Դիմելու են նաեւ Վճռաբեկ

31/03/2009

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել 2008թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Վարդգես Գասպարիի դատավճիռը: Հիշեցնենք, որ նա մարտի 1-ի քրեական գործով Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման: Դատավճիռը կայացվել էր 2008թ. նոյեմբերի 10-ին: Վերաքննիչ դատարանը փետրվարի 28-ին փոխել էր նրա խափանման միջոցը` կալանքը, եւ ազատ էր արձակել Վ. Գասպարիին: Վերջինիս պաշտպան Արա Զաքարյանը երեկ տեղեկացրել է, որ պատրաստվում է բողոք ներկայացնել նաեւ Վճռաբեկ դատարան: