քաղաքականություն

«7-ի դատը»՝ առանց 6 քաղբանտարկյալների

10.03.2009

Երեկ «7-ի գործով» դատավարության ժամանակ մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանն, ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մնացական Մարտիրոսյանին: «Անցած տարվանից դուք ինձ զրկում եք ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից»,- իր միջնորդությունը հիմնավորել է սպանվածի հայրը: Մեղադրող Հովսեփ Սարգսյանն ընդդիմացել է` ասելով, թե այն գրագետ է կազմված, հետեւաբար ՝ Ս.Քլոյանն արդեն ստանում է իրավաբանական խորհրդատվություն: Մեղադրողի …

կարդալ ավելին

«Քար առ քար փլուզվելու են բոլոր շինծու գործերը»

10.03.2009

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «7-ի գործով» երկրորդ դատավարությունը: Այս անգամ առողջական խնդիրների պատճառով նիստին ներկա չէր Շանթ Հարությունյանը: Հարազատների կարծիքով, Շանթի մոտ առողջական խնդիրներ են ծագել այն բանից հետո, երբ նիրհելու պահին փորձել են նրան սրսկել: Քրեակատարողական վարչության (ՔՎ) տարածած հաղորդագրության մեջ ոչ հերքվում, ոչ էլ հաստատվում է այս …

կարդալ ավելին

Փնտրվում են ասելիք ունեցողներ

10.03.2009

«Եթե Սամվել Նիկոյանն ուզում էր բացահայտել այդ գործը, ինչո՞ւ մինչեւ հիմա մեզ չի հրավիրում եւ լսում: Կարող է մենք այնպիսի տեղեկատվություն ունենք, որ նրա գործին կօգնի: Իսկ եթե ընդամենն իշխանությունների պատվերն է կատարում, ժամանակ է շահում եւ չի ուզում սպանություն կատարողներին բացահայտել, ես զարմանում եմ, թե այդ մարդն ինչո՞ւ է ընկնում մեր անեծքների տակ»,- երեկ …

կարդալ ավելին

Մականունների սիրահարը

10.03.2009

Երեւանի քաղաքապետի ընտրություններում պայքարն ընթանալու է ոչ թե ընդդիմության եւ ՀՀԿ-ի թեկնածուի միջեւ, այլ` կոալիցիոն ուժերի: Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Մրցամարտը հենց ներսում է լինելու»,- ասաց նա` դա բացատրելով նրանով, թե կոալիցիոն ուժերն ավելի շատ ձայն կհավաքեն, քան մյուս քաղաքական ուժերը: Նա ասաց նաեւ, թե Հանրապետական կուսակցությունը …

կարդալ ավելին

Կալանավորել են

10.03.2009

Երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ ԱԱԾ-ի կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու կասեցվել է 2008-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կատարած կայուն հանցավոր խմբի գործունեությունը: Քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 10 անձ, այդ թվում՝ ավազակային հարձակման անմիջական մասնակիցներն …

կարդալ ավելին

Առաջիկա ամիսներին

10.03.2009

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել կանոնավորապես շարունակելու հանդիպումները: Ուստի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա ամիսներին կկազմակերպեն երկու նախագահների մասնակցությամբ հանդիպում, որտեղ կքննարկվեն առանցքային, դեռեւս լուծում չգտած հարցեր` Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շրջանակում»,- տարածաշրջան կատարած այցից հետո նման հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ից մարտի 3-ը …

կարդալ ավելին

Մնաց դամբուլի ծառը

07.03.2009

Երեկ հայտնի է դարձել, որ Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Չորորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը վարելու է դատավոր Գագիկ Պողոսյանը: Իսկ դատավոր Արմեն Խաչատրյանը նշանակվել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավոր: Հիշեցնենք, որ «ՉԻ» լրագրողները մեղադրվում են «դատարանի եւ դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» ցուցաբերելու …

կարդալ ավելին

Կտրուկ վատացել է առողջական վիճակը

07.03.2009

Երեկ առավոտյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը: Պարզվել է, որ ինչ-որ ներարկումից հետո Շանթ Հարությունյանը մեկ շաբաթից ավելի ոչինչ չի ուտում եւ չի քնում: Երեկ մեկուսարան է այցելել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Շանթ Հարությունյանի հետ հանդիպումից հետո Իշխանյանը տեղեկացրել է, որ նա գտնվում է նաեւ ծանր հոգեբանական …

կարդալ ավելին

Ընդունել է Շեյխային

07.03.2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմիի գլխավորած պատվիրակությանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, նա ընդգծել է ԱՄԷ-ի հետ բազմաբնույթ փոխգործակցությունն ընդլայնելու ՀՀ-ի շահագրգռությունը եւ հույս հայտնել, որ նախարարի այցն այդ առումով լրացուցիչ խթան կհանդիսանա: Իսկ Կասիմին ասել է, որ հայ գործընկերներն իրենց առաջարկել …

կարդալ ավելին

Համաձայնագիր է ստորագրվել

07.03.2009

Իտալիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մոնտիկայի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ա. Մոնտիկայի խոսքով` Իտալիան հետաքրքրված է ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` անցած տարվա օգոստոսին վրաց-օսական ճգնաժամի շրջանում Իտալիայի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած աջակցության համար: Ա. Մոնտիկային ընդունել են նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը …

կարդալ ավելին

Միանում են ընկերներին

07.03.2009

Շիրակի մարզի մի խումբ ազատամարտիկներ երեկ տարածել են հայտարարություն, որում ասված է. «Ներքոստորագրյալ ազատամարտիկներս մտահոգ ենք մեր քաղբանտարկյալ մարտական ընկերների եւ հրամանատարների՝ ՀՀ Շիրակի մարզի ԵԿՄ նախագահ Աշոտ Զաքարյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի, Գեւորգ Ղազարյանի, Հարություն Ուռուտյանի նկատմամբ 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների կեղծ ու շինծու մեղադրանքների հիման վրա կայացած ՀՀ …

կարդալ ավելին

Անհրաժեշտ է ստացիոնար բուժում

07.03.2009

Երեկ առավոտյան հայտնի է դարձել, որ «7-ի գործով» կալանավորված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանն արդեն 9 օր ոչինչ չի ուտում ու չի քնում: Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Հարազատներին Շ. Հարությունյանն ասել է, թե իրեն ինչ-որ ներարկում են արել, ինչից հետո իր մոտ լուրջ առողջական խնդիրներ են առաջացել: Արդեն մի քանի օր Շ. Հարությունյանը չի քնում` …

կարդալ ավելին

Կադրերի ջարդ չի՞ լինի

07.03.2009

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության նորանշանակ պետ Աշոտ Գիզիրյանը պաշտոնը ստանձնելուց հետո ակտիվ ստուգայցեր է կատարում հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներ: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ համակարգում հիմնարկների պետերի եւ պետի տեղակալների կադրային «ջարդ» է սպասվում: ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ շուտով ոչ միայն պաշտոնից ազատելու են «Արթիկ» ք/հ-ի պետ Արամ Խաչատրյանին, այլեւ` …

կարդալ ավելին

Կպահանջի իշխանափոխություն

07.03.2009

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել` ստեղծված «քաղաքական եւ տնտեսական ճգնաժամից» երկիրը դուրս բերելու համար: «Ժառանգության» գնահատմամբ` «Իշխանությունները գործնականում չեն տիրապետում իրավիճակին, տապալել են նաեւ իրենց իսկ հռչակած` ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունը, պետական բյուջեի կատարումը»: «Հայաստանն այլեւս չի հանդուրժելու վստահություն չներշնչող այս իշխանությունների տնտեսական եւ …

կարդալ ավելին

«Իմ տղային սպանել են դիմահար կրակոցով»

07.03.2009

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկվա նիստին հրավիրել էր մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հորը` Սարգիս Քլոյանին: Նա ինքն է պնդել մասնակցել նիստին` վստահեցնելով, որ խիստ կարեւոր ու գաղտնի տեղեկություն ունի հաղորդելու հանձնաժողովին: Իսկ Սարգիս Քլոյանի ներկայացրած տեղեկատվության հիմքում այն էր, որ իր որդուն սպանել են ոչ թե պատահաբար արձակված կրակոցով, այլ միտումնավոր: …

կարդալ ավելին

Այս տարի նորաձեւ է սեւը

07.03.2009

Երեւանի քաղաքապետի ընտրություններից երկու ամիս առաջ Երվանդ Զախարյանին Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանով փոխարինելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի քայլը վկայում է, որ իշխանությունների համար այս ընտրություններն ունեն շատ ավելի էական նշանակություն, քան ենթադրում են քաղաքապետի գործառույթները: Հասկանալի է, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելուն կոչված Գագիկ Բեգլարյանին իշխանությունները տեսնում են որպես քաղաքապետի անպարտելի տարբերակ, ավելի ստույգ` անպարտելիության պատրանք …

կարդալ ավելին

Նշանակել է

06.03.2009

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երվանդ Զախարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնից ազատելու եւ ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու մասին: Մեկ այլ հրամանագրով` Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետ: Այս հրամանագրերի մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունների տարածումից առաջ սակայն լուրեր էին շրջանառվում միանգամայն այլ նշանակումների մասին: Մասնավորապես, խոսակցություններ կային, որ Երվանդ Զախարյանը նշանակվելու …

կարդալ ավելին

Տուն արի

06.03.2009

Ըստ լավատեղյակ աղբյուրների, առաջիկայում ՀՀ դիվանագիտական կորպուսում սպասվում են բազմաթիվ փոփոխություններ: Մասնավորապես, հնարավոր է` հետ կանչվի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը եւ մեկ այլ պաշտոնում նշանակվի ՀՀ-ում: Իսկ նրա փոխարեն Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում իր «մարդուն» նշանակելու հարցով ՀՀ իշխանությունների հետ բանակցում է նախկին վարչապետ, Անգլիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն …

կարդալ ավելին

Երեքը` մեկում

06.03.2009

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2009թ. մարտի 3-ին աշխատանքից ազատվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազ Ալիկ Անդրեասյանը: Նույն օրը աշխատանքից ազատվել են նաեւ Կենտրոն համայնքի Քննչական վարչության պետը եւ Կենտրոն համայնքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը: Պարզվում է` նշված երեք պաշտոնյաների ազատումը փոխկապակցված է: «Կենտրոն համայնքի տարածքում արձանագրվել էր ծանր մարմնական վնասվածքի պատճառմամբ հանցագործության դեպք, որի շրջանակներում …

կարդալ ավելին

Առաջիկա երկու ամիսներին

06.03.2009

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը մոտ երկու ամսից կարող է տեղի ունենալ ցանկացած միջազգային խորհրդաժողովում»,- երեկ Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը` նշելով, որ երկու կողմերն էլ աջակցություն են հայտնել այս նախաձեռնությանը: «Տարածաշրջան կատարած մեր այցի նպատակն էր՝ կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը, եւ սկզբունքորեն այդ …

կարդալ ավելին