քաղաքականություն

Դատախազական

06.03.2009

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով երեկ Գագիկ Խաչիկյանը նշանակվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ` ազատվելով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի պաշտոնից: Վերջինիս պաշտոնում նշանակվել է Հակոբ Բաբայանը` ազատվելով Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազի պաշտոնից: Նշենք, որ Հ. Բաբայանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմ ընկերներից է: Իսկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազ է նշանակվել …

կարդալ ավելին

Խփում են կանգնած-ընկածին

06.03.2009

«Կառավարությունը համարձակություն չունեցավ մոնոպոլիաները վերացնելու ուղղությամբ որեւէ քայլ անել: Առաջին հերթին, խոսքս վերաբերում է էլեկտրացանցերին: Ընկերությունը 2004 թվականին էլեկտրաէներգիան բնակչությանը վաճառում էր 25 դրամով, բայց դոլարը գնում էր 550-ով: Իսկ այս տարվա մինչեւ մարտի 1-ը նորից վաճառում էր 25 դրամով, իսկ դոլարը գնում էր 300 դրամով: Մենք այստեղ տեսնում ենք 75-80 % գերշահույթ: Նույնը կատարվում …

կարդալ ավելին

Իշխանությունները սպասում են ՀԱԿ-ի որոշմանը

06.03.2009

Չնայած մամուլում քննարկվող տարբեր կարծիքներին, Հայ Ազգային կոնգրեսում վստահեցնում են, որ ՀԱԿ-ը մասնակցելու է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Թե ով կգլխավորի Հայ Ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը, պարզ կդառնա հաջորդ շաբաթվա ընթացքում: Առաջիկա օրերին նաեւ վերջնականապես կպարզվի` արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը միանալո՞ւ է ՀԱԿ-ին` Երեւանի քաղաքապետի ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու նպատակով, թե, այնուամենայնիվ, ունենալու է …

կարդալ ավելին

Գրավոր բողոքներ չկան

06.03.2009

Թեեւ վերջին օրերին դոլարի լողացող կուրսի հաստատմանը զուգընթաց՝ ոտնահարվել են հազարավոր քաղաքացիների իրավունքներ, սակայն Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Ա1+»-ին ասել է, որ օմբուդսմենի գրասենյակը չի զբաղվում նման բնույթի բողոքներով: «Մերը պետական սեկտորն է, մասնավորով եթե զբաղվեինք, ֆինանսական հաշտարարի ինստիտուտի անհրաժեշտություն չէր լինի»,-նշել է Արմեն Հարությունյանը` ավելացնելով, որ եթե տնտեսական բնույթի բողոքներ են լինում, ՄԻՊ …

կարդալ ավելին

Կփլուզվի՞, արդյոք, կոալիցիան

06.03.2009

«Եթե ինձ հետ մի բան պատահի, դրա անմիջական պատասխանատուն այսօրվա գործող իշխանություններն են»,- անցած տարվա փետրվարի 3-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, այն ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը` նշելով, թե տեղեկություններ ունի, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում: Այս հայտարարությունից հաշված օրեր անց` 2008թ. մարտի 21-ին, այնպես պատահեց, որ …

կարդալ ավելին

«Գաղափարն աջուձախ ոտնահարվում է»

06.03.2009

– ՀՌԱԿ-ին միավորվելու Ձեր նպատակն այդպես էլ անհասկանալի մնաց, մանավանդ, երբ ՀՌԱԿ-ին չմիացավ Սամվել Բաբայանը, ով ամենաշահագրգիռ կողմն էր հանդիսանում: – Գաղտնիք չէ, որ 4 կուսակցությունների ընդհանրական միավոր հանդիսացող ՀՌԱԿ-ն անհամեմատ ավելի հզոր է, քան նախկինում: Եվ այս ընթացքում, կարծում եմ, կուսակցությունը լուրջ դերակատարություն կստանձնի` երկրում ազատական արժեքների տարածման, գաղափարակից կուսակցությունների հետ սերտ համագործակցության, սփյուռքի …

կարդալ ավելին

Առաջին դատը՝ առանց քաղբանտարկյալների

06.03.2009

Երեկ արդեն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «7-ի գործով» դատավարությունը, որը վարել է մինչեւ մարտի 1-ը Երեւանի քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը` Մացոն: Նա երեկ ներկայացել է որպես Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր եւ հայտարարել է, որ «7-ի» գործը շարունակելու է նախագահել: Հիշեցնենք, որ «7-ի գործով» նախորդ …

կարդալ ավելին

ՏԻՄ-երի նկատմամբ բնակչության անվստահությունը գնալով աճում է

06.03.2009

ՀՀ կառավարությունը 2008թ. դեկտեմբերին հավանություն տվեց միջհամայնքային միավորումների ձեւավորման եւ համայնքների խոշորացման հայեցակարգային մոտեցումներին: Դրանցով լուրջ փոփոխություններ են նախատեսվում մարզերում գտնվող համայնքների տեղական ինքնակառավարման համակարգում: Մասնավորապես նախատեսվում է խոշորացնել փոքր համայնքները եւ որոշակի համայնքներ ներառել ավելի մեծ միջհամայնքային միավորումների կազմում: Միջհամայնքային միավորումներում չեն ընդգրկվելու 15.000 եւ ավելի բնակչություն ունեցող հետեւյալ համայնքները` Երեւան, Աբովյան, Արմավիր, Ալավերդի, …

կարդալ ավելին

Նույնիսկ Բիշարյանը

03.03.2009

Մեր տեղեկություններով, կոալիցիոն ուժերը, բացի ԲՀԿ-ից, արդեն որոշել են, թե ովքեր են գլխավորելու Երեւանի քաղաքապետի իրենց ցուցակները: Ըստ այդմ` ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում լինելու է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի անունը, իսկ ՀՅԴ-ի ցուցակը գլխավորելու է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: ԲՀԿ-ում դեռեւս չեն քննարկել իրենց թեկնածուի հարցը: Հայ Ազգային կոնգրեսում …

կարդալ ավելին

Ի՞նչ են ասել համանախագահներին

03.03.2009

Երեկ տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, համանախագահները Ս. Սարգսյանին տեղեկացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած բանակցությունների արդյունքների մասին: Հանդիպումների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում լրագրողների հետ հանդիպելու են այսօր առավոտյան: ՀՀ նախագահի …

կարդալ ավելին

Առաջին արձագանքը

03.03.2009

«Մոտ ապագայում կարող է համաներում հայտարարվել ընդդիմության կալանավորված գործիչների նկատմամբ»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: «Քանի որ ընդդիմությունը գնում է սահմանադրական ճանապարհով, ինչպես միտինգում հայտարարվեց, դա արդեն վստահություն է ներշնչում: Կարծում եմ՝ երկխոսության կետերից մեկն էլ կարող է լինել համաներումը»,- ասել է նա:

կարդալ ավելին

Բաբաջանը գալո՞ւ է

03.03.2009

Ապրիլի 16-17-ին Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կայցելի Հայաստան: Նախօրեին նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Sabah» թերթը: Ըստ թերթի, Բաբաջանը Հայաստան է այցելելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին մասնակցելու համար: «Sabah»-ը գրել է, թե Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իր թուրք գործընկերոջը հրավեր է ուղղել մոտ մեկ ամիս առաջ, սակայն Բաբաջանը իր համաձայնությունը տվել է միայն …

կարդալ ավելին

Պատասխանների եւ հարցերի առաջին հանրահավաքը

03.03.2009

Կիրակի օրը` մարտի 1-ին, շուրջ չորս ամսվա դադարից հետո Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը: Չնայած այն «արտոնված» չէր Երեւանի քաղաքապետարանի կողմից, եւ չնայած մայրաքաղաքը կիրակի օրն էլ լիքն էր անթիվ ոստիկաններով, սակայն հանրահավաքը կայացել է առանց որեւէ միջադեպի: Իսկ հանրահավաքի մասնակիցների թվի մասին պատկերացում կազմելու համար բավական էր հետեւել …

կարդալ ավելին

Ի հիշատակ մարտի 1-ի զոհերի

03.03.2009

Կիրակի օրը լրացավ 2008թ. մարտի մեկի դաժան իրադարձությունների մեկ տարին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում մոմ է վառել` ի հարգանք 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի: Նույն օրը Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի կողմից հոգեհանգստի պատարագ մատուցվեց:

կարդալ ավելին

Հերթական «բարեփոխման» զոհերը

03.03.2009

Նշանակման հենց սկզբից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում էր խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու ու ստվերային տնտեսությունը կրճատելու մասին: «Գաղտնիք չէ, որ մեր խնդիրները հիմնականում կապված են հարկային ու մաքսային համակարգերի ու վարչարարության հետ»,- սա առաջին միտքն էր, որ նա ասաց լրագրողներին որպես վարչապետ` փորձելով տպավորություն թողնել, թե աշխատելու է այդ ուղղությամբ: Սակայն այսօր առանց …

կարդալ ավելին

Ընդունել է Բորդյուժային

03.03.2009

Երեկ ՀՀ նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանը Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է վերջերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունված արագ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշումից բխող իրավանորմատիվային ակտերի փաթեթի հետ կապված հարցեր: Նիկոլայ Բորդյուժան Ս. Սարգսյանին …

կարդալ ավելին

«Չեմ բացառում, որ մեզ առաջարկեն ազգային փրկության կառավարություն կազմել»

03.03.2009

Մարտի 1-ին տեղի ունեցավ ընդդիմության` երկար սպասված հանրահավաքը: Կիրակի օրը լրացավ 2008-ի նախագահական ընտրությունների արյունոտ հետեւանքների տարելիցը: Այս տարվա գարնան առաջին օրը հազարավոր մարդիկ էին հավաքվել Մատենադարանի հարակից տարածքում` սգալու մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ավելի քան չորսուկես ամիս ընդմիջումից հետո կայացած հանրահավաքը շատերի համար նույնիսկ սպասվածից ավելի բազմամարդ էր. կիրակի օրը Մատենադարանի շրջակայքում շատ ավելի …

կարդալ ավելին

Չկրկնվելու երաշխիք չկա

03.03.2009

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վերջին մոնիտորինգի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդիպել է ռազմական փորձագետների հետ եւ զեկույց է պատրաստում: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է անցած շաբաթավերջին Ստեփանակերտում, ուր ժամանել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվող հերթական մոնիտորինգը փետրվարի …

կարդալ ավելին

Զեկույցից հետո փողը կտա՞ն

03.03.2009

«Այս տարին «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստանի» համար առանձնահատուկ է նրանով, որ մի շարք ծրագրերի նախագծային փուլն ավարտվում է, եւ դրանք արդեն կսկսեն իրագործվել»,- այդ մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՄՀՀ գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Ըստ նրա, այս տարի նախատեսվում է բոլոր ծրագրերով շինարարության սկիզբ: Ոռոգման ծրագրերով շինարարությունն արդեն սկսվել է, այդ աշխատանքները ներկայում …

կարդալ ավելին

Դանդա՛ղ շտապել

03.03.2009

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, արեւմտյան վերլուծաբանների կարծիքով, հատկապես հետխորհրդային ճամբարի երկրներում կարող է բերել ներքաղաքական ապակայունացման` սոցիալական հողի վրա: Սակայն ամենեւին ո՛չ Հայաստանում: Ինչպես ցույց տվեց ընդդիմության մարտի մեկի հանրահավաքը, ավելի ստույգ՝ Հայ Ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, Հայաստանում թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության գործունեության տրամաբանությունը՝ ընդհանրապես, համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ արտաքին մարտահրավերների ֆոնին՝ մասնավորապես, դառնում …

կարդալ ավելին