Կիրակի օրը Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի համատեղ նիստում որոշում է կայացվել, որ Երեւանի քաղաքապետի եւ ավագանիների` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նույն որոշմամբ, ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Այս որոշումը որքան տրամաբանական, նույնքան էլ անսպասելի էր: Ինչպես …
կարդալ ավելինԵրեկ «7-ի գործով» դատավարությանը չէին մասնակցում Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը եւ Սասուն Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Ս.Ոսկանյանը դատարանին տեղյակ էր պահել, որ անբարենպաստ եղանակի պատճառով ճանապարհային խնդիրներ են առաջացել, եւ դատական նիստին կներկայանա 30 րոպե ուշացումով: Հ.Արսենյանն էլ դատարանին տեղեկացրել է, որ Ս.Միքայելյանը հրաժարվում է իր ծառայությունից: Հիշեցնենք, որ Հ.Արսենյանը «7-ի գործով» նաեւ Ալեքսանդր …
կարդալ ավելին«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշումը` Հայաստանի եւ Նիկարագուայի հետ կորպորացիայի համագործակցության հարցը վերանայելու վերաբերյալ` ելնելով երկու երկրներում առկա կառավարման հարցերի շուրջ եղած մտավախություններից: «Մենք ընդունել ենք այդ որոշումը՝ որպես դրական նշան: «Հազարամյակի մարտահրավերների» նոր խորհուրդը աչալուրջ կլինի, որ իր գործընկեր երկրները հետեւեն կորպորացիայի հետ պայմանագիր ստորագրելուց հետո բարեփոխումներ …
կարդալ ավելին«Պարզից էլ պարզ է, որ եթե Տեր-Պետրոսյանը համաձայնում է գլխավորել ավագանու եւ քաղաքապետի ընտրության ցուցակը, ապա, բնականաբար, Կոնգրեսի համար դա փրկօղակ է, որովհետեւ միայն այդ դեպքում հնարավոր է ակնկալել արդյունք, քանզի ուժեղ առաջին համարը դա հաջողության անհրաժեշտ գրավականն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա` չնայած քաղաքապետի ընտրությունները …
կարդալ ավելինԿիրակի օրը երեկոյան կայացած Հայ Ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի եւ կենտրոնական գրասենյակի համատեղ նիստում ընդունված որոշումը, ըստ որի՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում ընդդիմության ցուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, լուրջ իրարանցում է առաջացրել կոալիցիայում, որի ներկայացուցիչների խուճապը երեկ արդեն ակնհայտ էր: Նշենք, որ ՀԱԿ-ի որոշմամբ Երեւանի քաղաքապետի ընտրություններում համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնելու է …
կարդալ ավելին«Մենք մտահոգություն ունենք, որ Հայաստան-Թուրքիա բանակցությունների ընթացքում Հայաստանի կողմից կարող են արվել այնպիսի քայլեր, որոնք առաջինը` կաշկանդեն Հայաստանի վաղվա հնարավորությունները իր իրավունքների պաշտպանության գծով, երկրորդը` հարցականի տակ առնեն ցեղասպանության հարցը, կամ մեկնաբանվեն որպես ցեղասպանության հարցը կասկածի տակ առնող»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Որպես Հայաստանի …
կարդալ ավելինԳուցե ընդդիմության համար անհամեմատ բարեհունչ ու հաճելի էր «Լեւոն` նախագահ» կարգախոսը, սակայն ի՞նչ անակնկալներ չի մատուցում իրականությունը: Մայիսի 31-ի Երեւանի քաղաքապետի ընտրությունները ստիպում են կարգախոսի տեքստում ավելի իրատեսական խմբագրումներ անել` համակերպվելով արդեն «Լեւոն` քաղաքապետ» տարբերակին: Ամեն դեպքում, տեղի ունեցավ այն, ինչ կարող է էապես փոխել հայաստանյան ներքաղաքական կյանքի հարաբերական անդորրը. Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն …
կարդալ ավելինԵրեկ Վ.Բրյուսովի անվան համալսարանում բուհի անվտանգության ծառայության ղեկավար, «Գարդման մոբիլ» ՍՊԸ-ի աշխատակից Կարեն Միրիջանյանը ծեծի է ենթարկել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Համալսարանի ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել «Միասին» երիտասարդական նախաձեռնության գրասենյակի դիմաց եւ պահանջում էին ապացույցներ ներկայացնել իրենց կողմից կաշառառության մեջ մեղադրվող դասախոսների վերաբերյալ: Ակցիայից հետո ուսանողները երթով շարժվել են համալսարան, …
կարդալ ավելինՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում երեկ ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, նախկինում Կոմունիստական կուսակցության անդամ, Կենտկոմի երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը: «Սահակյանը կասկածվում է քաղաքացի Տիգրան Աղաբեկյանին ՀՀ Ոստիկանության ակադեմիա ընդունելու համար վերջինիս հարազատներից խաբեությամբ կաշառք ստանալու պատրվակով իր ծանոթ Ռոբերտ Ահարոնյանի միջոցով խոշոր չափի գումար հափշտակելու մեջ»,- նշված է …
կարդալ ավելին«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները եզրափակիչ փուլ են մտել: Ապրիլին երկու երկրների միջեւ կարող է ձեռք բերվել համաձայնություն»,- ըստ ԱՊԱ գործակալության, այդ մասին գրել է թուրքական «Star» թերթը, որը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսացությանը մոտ կանգնած լրատվամիջոցի համարում ունի: Ըստ թերթի աղբյուրի, ստորագրության ենթակա փաստաթուղթը նախատեսում է սահմանների բացում, փոխադարձ ապրանքաշրջանառության սկիզբ, ինչպես նաեւ՝ …
կարդալ ավելին«ՀՀԿ օրակարգում Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին հարց ոչ քննարկվել է եւ ոչ էլ կա»,- մեկնաբանելով վերջին օրերին շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններ վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, երեկ հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Կարծում եմ` այն քայլերը, որ իրականացնում է ՀՀ կառավարությունը, վարչապետի ղեկավարությամբ, արդարացված է: Ճգնաժամը …
կարդալ ավելինԵրեկ «7-ի գործով» դատավարությունը մտել է նոր փուլ: Մի քանի դատական նիստ միայն քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի մասնակցությամբ անցկացնելուց հետո երեկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը` Մացոն, դատարանի դահլիճից հեռացրել է նաեւ նրան: Գ. Ոսկերչյանը, ում առողջական վիճակը վատացել էր նախորդ դատական նիստում, երեկվա դատավարության սկզբում տեղեկացրել է, որ իրեն վատ է զգում: Մարտիրոսյանը մերժել է դատական բժիշկներ …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի աստիճանաբար` աղյուսը աղյուսի վրա դնելով, որպեսզի ամբողջական շենք ստացվի»,- երեկ Երեւանում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին՝ նման հայտարարություն է արել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին: Թեհրանում օրերս կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ անդամ երկրները ստորագրել են հռչակագիր, որտեղ մի պարբերությամբ ասվում …
կարդալ ավելինՍպասվում էր, որ Ազգային ժողովի Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի երեկվա նիստում առաջին հերթին պետք է քննարկվեր Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող օրինագիծը եւ այն երկուշաբթի օրը տեղի ունենալիք քառօրյայի օրակարգ ընդգրկելու հարցը: Սակայն երեկ այդ հոդվածներին անդրադարձ չեղավ, որովհետեւ նիստին չէին մասնակցում ո՛չ հանձնաժողովի եւ այդ փոփոխությունները նախաձեռնող աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած տեղեկատվության, խորհուրդը քննարկել եւ հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող 11-րդ հատկացման հայտը եւ կից փաստաթղթերի փաթեթը, որն ընդգրկում է ամփոփ հաշվետվությունը, եռամսյակային ֆինանսական …
կարդալ ավելին– Պարոն Դանիելյան, արդեն ծանոթ եք ՔՕ 225-րդ եւ 300-րդ հոդվածների փոփոխությունների եւ դրանց վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Ձեր կարծիքով՝ այդ փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան այդ հոդվածներով մեղադրվող, «Մարտի 1-ի գործով» կալանավորվածների, այդ թվում` «7-ի գործով» անցնող անձանց վրա: Չե՞ք կիսում այն տեսակետը, որ այդ փոփոխությունների արդյունքում օրենքներն ավելի են խստացվել: – Իմ անձնական կարծիքն այն …
կարդալ ավելին«Այս պահին այդ կարգավիճակին չեմ հավակնում, բայց եթե գործընկերներս դա նպատակահարմար համարեն, խնդիր չեմ տեսնում, պատասխանատվությունից չեմ խուսափում»,- երեկ հայտարարեց «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն իրեն տեսնո՞ւմ է Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության միասնական կամ առանձին գնալու դեպքում` «Ժառանգության» ցուցակի առաջին համարում: Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այս պահին Երեւանի …
կարդալ ավելինՄեր նախորդ համարում «Շոկի մեջ է գցում ոչ միայն տնտեսությանը» հրապարակման մեջ նշել էինք, որ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկել է 20 տոկոսով ինդեքսացիայի ենթարկել բյուջեի` սոցիալական պաշտպանության ծախսերը: Նշենք, որ Վ.Դալլաքյանը նման առաջարկ պարունակող օրենսդրական նախաձեռնություն մարտի 11-ին արդեն ներկայացրել է ԱԺ խմբակցություններին: Եթե խմբակցությունները դրական եզրակացություն տան, ապա օրինագիծն ապրիլին կընդգրկվի ԱԺ քառօրյայի օրակարգ: …
կարդալ ավելինՓնտրել եւ հատկապես գտնել տրամաբանություն, թե ինչ իմաստ ունի Հանրային խորհրդի ստեղծումը, իրո՛ք անհնար է: Այդ մասին մամուլում արդեն բազմիցս գրվել է, եւ ակնհայտ էր, որ հասարակության արձագանքն այնքան էլ բարեհաճ չէ իր տրամադրությունները կամ խնդիրները նման խորհրդի խողովակով երկրի նախագահին հասցնելու գաղափարը: Սակայն հասարակության կարծիքն, ինչպես միշտ, չկարեւորվեց նաեւ այս դեպքում: Առհասարակ, հասարակական տրամադրությունների, …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովում հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների պատգամավորների հետ: Անցած շաբաթ էլ նա մասնակցել էր ՀՀԿ խորհրդի նիստին: Թե ինչ է խոսվել այդ հանդիպումների ժամանակ, պաշտոնապես չի հայտարարվում. նշվում է միայն, որ քննարկվել են ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հարցեր: «Այո, կա կանխատեսում, որ Հայաստանում կլինի 4,5 …
կարդալ ավելին