Միամսյակի կապակցությամբ

14/03/2009

ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախաձեռնությամբ մարզում` կանանց միամսյակի կապակցությամբ, մարտի 10-12-ն անցկացվում է «Բաց դռների օր»՝ մայրաքաղաքի տարբեր բուժհաստատությունների բժիշկների մասնակցությամբ: Նախաձեռնության շրջանակներում Շիրակ կայցելեն բժիշկներ 8 մասնագիտությունների գծով: Մարտի 10-ին ծրագրի շրջանակներում անվճար բուժզննում է անցկացվել Գյումրիում եւ Ախուրյանում, իսկ հաջորդ երկու օրվա ընթացքում բուժզննումներ կկազմակերպվեն Մարալիկում, Արթիկում, Աշոցքում եւ Ամասիայում: Նշենք, որ միջոցառումը չի սահմանափակվի միայն բուժզննմամբ. անհապաղ բժշկական միջամտության կարիք ունեցող հիվանդներին կտրվեն ուղեգրեր տարբեր բժշկական կենտրոններ: Սոցիալական վիճակը բնութագրող որոշակի արտոնությունների առկայության դեպքում այցելուների հետագա բուժումը կկազմակերպվի անվճար: