քաղաքականություն

Ինչպես է կոփվում տեսակետը

25.02.2009

Թեեւ սպասվում էր, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծն ԱԺ այս քառօրյայի օրակարգ ընդգրկվելու հարցը պետք է որոշվեր պատգամավորների քվեարկությամբ, բայց երեկ պարզ դարձավ, որ այն արդեն ընդգրկվել է: Հիշեցնենք, որ այս օրենքը փոփոխության ենթարկվեց անցած տարվա դեկտեմբերի 26-ին, իսկ հունվարի 15-ին էլ նախագահ Սերժ Սարգսյանը այն վավերացրեց: Այդ փոփոխության արդյունքում բարձրացվեց ներկրվող …

կարդալ ավելին

Ժամանակ են շահում

25.02.2009

Այսօր լրանում է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության` նախորդ անգամ սահմանված ժամկետը: Սակայն երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սուքիաս Ավետիսյանը եւ Գագիկ Աբրահամյանը ԱԺ-ին խնդրեցին հանձնաժողովի աշխատանքները երկարացնել եւս մեկ անգամ` արդեն` 6,5 ամսով` մինչեւ սեպտեմբերի 15-ը: Հանձնաժողովն անցած 8 ամիսներին որոշ չափով կատարել է իր պարտականությունների միայն առաջին կետը` մահվան հանգամանքների …

կարդալ ավելին

«Դա վախի եւ հնարավորության զուգակցում էր»

25.02.2009

Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին նախորդ շաբաթ այցելել էր Երեւան եւ մի շարք հանդիպումներ էր ունեցել ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո նա բացառիկ հարցազրույց է տվել ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին` հատուկ «168 Ժամի» համար: – Դուք Հայաստան եք այցելել երկար ընդմիջումից հետո, հատկապես, եթե հիշենք Ձեր հաճախակի այցերը Երեւան 2008թ. ետընտրական ժամանակահատվածում: …

կարդալ ավելին

Ադրբեջանահայերը պահանջում են

25.02.2009

«Հայաստանում մենք նախաձեռնել ենք Ադրբեջանում 1988-1992թթ. հայերի ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթաց: Դիմել ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարությանը եւ ստացել ենք եզրակացություն, որ այդ իրադարձությունները լրիվ համապատասխանում են 1948թ. ցեղասպանության մասին կոնվենցիային: Դիմել ենք նաեւ ԱԺ-ին, որտեղ նախապատրաստվում է նախագիծ, որով պետք է Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվի»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական …

կարդալ ավելին

Այ քեզ խայտառակություն

22.02.2009

Հայաստանում գործող «British Consul» կազմակերպությունը «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում մարտի 9-15-ը Անգլիայում կազմակերպում է ուսումնական դասընթացներ` «Կին խորհրդարանականները» թեմայով, որի նպատակը կին օրենսդիրների ունակությունների բարձրացումն է: Ծրագրի ղեկավար Արմինա Մխիթարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ԱԺ-ից այդ ծրագրին մասնակցելու են կոալիցիոն երեք խմբակցությունների պատգամավորները: Սակայն, որքան էլ տարօրինակ է` նրանցից …

կարդալ ավելին

Դժգո՞հ է

22.02.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանի հետ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանը, կիսելով հեռուստառադիոհաղորդումների որակի վերաբերյալ վերջին շրջանում արձանագրված հասարակական մտահոգությունները, ընդգծել է որակական փոփոխությունների անհրաժեշտությունը, կարեւորել է նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները եւ պատրաստակամություն հայտնել նպաստել այդ գործընթացին: …

կարդալ ավելին

Պարգեւ են խոստանում

22.02.2009

ՀՀ Ոստիկանությունը դրամական խոշոր պարգեւ է խոստանում այն անձանց, ովքեր կարող են արժեքավոր տեղեկություն հայտնել ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանին սպանած անձի (անձանց) ինքնության կամ դեպքի հանգամանքների վերաբերյալ: Այս մասին երեկ հայտարարություն է տարածել ՀՀ Ոստիկանությունը: Տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել 52-78-36, 52-77-46, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Ոստիկանության մոտակա բաժին: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

ՌԴ-ից զգուշացնում են

22.02.2009

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան հայտարարել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ՌԴ-ում հնարավոր է սոցիալական լարվածության աճ, ինչը կարող է հանգեցնել ազգամիջյան ու միջկրոնական հակամարտությունների: «Սաստկացող համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկրում աճում է սոցիալական լարվածությունը, եւ այս գործոնը ազգամիջյան ու միջկրոնական հակամարտությունների կատալիզատոր է՝ սպառնալիք ներկայացնելով սահմանադրական կարգին ու պետության անվտանգությանը»,- ասել է Չայկան:

կարդալ ավելին

Սեմնեբին հանդիպել է Արզումանյանին

22.02.2009

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին երեկ բանտում հանդիպել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի հաղորդագրության` հանդիպման ժամանակ քննարկվել են «7-ի գործի» մանրամասները, քաղբանտարկյալներին եւ ներքաղաքական վիճակին առնչվող հարցեր»: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ Լեհաստանի դեսպան Թոմաս Կնոթհեն եւ Եվրամիության երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոն: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Ո՞վ է խոչընդոտողը

22.02.2009

«Հաճախ չի պատահում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ հայտարարեն, որ հակամարտության կողմերից մեկի գործողությունները խոչընդոտում, խանգարում են խաղաղ գործընթացին: Այն, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, դրա մասին ասվել է թե՛ Մոսկովյան հռչակագրում, թե՛ Հելսինկիում եռանախագահող երկրների ներկայացուցիչների եւ ԵԱՀԿ 56 երկրների արտգործնախարարների կողմից արված երկու հայտարարություններում, որտեղ ընդգծվում է, որ խաղաղ, քաղաքական բանակցությունների միջոցով …

կարդալ ավելին

Ծանոթացել է պաշտպանվածությանը

22.02.2009

Երկօրյա աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ԼՂՀ-ում հանդիպել է ԼՂՀ պաշտպանության նախարարի եւ բանակի հրամանատարական կազմի հետ: ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ծանոթացրել է պաշտպանական բանակի կառուցվածքին, տեղաբաշխմանն ու մարտական պատրաստականությանը: Ներկայացրել է նաեւ զինծառայողների սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդիրներ, որոնց լուծման համար Հ. Աբրահամյանը Մ. Հակոբյանին առաջարկել է ներկայացնել …

կարդալ ավելին

Պայքարի հիմքում ճգնաժամ կա

22.02.2009

«Հայկական ընդդիմության կողմից երկրում բոլոր համակարգերը փոխելու պայքարի ընկալման մեջ, որը լատինաամերիկյան քաղաքական համակարգում ընդունված է անվանել «չեգեւարիզմ», ճգնաժամ է ընկած»,- երեկ նման տեսակետ է հայտնել Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի` հետընտրական դեպքերը, այդ թվում` մարտի 1-ը եւ ՀՀ-ում այդ օրերին հայտարարված արտակարգ դրությունը, լուրջ քաղաքական ճգնաժամ են ներկայացնում, որից երկիրը …

կարդալ ավելին

«Քոչարյանը ետ գալու հնարավորություն չունի»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

22.02.2009

– 2001 թվականից սկսած ընդդիմությունը փորձում է իշխանափոխություն իրականացնել, սակայն այդպես էլ չի ստացվում: Չստացվեց նաեւ 2008թ., երբ ընդդիմությունը վայելում էր ժողովրդի հզոր աջակցությունը: Ինչո՞ւ չի ստացվում, ինչ-որ սխալ եք թույլ տվե՞լ, թե՞ լիարժեք չեք պայքարել: – Հայաստանում որպեսզի իշխանություն փոխվի, մի քանի գործոնների համադրում է անհրաժեշտ: Մեկ գործոնով նման փոփոխությունները քիչ հավանական են այս …

կարդալ ավելին

ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն դեմ են ՀՀԿ-ին

22.02.2009

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը երեկ կայացած նիստում բացասական եզրակացություն է տվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գակուստ Սահակյանի եւ անդամ Արմեն Աշոտյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» օրենքում նոր փոփոխություններ անելու նախագծին: Հիշեցնենք, որ այդ օրենքն անցած տարեվերջին փոփոխության ենթարկվեց, համաձայն որի` բարձրացվեց ներկրվող ալկոհոլային խմիչքի ակցիզային հարկը: Հունվարի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է …

կարդալ ավելին

«Որեւէ մեկը չի կարող ինձ վախեցնել կամ ստիպել»

22.02.2009

Երեկ Ռ. Հայրապետյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ վերահաստատել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանն աճուրդով գնելու փաստը: «Ես ձեզ բոլորիդ խորհուրդ եմ տալիս տուն-տունիկ չխաղալ: Սա պետություն է, եւ պետության հետ տուն-տունիկ չեն խաղում: Ես դա գնել եմ պետությունից եւ իմ կարծիքով՝ գնել եմ բավական …

կարդալ ավելին

ՀՀԿ-ն արդեն որոշե՞լ է

22.02.2009

Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրությունների շուրջ կոալիցիայում արդեն լուրջ խմորումներ են սկսվել: Սակայն ավելի լուրջ է իրավիճակը կոալիցիայի անդամ ՀՀԿ-ում, որտեղ էլ տեղի է ունենում հնարավոր թեկնածուի շուրջ «առեւտուրը»: Չնայած ՀՀԿ-ական որոշ շրջանակների հավաստումներին, թե քաղաքապետի իրենց թեկնածուն արդեն որոշված է, եւ նա Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանն է` դա ամենեւին էլ այդպես չէ: Հակառակը` …

կարդալ ավելին

Նոր էջ քրեագիտության մեջ

22.02.2009

«Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը պետք է կոշտացնի, խստացնի իր դիրքորոշումը»,- երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Կոշտացում ասելով` նա հասկանում է «ուսումնասիրության շրջանակների, կիրառվող գործիքների ընդլայնումը»: «Ժամանակն է, որ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ հրավիրվեն հանձնաժողով: Դա վերաբերում է առաջին հերթին այն ժամանակվա ոստիկանապետին եւ պաշտպանության նախարարին, որոնք պետք է բացատրություններ …

կարդալ ավելին

Մարտի մեկին՝ ինչպես մարտի մեկի՞ն

22.02.2009

Յուրաքանչյուր հերթական սխալից հետո քաղաքական գործիչներն ու հատկապես պատմաբանները սիրում են կրկնել, թե մենք պատմությունից որեւէ դաս չենք առել: Այդ դեպքում կարելի է պատճառ բերել մի քանի դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին խունացած հիշողությունները կամ պարզապես պատմության չիմացությունը: Սակայն գոնե մեկ տարվա վաղեմության իրադարձությունները հիշելն ու դրանից դասեր առնելը պիտի որ առանձնապես դժվար չլիներ: …

կարդալ ավելին

Բանակը եւ Ոստիկանությունը ժողովրդի կողմը կլինեն

22.02.2009

Վրաստանի Սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեն վստահ է, որ ժողովրդի եւ իշխանության դիմակայության դեպքում բանակը եւ Ոստիկանությունը ժողովրդի կողմը կլինեն: «Երկար տարիներ ես աշխատել եմ ուժային տարբեր մարմիններում եւ տեղեկատվություն ունեմ բոլոր գերատեսչություններում տիրող իրադրության մասին: Ես գիտեմ, որ կրիտիկական պահին նրանք կկանգնեն ժողովրդի կողքին: Ուստի իշխանությունները թող զուր տեղը բնակչությանը չվախեցնեն Ոստիկանությամբ ու …

կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը «ռազմական լուծում չունի»

22.02.2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, 3ուրի Մերզլյակովը եւ Մեթյու Բրայզան նախօրեին համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը «ռազմական լուծում չունի»: «Չնայած ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի խնդրանքով 2008թ. դեկտեմբերի 24-ին եւ 29-ին շրջանառության մեջ դրված երկու զեկույցներին, ԵԱՀԿ Մինսկի խումբը շեշտում է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի: …

կարդալ ավելին