քաղաքականություն

Երկու կարծիք

14.03.2009

«Զեկույցը օբյեկտիվ չէ: Գտնելով, որ օմբուդսմենը պետք է խիստ գնահատականներ հնչեցնի, այնուհանդերձ, այդ գնահատականները պետք է իրականության հետ կապ ունենան»,- մեկնաբանելով ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի տարեկան զեկույցը, «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւս նշել է, որ զեկույցը օբյեկտիվ չէ: «Քաղաքական նպատակներով եւ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել են իրականությանը …

կարդալ ավելին

2009-ի վատագույնները

14.03.2009

«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենառեպրեսիվ հասարակությունների կամ ամենաանազատ պետությունների ամենամյա զեկույցը, որը վերնագրված է` «2009թ. վատագույնները»: Այն ավելի հանգամանալից ուսումնասիրության է ենթարկել «Freedom House»-ի կողմից աշխարհի 193 երկրներում եւ 16 առանձին տարածքային միավորների մեջ «ոչ ազատ» վարկանիշին արժանացած 42 երկրներում եւ 9 տարածքներում մարդու իրավունքների իրավիճակը: Ըստ զեկույցի, 2008թ. ընթացքում մարդու իրավունքների ամենակոպիտ …

կարդալ ավելին

Հիմար եւ աննորմալ

14.03.2009

«Ինձ մնում է միայն ափսոսանք հայտնել իմ նախագահի արած հայտարարության համար»,- ասել է «Միացյալ Վրաստան» Ժողովրդավարական շարժում կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն` մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` Հայաստանի տնտեսության վերաբերյալ հայտարարությունները: «Իմ երկրի նախագահը սխալ, տգեղ եւ ոչ կոռեկտ արարք է թույլ տվել ոչ միայն հարեւան, այլ նաեւ բարեկամ երկրի հանդեպ: Նորմալ նախագահներն իրենց իրավունք չեն …

կարդալ ավելին

Լուկաշենկոն է եկել

14.03.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, աշխատանքային այցի շրջանակում Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկելու են երկու երկրների միջպետական հարաբերությունների խորացմանը, առեւտրատնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում ու կառույցներում համագործակցությանը, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ազգային տնտեսությունների առջեւ ծառացած մարտահրավերների դիմագրավմանը վերաբերող հարցեր: …

կարդալ ավելին

Նշանակել է

14.03.2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու եւ Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին: Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել` Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Ասատրյանը, Լիլիթ Ասատրյանը, Կարեն Բեքարյանը, Էմիլ Գաբրիելյանը, Անելկա Գրիգորյանը, Աստղիկ Գեւորգյանը, Հայկ Դեմոյանը, Հովհաննես Զանազանյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Վլադիմիր Մովսիսյանը: Համաձայն հաստատված կանոնադրության, Հանրային խորհուրդը ՀՀ Նախագահի կողմից …

կարդալ ավելին

Պետք է համագործակցել

14.03.2009

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը մասնակցում է Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ Թեհրանում ընթացող գագաթաժողովին, հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրների համատեղ ջանքերը կծառայեն տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը: Այդ մասին հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը: «ՏՀԿ-ի անդամ երկրների համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել բազմաթիվ հիմնախնդիրների լուծման, տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման»,- ասել է Գյուլը: «Գլոբալացված …

կարդալ ավելին

Ավարտել է

14.03.2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Ըստ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին անցած չորս տարիների ընթացքում երկու երկրների միջեւ բարիդրացիական, բարեկամական հարաբերությունների, տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված ակտիվ գործունեության համար։ Ռեւազ …

կարդալ ավելին

Անհավասար պայմաններ

14.03.2009

«Երեւանը Հայաստանի սիրտն է, իսկ յուրաքանչյուր սիրտ, որպեսզի առողջ գործի, այդտեղ պետք են հոգատար ձեռքեր, բանիմաց մարդիկ, որակյալ կադրեր, եւ այստեղ է, որ պարոն Քուշկյանի բժշկական մասնագիտությունը իսկապես կարող է կիրառվել նաեւ մեր քաղաքի հիմնախնդիրները ճիշտ ախտորոշելու եւ դրանց լուծման բանաձեւերը առաջարկելու համար»,- երեկ հրավիրված ասուլիսում` մեկնաբանելով Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի` Երեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ …

կարդալ ավելին

Մեղադրողները հետեւում են պաշտպաններին

14.03.2009

Երեկ սկսվել եւ կրկին հետաձգվել է «7-ի գործով» հերթական դատավարությունը, որին արդեն երկրորդ օրը մասնակցում էր միայն քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը: Երեկ նա դատավոր Մնացական Մարտիրոսյանից նկատողություն է ստացել «ոտքի չկանգնելու» համար: Երեկվա դատական նիստին Գ. Ոսկերչյանը կրկին մասնակցել է առանց դատապաշտպանի, քանի որ, ինչպես հայտնի է, վերջինիս պաշտպան Ստեփան Ոսկանյանը դատավորին տեղեկացրել էր, որ Ախալցխայում …

կարդալ ավելին

Շոկի մեջ է գցում ոչ միայն տնտեսությանը

14.03.2009

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում հանդիպել է ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների հետ: Մինչ այդ նա անցած շաբաթ մասնակցել էր ՀՀԿ խորհրդի նիստին: Այդ հանդիպումների հիմնական քննարկման թեման եղել է միջազգային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամի ազդեցությանն ուղղված գործողությունների ծրագիրը: Երեկ Տ. Սարգսյանը ԱԺ-ում նախ մեկ ժամանոց հանդիպում է ունեցել ԲՀԿ խմբակցության հետ, ապա` երկու …

կարդալ ավելին

Վենետիկյան արիաներ

14.03.2009

Քրեական օրենսգրքի 104, 225, 300 եւ 301 հոդվածների փոփոխությունները նախապատրաստող Ազգային ժողովի աշխատանքային խումբը մարտի 5-ին ստացել է Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) եզրակացության նախագիծը: Այդ օրենքների փոփոխությունների առաջին տարբերակն աշխատանքային խումբը ՎՀ-ն էր ուղարկել փետրվարի կեսին: Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ հիմնականում դրական է գնահատել օրինագծով առաջարկվող փոփոխությունները: Այսպես, 300-րդ` «Իշխանության յուրացման» համար նախատեսված հոդվածում առաջարկվել …

կարդալ ավելին

Ինչպես միշտ

14.03.2009

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավերով Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն կուղարկի մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին հետեւելու համար: Այս մասին որոշումը կայացվել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի Բյուրոյի մարտի 4-ի նիստում: ԵԽ Կոնգրեսը դիտարկել է նախկինում Հայաստանում անցկացված տեղական բոլոր ընտրությունները, այդ թվում՝ 2008թ. սեպտեմբերին Երեւանի թաղային …

կարդալ ավելին

Միամսյակի կապակցությամբ

14.03.2009

ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախաձեռնությամբ մարզում` կանանց միամսյակի կապակցությամբ, մարտի 10-12-ն անցկացվում է «Բաց դռների օր»՝ մայրաքաղաքի տարբեր բուժհաստատությունների բժիշկների մասնակցությամբ: Նախաձեռնության շրջանակներում Շիրակ կայցելեն բժիշկներ 8 մասնագիտությունների գծով: Մարտի 10-ին ծրագրի շրջանակներում անվճար բուժզննում է անցկացվել Գյումրիում եւ Ախուրյանում, իսկ հաջորդ երկու օրվա ընթացքում բուժզննումներ կկազմակերպվեն Մարալիկում, Արթիկում, Աշոցքում եւ Ամասիայում: Նշենք, որ միջոցառումը …

կարդալ ավելին

Հայ-վրացական հարաբերություններում լուրջ խնդիրներ կան

14.03.2009

– Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք գնահատում այսօր մեր տարածաշրջանում ընթացող գործընթացները, եւ Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ներկայիս մարտահրավերներին դիմագրավելու համար: – Նախ՝ անհրաժեշտ է հստակեցնել` ինչ ասել է տարածաշրջան: Մինչեւ վերջերս մեր տարածաշրջանը միայն աշխարհագրական հասկացություն էր, Հարավային Կովկաս ասելով կարելի էր հասկանալ՝ Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան, բայց` ոչ որպես միասնական տնտեսական ու …

կարդալ ավելին

Ստալինյան ոճով

14.03.2009

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նկատմամբ վստահությունն աճում է: Այն 2006 թվականի 56 տոկոսից ընթացիկ տարում հասել է 73 տոկոսի: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի տվյալները: Ամենից հաճախ նախագահի վերաբերյալ նման կարծիք են հայտնում «Միասնական Ռուսաստանի» կողմնակիցները (89 տոկոս) եւ հարցման 60-ից բարձր տարիքի մասնակիցները (76 տոկոս): Պետության ղեկավարին չի վստահում հարցվածների …

կարդալ ավելին

Գնում է Ֆրանսիա

10.03.2009

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով մեկնելու է Ֆրանսիա: Այցի ընթացքում նախատեսված են նրա հանդիպումները Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահի գլխավոր դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը եւ Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն Փարիզի կենտրոնում կբացեն Երեւանի պուրակը: Փարիզ այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության …

կարդալ ավելին

Քոչարյանի պատասխանը

10.03.2009

Մարտի 8-ի առիթով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական բացիկներ է ուղարկել ԱԺ միայն 2 պատգամավորների` «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին ու ԲՀԿ անդամ Արեւիկ Պետրոսյանին: Ընդ որում, Զ.Փոստանջյանին ուղարկված բացիկի վրա պատկերված է ֆրանսիացի հայտնի նկարիչ Տուլուզ-Լոտրեկի նկարներից մեկը, որտեղ երկու կիսամերկ կանայք են: «Ճիշտն ասած, ես զարմացա, որ Քոչարյանը կարող է նման բարձրաճաշակ …

կարդալ ավելին

Ազատ են արձակվել

10.03.2009

2009 թ. հունվարի 22-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից ձերբակալված Ախալցխայի Հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանն ու «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանը կալանքից ազատվել են: Նախօրեին կայացած դատավարության արդյունքում մեղադրյալներին շնորհվել է մեկ տարի ժամկետով պայմանական ազատություն: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում էին անօրինական զինված խմբավորումների ստեղծման կամ ղեկավարման (Վրաստանի Քրեական օրենսգրքի …

կարդալ ավելին

Ավելի խիստ զեկույց

10.03.2009

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրապարակելու է 2008 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իր տարեկան զեկույցը, որտեղ, բնականաբար, գնահատականներ են տրվելու նաեւ անցած տարվա մարտի 1-2-ի դեպքերին եւ դրան հաջորդած իրադարձություններին: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպանն ասել է, որ իր ցեկույցն ավելի խիստ գնահատականներ է պարունակելու, քան ԱՄՆ Պետդեպարտամենտի …

կարդալ ավելին

Ռուսաստանի պատճառով

10.03.2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, մարտի 7-ին Ցքնեթիում մասնակցելով Թամազ Կոպելիաշվիլիին պատկանող «Կոպալա» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը, հայտարարել է, որ Հայաստանը ճգնաժամի առաջ է կանգնել Ռուսաստանի շուկայից լիովին կախվածության մեջ գտնվելու պատճառով: «Երբ ռուսական շուկան փլուզվեց, նույն բախտին արժանացավ նաեւ Հայաստանը»,- ասել է Սահակաշվիլին: Նա նշել է, որ Վրաստանի հարեւան երկրների տնտեսությունները բարդ վիճակում են, բայց …

կարդալ ավելին