Ըստ ՀՀ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության, ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2009 թվականի մարտի 18-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Վահան Կիրակոսյանը: Նա կասկածվում է քաղաքացի Ս.Հովսեփյանի վերաբերյալ իր վարույթում նախապատրաստվող նյութերի ընթացքը ձգձգելու, նրա օգտին գործողություններ կատարելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու համար նրանից 2008 թվականի մայիսին 3500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ: