Վաղը եռօրյա այցով Հայաստան է ժամանելու Գերմանիայի արտաքին գերատեսչության պետքարտուղար Գերնոտ Էրլերը` Գերմանիայի Բունդեստագի գերմանահարավկովկասյան խորհրդարանական խմբի նախագահ, պատգամավոր Շտեֆֆեն Ռայխեի ուղեկցությամբ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, այցի ընթացքում նախատեսված են Գերնոտ Էրլերի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ագ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: