Երեկ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը նամակով դիմել է ԿԸՀ-ում ներկայացված կուսակցությունների առաջնորդներին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոններ, օրեր առաջ, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով սահմանված դրույթները, մերժեցիք մեր Կազմակերպությանը` հավատարմագրվել որպես դիտորդ: Հորդորում ենք վերանայել ՀՀ օրենսդրության խախտումներով Ձեր գործունեությունը Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպման գործընթացներում»: