Օրերս խմբագրություն էին դիմել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի աշակերտների մի խումբ ծնողներ եւ բողոքել, որ երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել` պահանջելով աշակերտներից ներկայացնել իրենց ծնողների անձնագրերի տվյալները` Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակի օգտին քվեարկելու համար: Նրանց պատմելով` աշակերտների ծնողների եւ ընդհանրապես` …
կարդալ ավելինԴեռեւս հունվարին «7-ի գործով» քաղբանտարկյալ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանն ու եւ Հակոբ Հակոբյանը դիմել էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` պահանջելով արտահերթ նիստ հրավիրել իրենց եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մասնակցությամբ: Ավելի քան 1 տարի առաջ` 2008թ. մարտի 4-ի ԱԺ արտահերթ նիստում Ա.Հովսեփյանն ԱԺ-ին միջնորդություն էր ներկայացրել այն մասին, թե բավարար հիմքեր կան կասկածելու, …
կարդալ ավելինՓաստաբանների պալատը որոշել է վարույթներ հարուցել «7-ի գործով» մեղադրվող քաղբանտարկյալների 5 պաշտպանների նկատմամբ: Պալատի այս որոշման առիթը «7-ի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանի դիմումն է` փաստաբանների նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու վերաբերյալ: Արդյո՞ք դա նշանակում է, որ Փաստաբանների պալատն ընդունում է փաստաբանների կողմից անհարգալից վերաբերմունք դրսեւորելու փաստը: Պատասխանելով այս հարցին՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն «Ազատություն» ռ/կ-ին …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան Ազգային ժողովի բակում հավաքվել էին բազմաթիվ դպրոցականներ, որոնց «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» ղեկավար Խաչիկ Մարոզյանը կանգնեցրել էր աստիճանների վրա եւ ինչ-որ փորձ էր անցկացնում: Ավելի ուշ պարզվեց, որ այդ ասոցիացիայի անդամ թվով 160 աշակերտներ` Արցախից, Ջավախքից, Երեւանից եւ հանրապետության տարբեր մարզերից, եկել են ԱԺ` ծանոթանալու ԱԺ գործունեության մանրամասներին: Բավականին զվարճալի այդ միջոցառումը …
կարդալ ավելինԵրեւանի ավագանու ընտրություններն իրենց որակով եւ բովանդակությամբ կարելի է հավասարեցնել համապետական ընտրությունների հետ: Երեկ նման տեսակետ է հայտնել «Ակունք» քաղաքական-վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա` այս ընտրությունների պատճառով կա՛մ կարող է մեծանալ ներկայիս լարվածությունը եւ հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, կա՛մ էլ կարող է մեղմվել այդ լարվածությունն ու հոգեմաշ իրավիճակը: Ռ. Հակոբյանի կարծիքով՝ ներքաղաքական կյանքը բնականոն …
կարդալ ավելինՊատմական յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի էտիկետի իր կանոնները: Ասենք, եթե Լյուդովիկոս 14-րդի օրոք` ազնվական կամ քաղքենի, պարտադիր պիտի գիտենային, որ մարդաշատ վայրերում կամ սեղանի շուրջ վատ դաստիարակության եւ անքաղաքավարության նշան է մարմնիդ վրայով վազվզող լվին բոլորի ներկայությամբ սատկացնելը, այսօր քաղաքավարության այս կանոնը անաքրոնիկ է ու անգամ ծիծաղելի: Սակայն այն իրավիճակը, որն այսօր ողջ աշխարհին պարտադրում է …
կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին: Ըստ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության, Մ. Կրոտովը ԱԺ նախագահին է փոխանցել ԱՊՀ ՄԽՎ նախագահ Սերգեյ Միրոնովի եւ ՀԱՊԿ ՄԽՎ նախագահ Բորիս Գրիզլովի` մայիսի 14-15-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ՄԽՎ 32-րդ լիագումար նիստին մասնակցելու հրավերը: Հ. Աբրահամյանն ասել է, որ …
կարդալ ավելինԵրեկ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը նամակով դիմել է ԿԸՀ-ում ներկայացված կուսակցությունների առաջնորդներին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոններ, օրեր առաջ, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով սահմանված դրույթները, մերժեցիք մեր Կազմակերպությանը` հավատարմագրվել որպես դիտորդ: Հորդորում ենք վերանայել ՀՀ օրենսդրության խախտումներով Ձեր գործունեությունը Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպման գործընթացներում»:
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային: Վերջինս Է. Նալբանդյանին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձը, որտեղ պետքարտուղարը, «ջերմությամբ հիշելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը, անդրադարձել է հայ-ամերիկյան բարեկամական հարաբերություններին, տարածաշրջանային հարցերին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին»: Ուղերձում պետքարտուղար Քլինթոնը …
կարդալ ավելինԵրեւանի ավագանու` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված են հասարակությանը հայտնի մեծ թվով արվեստագետներ եւ մարդիկ, որոնց ընդունված է անվանել՝ մտավորականներ: Ընդ որում, դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր վերջին գրեթե բոլոր համապետական ընտրությունների ժամանակ ընդգրկված են եղել նախընտրական քարոզարշավներում` բնականաբար, առավելապես քարոզելով իշխանական կուսակցությունների կամ նախագահի իշխանական թեկնածուի օգտին: Նույն օրինաչափությունը …
կարդալ ավելինԵրեկ լրացել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան երկրորդ տարելիցը: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երեկ այցելել են Պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
կարդալ ավելինՆախօրեին Վիեննայում մեկնարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված հայ-ադրբեջանական հասարակական ֆորումը, որի կազմակերպիչը բրիտանական «Ինթերնեշնլ ալերթ» կազմակերպությունն է: Ֆորումին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասյեն: Վերջինս մասնավորապես հայտարարել է, որ փոխզիջումը դիրքերի նահանջ չէ, այլ խնդրի լուծում` առանց պարտվածների: Նա նշել է, որ նոր պատերազմի կարող …
կարդալ ավելինԵրեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների առաջադրած ցուցակներում շատ են հայտնի արվեստագետների անունները: Արվեստագետներով հարուստ է հատկապես ՀՀԿ-ի ցուցակը: Ընդ որում, այդպիսիք զբաղեցնում են անցողիկ հորիզոնականները: Նրանք նույնիսկ ՀՀԿ-ի ակտիվ հատվածից` գործող թաղապետերից բարձր հորիզոնականներում են: Ակնհայտ է, որ արվեստագետներին ցուցակում ընդգրկելով՝ ՀՀԿ-ն, ինչպեսեւ մյուս բոլոր կուսակցությունները, փորձել է «բարի տպավորություն» ստեղծել: Սակայն շատ դժվար …
կարդալ ավելինՄարտի 31-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի է ունենալու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ լսվելու է նաեւ Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ վերջին բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակները փորձելու են ԵԽ ԽՎ-ին համոզել, որ կատարել են բանաձեւերի պահանջները: Վալենսիա են մեկնելու ԵԽ ԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու նրա տեղակալ Արմեն …
կարդալ ավելինԱդրբեջանը սկսել է սեփական զենքերի արտադրությունը եւ այդ նպատակով առաջիկա տարիներին նախատեսում է բացել 17 նոր գործարաններ: Դրանցում կարտադրվի 435 տեսակի զենք ու զինամթերք: Ըստ թուրքական «Դունյաբուլթենի» թերթի, Ադրբեջանը մտադիր է իր ռազմարդյունաբերության գործարաններում արտադրել զրահապատ մեքենաներ, նռնակներ, ռումբեր եւ այլ տեսակի զենքեր, ինչի նպատակով Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Իտալիայից, Թուրքիայից, Ուկրաինայից եւ այլ երկրներից ներմուծել …
կարդալ ավելին– Վերջերս խոսելով Երեւանի ավագանու` մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների մասին, ասել էիք, թե դրանք լինելու են այնպիսին, ինչպես միշտ: Ի՞նչ նկատի ունեք: Եթե համատարած կեղծիքների մասին է խոսքը, ապա ի՞նչ եք կարծում, այս անգամ ժողովուրդը կհանդուրժի՞ այն, եւ արդյոք չե՞ն կրկնվի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները: – Հուսով եմ, որ մարտի 1-ը չի կրկնվի, որովհետեւ մեկ …
կարդալ ավելինՏարիներ առաջ Երեւանի դրամատիկական թատրոնում, Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը» վիպակի հիման վրա, բեմադրվեց մի ներկայացում, որի անվանումն էր` «Մեծ աշխարհի մեր անկյունը»: Ներկայացումն այնքան հաջողված էր, որ երկար տարիներ համարվում էր այդ թատրոնի այցեքարտերից մեկը: Սակայն այսօր կցանկանայինք խոսել ոչ թե ներկայացման, այլ վերնագրի մասին: Յուրաքանչյուր մարդ իր գիտակցական ողջ կյանքում ձգտում է գտնել իր …
կարդալ ավելին«Այս ընտրություններին (Երեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին.- Հ.Մ.) մենք ցույց ենք տվել հնարավորինս կոռեկտ, այսպես կոչված, քաղաքագիտական հաշվարկի տեսակետից ճշգրիտ մոտեցում»,- երեկ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Ըստ նրա՝ իշխանությունների համար ցանկալի կլիներ, որ որքան հնարավոր է շատ ուժեր մասնակցեին Երեւանի ավագանու ընտրություններին, ընդ որում, ընդդիմադիր ուժերն էլ հանդես գային ոչ թե …
կարդալ ավելինՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան առաջարկել է Ադրբեջանին ընդգրկվել այդ կազմակերպությունում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը: Ադրբեջանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ ռազմական այս դաշինքի նպատակը ռազմական համագործակցությունն է, անդամ երկրներին ռազմական օգնություն ցուցաբերելը: Նույն լրատվամիջոցները գրում են, որ հիմա «Ադրբեջանը պահանջում է, …
կարդալ ավելին«ՀԱԿ-ը ցույց է տալիս, որ մեզ համար քաղաքապետի ընտրությունները նախագահական ընտրությունների ուղիղ շարունակությունն է»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Հարությունյանը: Վերջինս Երեւանի ավագանու ընտրություններում Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած ցուցակում զբաղեցնում է վեցերորդ տեղը, ինչի առիթով չի դժգոհում: Ըստ նրա, ՀԱԿ-ի ցուցակում ընդգրկվածների համար գլխավորը ցուցակի առաջին համարն է` ՀՀ …
կարդալ ավելին