Ընդունել է Շեյխային

07/03/2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Բինթ Խալեդ Ալ Կասիմիի գլխավորած պատվիրակությանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, նա ընդգծել է ԱՄԷ-ի հետ բազմաբնույթ փոխգործակցությունն ընդլայնելու ՀՀ-ի շահագրգռությունը եւ հույս հայտնել, որ նախարարի այցն այդ առումով լրացուցիչ խթան կհանդիսանա: Իսկ Կասիմին ասել է, որ հայ գործընկերներն իրենց առաջարկել են համատեղ ծրագրերի լուրջ փաթեթ, որն առաջիկայում կքննարկվի իրենց գործարար շրջանակների հետ: Կողմերը որպես տնտեսական համագործակցության առավել հեռանկարային ոլորտներ՝ նշել են բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության բնագավառները: