Մարտի 25-ին ՀՀ ԱԺբազմակուսակցական պատվիրակությունը մեկնելու է Մոսկվա` մասնակցելու ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 16-րդ նիստին: Այդ մասին երեկ ասել է հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` նշելով, որ նիստի օրակարգում Հայաստանի մարզերի եւ ՌԴ սուբյեկտների միջեւ համագործակցության հարցն է: Ըստ նրա, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ընդառաջ …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս որեւէ քաղաքական ուժից հայտ չի ստացել: Այդ մասին ասել է ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը: Հիշեցնենք, որ կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 22-ի ժամը 18։00-ն է:
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մարտի 20-ին տեղի է ունենալու քաղաքական կուսակցությունների նախագահների հետ թեմատիկ խորհրդակցությունների շարքի երկրորդ քննարկումը` «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Ի դեպ, քննարկմանը մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ առաջին նման քննարկումը եղել էր ԼՂՀ հիմնախնդրի …
կարդալ ավելինԸստ ՀՀ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության, ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2009 թվականի մարտի 18-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Վահան Կիրակոսյանը: Նա կասկածվում է քաղաքացի Ս.Հովսեփյանի վերաբերյալ իր վարույթում նախապատրաստվող նյութերի ընթացքը ձգձգելու, նրա օգտին գործողություններ կատարելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու համար նրանից …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ ու 300-րդ հոդվածներում փոփոխություններ նախատեսող նախագիծը: Ու թեեւ Նիստերի դահլիճում ներկա են եղել 97 պատգամավորներ, «կողմ են քվեարկել» նրանցից 98-ը: «Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորները եւ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը դեմ են քվեարկել:
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, մեր երկրում «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից ծրագրերի իրականացմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր:
կարդալ ավելինՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Ոստիկանության գործունեությունը կարգավորող երեք օրենքներին վերաբերող լայնածավալ փոփոխություններ նախատեսող նախագծեր: Ընդ որում, կառավարությունն իր նախաձեռնությունը համարել է անհետաձգելի եւ հրատապ կարգով քննարկման ենթակա: Հատկապես «Ոստիկանության զորքերի մասին» օրենքում առաջարկվող հրատապ փոփոխությունները հիմնավորել են Ոստիկանության զորքերում պարտադիր զինծառայությունից աստիճանաբար պայմանագրային զինծառայության անցնելու հանգամանքով: Եվ դրան հասնելու համար նախագիծը պետք է …
կարդալ ավելին«Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել մարտի 1-ից հետո. արդյո՞ք դա կապված է մարտի 1-ի գործողությունների ժամանակ նրանց օրինազանց կամ ապօրինի գործողությունների հետ»,- երեկ ԱԺ-ում փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանին նման հարց է ուղղել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: «Եթե այդպես է, ինչո՞ւ նրանք պատասխանատվության չեն ենթարկվել»,- ավելացրել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ …
կարդալ ավելին«Փետրվարի 21-ին, երբ տեղի ունեցավ «Ժառանգության» խորհրդի նիստը, քննարկվեց եւ որոշվեց առաջարկել ՀԱԿ-ին միասնական ցուցակով հանդես գալ Երեւանի ավագանու ընտրություններին: Մոտավորապես 22 օրվա ընդմիջումից հետո, որի ընթացքում, թեեւ, կային որոշակի շփումներ, մենք ստացանք ՀԱԿ-ի որոշումը, ավելի ճիշտ` ցուցակը: Ափսոսանքով եմ նշում, որ դա տեղի չունեցավ «Ժառանգության» հետ բանակցությունների արդյունքում: ՀԱԿ-ի այդ որոշումը արդեն քննարկման ենթակա …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ նիստի ժամանակ քվեարկություններից հետո գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իրեն հատկացված պատգամավորական տեղից տեղափոխվեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կողքի աթոռին ու սկսեց ջերմորեն զրուցել նրա հետ: Նախկինում այս պատգամավորը սովորություն ուներ նստել «Ժառանգություն» խմբակցությանը հատկացված շարքերում: «Մալաթիա-Սեբաստիա համայնքում երկրի հարուստ օլիգարխներից մեկը` Սամվել Ալեքսանյանը, բացել է փողի տոպրակները, կաշառում է ոչ միայն ժողովրդին, …
կարդալ ավելինՀՀԿ-ն վերջնականապես որոշել է, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է միայնակ` առանց կոալիցիոն կուսակցություններից որեւէ մեկի հետ դաշինք կազմելու: Այս հարցը ՀՀԿ-ում այլեւս փակված են համարում, ու լրջորեն «պլյուս-մինուս» են անում, թե որ քաղաքական ուժին քանի տոկոս «ձայն է հասնելու»: Այսպիսով` «Ժառանգություն» կուսակցության վերջին ռեւերանսները հաշվի առնելով` ՀՀԿ-ն հույս ունի ընտրություններում հաղթել ոչ թե 41 …
կարդալ ավելին«Մեր բակը» ֆիլմում մի դրվագ կար, որտեղ Աշոտ Ղազարյանի հերոսն անհասկանալի դիրքում պառկած` ասում է, որ «շատ խառն է»: Հիմա Հայաստանը հենց այդ վիճակում է` շատ խառը: Դոլարը լողում է` հայերը «սկում են», «Միասինը» դասախոսների նկարները պատերին է կպցնում` մոռանալով, որ այս երկրում ամենակաշառակերները ուրիշ ոլորտներում են աշխատում (օրինակ, դատաիրավական համակարգում), ռուսներն ու չինացիները վարկերը …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանի ս.թ. փետրվարի 27-ի հրամանագրով Աղասի Դարբինյանը նշանակվել է, Արագածոտնի մարզի, Ավագ Գաբրիելյանը եւ Սերոբ Մանուկյանը` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Երեկ Արդարադատության խորհրդի նիստում Ս. Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը: Շնորհավորելով նորանշանակ դատավորներին, Ս.Սարգսյանն ասել է. «Այսօր ձեզ համար եւ՛ պատասխանատու, եւ՛ հանդիսավոր օր է: Դուք Հայաստանի …
կարդալ ավելինԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով թերեւս վերջին դատավարությունը` դատավճռի հրապարակումից առաջ: Նա երեկ նախ հայտարարել է, թե պաշտպանական ճառի կարիք չունի եւ անձամբ կընթերցի մեղադրական ճառ: Այնուհետեւ ուղիղ 2 ժամ ընթերցել է իրավական-քաղաքագիտական վերլուծություններ պարունակող իր 50 էջանոց ելույթը, որով ամբողջովին …
կարդալ ավելինՉափազանց քաղաքակիրթ լինելը գոյատեւման չափանիշ չէ Քաղաքակիրթի չափազանցը լինո՞ւմ է։ Պարզվում է՝ լինում է, չնայած մեզ հասկանալի չէ։ Հռոմը չափազանց քաղաքակիրթ էր բարբարոսների նկատմամբ՝ հնարավոր է՝ դրա համար կորցրեց իր գերիշխանությունը։ Բյուզանդիան չափազանց քաղաքակիրթ էր քոչվորների նկատմամբ՝ դրա համար վերացավ։ Որքան էլ հիքսոսներին մերը համարենք, պատմագիտությանը մոտ կանգնած մարդիկ լավ գիտեն՝ որքան վայրենի էին նրանք՝ …
կարդալ ավելինՎերջապես մենք հասել ենք այն սահմանագծին, երբ ԱՄՆ նախագահը, փոխնախագահն ու պետքարտուղարը միանշանակ արտահայտվել են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը ճանաչելու մասին: Այս հոդվածն այն մասին է, թե ինչ պետք է անենք մենք, որպեսզի նրանք վերջապես ճանաչեն այս փաստը: Իսկ եթե դա տեղի չունենա, ի՞նչ պետք է մտածենք մենք: Եթե նրանք չճանաչեն ցեղասպանությունը, դա կնշանակի, …
կարդալ ավելինՄինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են եւս մեկ անգամ այցելել տարածաշրջան: Այդ մասին ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: Սակայն, ըստ նրա` այցելության հստակ օր դեռ չի որոշվել, քանի որ համանախագահներն այցի հետ կապված մանրամասները պետք է նախապես …
կարդալ ավելինԿառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը երեկ հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ ինքը նախագահ Սերժ Սարգսյանին ազատման դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ առաջիկայում Մ. Վարդանյանի պաշտոնում նշանակվելու է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: «Չեմ կարող ասել, շուտով կիմանաք: Դա կախված է նախագահից»,- երեկ …
կարդալ ավելինԱնցած շաբաթ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ֆինանսական բլոկի մի քանի նախարարներ պատրաստվում են հրաժարական ներկայացնել: Տ. Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե նման լուրերի տարածումը «գործիք» է, որը քաղաքական ուժերն օգտագործել են իր դեմ: Մեր տեղեկություններով, այդ լուրը շրջանառության մեջ է դրվել ՀՀԿ մի քանի անդամների կողմից: Մարտի …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան Վրաստան կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ շարունակելու է աշխատել վաշինգտոնյան նոր վարչակազմում եւ զբաղեցնելու է Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնը: «Ես շատ կապված եմ այդ տարածաշրջանին եւ երջանիկ կլինեմ շարունակել իմ աշխատանքը Կովկասում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:
կարդալ ավելին