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Երեկվա նիստի ընթացքում ցուցմունք է տվել Գ.Ջհանգիրյանը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի տարածած հաղորդագրության՝ «մեղադրյալի փաստաբանները դարձյալ միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատավոր Ժորա Վարդանյանն ինքնաբացարկ հայտարարի»: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին: