Մոռացված հուշեր

19/03/2009

Երեկ ԱԺ նիստի ժամանակ քվեարկություններից հետո գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն իրեն հատկացված պատգամավորական տեղից տեղափոխվեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կողքի աթոռին ու սկսեց ջերմորեն զրուցել նրա հետ: Նախկինում այս պատգամավորը սովորություն ուներ նստել «Ժառանգություն» խմբակցությանը հատկացված շարքերում: «Մալաթիա-Սեբաստիա համայնքում երկրի հարուստ օլիգարխներից մեկը` Սամվել Ալեքսանյանը, բացել է փողի տոպրակները, կաշառում է ոչ միայն ժողովրդին, այլեւ ընտրական հանձնաժողովի անդամներին»,- անցած տարի փետրվարի 15-ին` նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր Հ.Բիշարյանը: Ի՞նչ էր քննարկում Ս.Ալեքսանյանն իր մասին այդպես արտահայտված պատգամավորի հետ: «Հ.Բիշարյանն իմ տարածքում է բնակվում, եւ մենք տարածքին վերաբերող հարցի մասին էինք խոսում»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ս.Ալեքսանյանը: