քաղաքականություն

Հիմա էլ Սպիտակ հոսք

04.04.2009

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկել է Վրաստանի տարածքում գազի խոշոր պահեստարանի շինարարության եւ ապագայում այն Եվրոպա գազի փոխադրման համար օգտագործելու հնարավորությունը: Այդ մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Մամեդյարովը պաշտոնական այցով Վրաստանում է գտնվել ապրիլի 1-2-ը: Ըստ հաղորդագրության` Գիլաուրին հանդիպման ընթացքում նշել …

կարդալ ավելին

Դատախազությունը մոլորության մեջ է

04.04.2009

«Մենք ուզում ենք հայտարարել, որ չենք պատրաստվում քննիչի հրավերով ներկայանալ եւ մասնակցել որեւէ քննչական գործողության, քանի որ մենք ավելի քան բավարար հիմքեր ունենք Ոստիկանության քննիչի իրավասությունը չընդունելու: Հետագա քննչական գործողության կմասնակցենք միայն այն դեպքում, երբ հավասարության պայմաններում կքննարկվի եւ մեզ վերագրվող հանցագործությունը, եւ մեր բողոքը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել են փաստաբաններ Արա Զաքարյանը, Արթուր Գրիգորյանը …

կարդալ ավելին

Պատմական համաձայնություն

04.04.2009

«Մեծ 20-յակի»` «G-20»-ի երկրները պայմանավորվել են Համաշխարհային բանկին եւ Արժույթի միջազգային հիմնադրամին հատկացնել 1,1 տրլն դոլար` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու: ԱՄՀ-ի միջոցները, որոնք հատկացվելու են ճգնաժամից առավել տուժած երկրներին, ավելանալու են գրեթե երեք անգամ` կազմելով մոտ 750 մլրդ դոլար: Ենթադրվում է, որ Չինաստանը 40 մլրդ դոլար կտրամադրի ԱՄՀ-ին, իսկ Եվրամիությունը եւ Ճապոնիան՝ 100-ական մլրդ …

կարդալ ավելին

Պայքար կազմակերպված հանցավորության դեմ

04.04.2009

«Իշխանությունները վերջին մեկ տարվա ընթացքում մեր օրենսդրությունը մոտեցրել են բռնապետական երկրի օրենսդրության»,- երեկ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա, վերջին մեկ տարվա ընթացքում, սկսած 2008թ. մարտի մեկից, ՀՀ առաջին նախագահի դեմ ընդունած օրենքներից, հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի օրենսդրությունում: «Արտակարգ դրությունը, Քրեադատավարական օրենսգրքի փոփոխությունները, երթերի եւ ցույցերի վերաբերյալ փոփոխություններն ուղղակիորեն ապացուցում են, որ …

կարդալ ավելին

«7-ի գործը»՝ «5+2-ի գործ»

03.04.2009

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «7-ի գործով» վերջին դատավարությունը: Սակայն ոչ թե 7 քաղբանտարկյալների նկատմամբ քրեական հետապնդումն է դադարեցվել, այլ ընդամենը դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է իր որոշումը «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալների գործերն առանձնացնելու եւ դրանք առանձին-առանձին քննելու վերաբերյալ: Միայն Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործերն են քննվելու միասնական վարույթում: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Ընդդիմություն խաղալու ժամանակները

03.04.2009

«Երեւանի քաղաքապետի ընտրությունները քաղաքական են, սակայն ոչ այնքան, որ դրանով պայմանավորված ակնկալվեն արմատական փոփոխություններ»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց դաշնակցական պատգամավոր, Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ի թեկնածու Արծվիկ Մինասյանը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որ ուշադրության կենտրոնում լինեն նաեւ մասնակիցների պրոֆեսիոնալ, մենեջերական հատկանիշները: Այն, որ այդ ընտրություններին մասնակցում են քիչ թվով` 6 ուժեր, Ա. Մինասյանը դրական է գնահատում …

կարդալ ավելին

Քաղբանտարկյալներին դատելու են առանձին

03.04.2009

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում երեկ վերսկսվեց եւ միանգամից ավարտվեց «7-ի գործով» դատավարությունը: Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածների փոփոխություններից հետո մեղադրող կողմը դատարանից 10 օր ժամանակ էր խնդրել` նոր մեղադրանք ներկայացնելու համար: Եվ հոդվածների փոփոխությունից հետո երեկ տեղի ունեցավ առաջին դատական նիստը, որի ժամանակ մեղադրող Կորյուն Փիլոյանը ներկայացրեց մեղադրական նոր եզրակացությունը: Դրանում …

կարդալ ավելին

Եվս մի կարծիք

03.04.2009

«Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանի բացումը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, նման կարծիք է հայտնել բրիտանական LINKS ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Դենիս Սամութը: Վերջինս գտնում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը կնպաստի LՂՀ հարցի կարգավորմանն ու հակամարտության կողմերի առաջընթացին` նպատակին շուտափույթ հասնելու համար: «Հայաստանը եւ …

կարդալ ավելին

«Դա վիրավորանք է իշխանության նկատմամբ»

03.04.2009

– Արդեն երեք ամիս է` հանձնաժողովը միայն աշխատանքային նիստեր է հրավիրում, ինչը տարբեր մեկնաբանությունների է արժանանում: Ո՞րն է պատճառը: – Տարաբնույթ խոսակցություններ կան հանձնաժողովի ստեղծման առաջին իսկ օրվանից, եւ դրանք կարող են շարունակվել նաեւ հանձնաժողովի գործունեության ավարտից հետո: Խնդիրն այն է, որ հանձնաժողովն ինքն է որոշում` ինչպիսի նիստեր գումարել. հանձնաժողովի հերթակա՞ն նիստ, թե՞ աշխատանքային: Իրականում …

կարդալ ավելին

Դիմելու են նաեւ Վճռաբեկ

31.03.2009

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել 2008թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Վարդգես Գասպարիի դատավճիռը: Հիշեցնենք, որ նա մարտի 1-ի քրեական գործով Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման: Դատավճիռը կայացվել էր 2008թ. նոյեմբերի 10-ին: Վերաքննիչ դատարանը …

կարդալ ավելին

Որոշվել է չխառնվել

31.03.2009

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ խմբակցությունների հետ քննարկել է «7-ի գործով» մեղադրվող ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի նամակը, որտեղ նրանք կոչ էին արել իրենց անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ որոշումը չեղյալ հայտարարելու հարցով ԱԺ նիստ հրավիրել: Երեկվա խորհրդակցությանը հրավիրված են եղել նաեւ իրավաբաններ, ըստ որոնց` եթե ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրի եւ որոշում …

կարդալ ավելին

Եվս մեկ ամիս

31.03.2009

Երեկ Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ վերջին` 1643 բանաձեւի պահանջների կատարման հարցը: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցող ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի կողմից պարտավորությունների կատարման հարցի քննարկման արդյունքում երեկ …

կարդալ ավելին

Նոր մանրամասներ

31.03.2009

«Թուրքիան եւ Հայաստանը արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել դիվանագիտական կապեր հաստատելու եւ սահմանը բացելու վերաբերյալ»,- երեկ նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Hurriyet» թերթը: Ըստ այդմ, «պաշտոնական Անկարան եւ Երեւանը համաձայնություն են ձեռք բերել պատմական համերաշխության հիմնական չափորոշիչների վերաբերյալ` գաղտնի բանակցությունների ընթացքում»: «Hurriyet»-ը, սակայն, նշում է, որ ներկայումս Թուրքիայի համար սկզբունքային նշանակություն ունի այն հանգամանքը, թե …

կարդալ ավելին

Նողաիդելին` ՀՀ-ում

31.03.2009

«Հանուն արդար Վրաստանի» շարժման առաջնորդ Զուրաբ Նողաիդելին երկօրյա այցով գտնվում է Հայաստանում»,- այդ մասին հայտնում է «ԳրուզիաOnline» գործակալությունը: Ըստ կուսակցության մամուլի ծառայության, Նողաիդելին Հայաստան է ժամանել կիրակի օրը եւ այսօր վերադառնալու է Վրաստան: «Նողաիդելին որոշ հանդիպումներ պետք է անցկացնի Հայաստանում, սակայն դրանց մանրամասները հայտնի չեն»,- նշում է «ԳրուզիաOnline»-ը:

կարդալ ավելին

ԵԽ ԽՎ-ն «երգելու է նույն երգը»

31.03.2009

Երեկ Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին Վալենսիա քաղաքում սկսվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որը տեւել է մինչեւ ուշ երեկո: Հայաստանի հարցով ԵԽ ԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը ներկայացրել են, թե ինչպես է Հայաստանը կատարել 2009թ. հունվարին ընդունված ԵԽ ԽՎ 1643 բանաձեւի պահանջները: Սակայն երեկ դեռեւս տեղեկություններ չկային այն մասին, թե …

կարդալ ավելին

Հանդիպել են գերմանացիներին

31.03.2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գերատեսչության պետական նախարար Գերնոտ Էրլերին, նրա հետ ՀՀ ժամանած Գերմանիայի Բունդեստագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Շտեֆֆեն Ռայխեին եւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան տիկին Անդրեա Յոհանա-Մարիա Վիկտորինին: Ըստ նախագահի մամուլի գրասենյակի՝ Ս.Սարգսյանը չափազանց կարեւորել է Եվրոպայի առաջատար երկրներից մեկի` Գերմանիայի հետ, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների հետագա զարգացումը: …

կարդալ ավելին

«Ֆեոդալական ժառանգականության սկզբունքը մերժելի է»

31.03.2009

– Ձեր կարծիքով` Երեւանի ավագանու ընտրություններն իրականում այդքան կարեւոր նշանակություն ունե՞ն, թե՞ Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է այն այդպիսին դարձնում: – Իմ կարծիքով` քաղաքապետի ընտրությունը, եթե հաշվի առնենք Երեւանի տեսակարար կշիռը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ մշակութային կյանքում, իհարկե կարեւոր է: Ավագանու ընտրություններն, ըստ էության, կարեւոր են այնքանով, որքանով պետք է ավագանու …

կարդալ ավելին

Չքաղաքականացնել քաղաքականը

31.03.2009

«Առաջինը ես կուզենայի, որ նրանք ազատ լինեին»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով «7-ի գործով» քաղբանտարկյալների վերաբերյալ հարցին: Հիշեցնենք, որ ՀՀ Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունը ապրիլի 1-ին նոր մեղադրանք է առաջադրելու «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալներին` կապված Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների փոփոխության հետ: Ռ. Զոհրաբյանը երեկ հերթական անգամ ասաց, որ ինքը դատախազ …

կարդալ ավելին

Վտանգավոր ակնկալիքներ

28.03.2009

Մինչ Հայաստանում բոլորը զբաղված են Երեւանի քաղաքապետի ընտրություններով, վերջին մեկ-երկու շաբաթներին, ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են ԼՂ հարցի կարգավորման` ամենեւին ոչ հայանպաստ սցենարների իրագործման մասին: Դրանում համոզվելու համար բավական է հետեւել նույնիսկ պաշտոնական տեղեկատվությանը: Օրինակ` ըստ ՀՀ ԱԳՆ-ի, երեկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը Էդվարդ Նալբանդյանին է …

կարդալ ավելին

Էրլերն է գալիս

28.03.2009

Վաղը եռօրյա այցով Հայաստան է ժամանելու Գերմանիայի արտաքին գերատեսչության պետքարտուղար Գերնոտ Էրլերը` Գերմանիայի Բունդեստագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Շտեֆֆեն Ռայխեի ուղեկցությամբ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, այցի ընթացքում նախատեսված են Գերնոտ Էրլերի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ագ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

կարդալ ավելին