քաղաքականություն

Ինչի՞ն են մաս կազմելու

03.03.2009

«Շուրջ մեկուկես տարի Տեր-Պետրոսյանը ատելություն քարոզեց ու կոչ արեց ավազակապետության դեմ պայքարել իրենց մեթոդներով, իսկ հիմա հանրահավաքում հայտարարում է, որ «ապստամբության» ու «հեղափոխության» նման հնամաշ բառերը պետք է հանել քաղաքական օրակարգից: Ավելին, դա հիմնավորում է պատմականորեն, որ երբեք էլ հեղափոխությունները դրական արդյունքի չեն հանգեցրել: Այսինքն՝ սա նշանակում է, որ եթե որեւէ մեկը դժգոհ լինի Տեր-Պետրոսյանի …

կարդալ ավելին

Մեղմելի՞, թե՞ անկասելի ճգնաժամ

03.03.2009

«Այն, որ 2009թ. ծանր ու բարդ է լինելու, դրանում որեւէ մեկը չի կասկածում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` հավելելով սակայն, որ համաձայն չէ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի հանրահավաքում հնչեցրած կանխատեսումների հետ: «Նրա կանխատեսումներով ոչ թե ծանր ու բարդ տարի է լինելու, այլ չարագուշակ: Այդպիսի բաներ չի լինելու: …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. մարտի 1-ի հանրահավաքում

03.03.2009

Սիրելի հայրենակիցներ, Պատկերացնելու համար, թե ինչպիսի կարծիք է ձեւավորվել Արեւմուտքում Հայաստանի մասին, բավական է ուշադրություն դարձնել հետեւյալ հատկանշական փաստի վրա։ Վերջերս ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին, թե «ինչո՞ւ է քաղբանտարկյալների խնդրում ԵԽ ԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում, մասնավորապես հրաժարվելով ընդունել, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան», այդ կազմակերպության Ադրբեջանի գծով համազեկուցող Անդրես Հերկելը տվել է հետեւյալ ցնցող պատասխանը. «Արեւմուտքն …

կարդալ ավելին

Դեռ չեն քննարկել

01.03.2009

Անդրադառնալով երեկ թերթերից մեկում հրապարակված տեղեկատվությանը, թե Ստեփան Դեմիրճյանը պատրաստվում է առաջադրվել Երեւանի քաղաքապետի` մայիսին կայանալիք ընտրություններում, ՀԺԿ նախագահը երեկ «Ա1+»-ին ասել է, որ նման որոշում չի կայացվել: «Մենք այդ հարցը դեռ չենք քննարկել»,- ասել է Ս. Դեմիրճյանը:

կարդալ ավելին

Գասպարին` ազատության մեջ

01.03.2009

Վերաքննիչ դատարանի երեկվա որոշմամբ, անցյալ տարվա մարտի 1-ին ձերբակալված, քաղբանտարկյալ, 2008թ. նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Վարդգես Գասպարիի խափանման միջոց կալանքը փոխարինվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ: Վ. Գասպարին անցած տարվա նոյեմբերին միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով»: Նրա ազատազրկման օրացուցային ժամկետը լրանում էր մարտի …

կարդալ ավելին

Ինքնահռչակ դատավորը՝ ինտերնետից

01.03.2009

Երեւանի Քրեական դատարանում երեկ վերջին անգամ տեղի է ունեցել «7-ի գործով» դատավարությունը. մարտի 1-ից այդ դատարանն այլեւս գոյություն չի ունենալու, եւ «7-ի գործը» լսվելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Իսկ երեկվա դատական նիստը նշանավորվել է նրանով, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը` Մացոն, այն ամբողջությամբ վերածել է շոուի, այս անգամ ծիծաղելի` ինքը դառնալով դրա …

կարդալ ավելին

«5 անգամ ստուգել եմ»

01.03.2009

ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Երեւանի Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի թիկնապահների կողմից թիվ 114 դպրոցի աշակերտին ծեծի ենթարկելու վերաբերյալ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Գ. Բեգլարյանի տղան այդ օրը դպրոցում աշակերտներից մեկի հետ խոսակցություն է ծավալել, սակայն վիճաբանության չի բռնվել, ծեծկռտուքի մեջ չի ներքաշվել: Գ.Բեգլարյանն էլ իր թիկնազորին դպրոց չի …

կարդալ ավելին

Գործերը լավ չեն

01.03.2009

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է Ռուսաստանում գործունեություն ծավալող ավելի քան 100 հայազգի գործարարների հետ: Ընդամենը մեկ ամիս առաջ լավատեսական տրամադրություններ հաղորդող Տ. Սարգսյանը հայազգի գործարարներին ասել է, որ ճգնաժամի արդյունքում կրճատվել են Հայաստանից արտահանման ծավալները, արտաքին տրանսֆերտները, սոցիալական վիճակը վատանում է, գործազրկությունն աճում է, եւ այլն: …

կարդալ ավելին

Ապօրինի գործով ապօրինի դատավոր

01.03.2009

Երեւանի Քրեական դատարանի վարույթում երեկ վերջին անգամ տեղի ունեցավ «7-ի գործով» դատավարությունը: Հաջորդ դատավարությունը տեղի կունենա արդեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Երեկվա նիստի առաջին մասի ժամանակ քաղբանտարկյալներ Ալեքսան Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը եւ Սուրեն Սիրունյանը, ինչպես նախորդ անգամ, մնացին կանգնած եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանի «նստեք» …

կարդալ ավելին

Անճոռնի հարձակումներ

01.03.2009

«Եթե Սուքիաս Ավետիսյանը ներողություն չխնդրի, ապա մենք պարտավոր ենք լինելու դրան տալ իրավական մի ինչ-որ լուծում, որովհետեւ «Ժառանգության» կողմից որեւէ մեկը, որեւէ հարցով նախագահի մոտ չի վազել»,- երեկ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարել էր, որ` թեեւ ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար ընդգծում են, որ ՀՀ նախագահը լեգիտիմ …

կարդալ ավելին

Դեռ ցուցակներ չունեն

01.03.2009

Երեկ ԱԺ ճեպազրույցներում քննարկվող հիմնական թեման Երեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններն էին: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքերով, «Ժառանգությունում» դեռեւս չեն որոշել, թե ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն, քանի որ, ինչպես նա նշեց` դեռեւս շարունակում են բանակցություններն ընդդիմադիր մյուս ուժերի հետ, որոնց արդյունքներն այս պահին հրապարակման ենթակա չեն: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե …

կարդալ ավելին

Ցավակցում են

01.03.2009

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ ցավակցություն է հայտնում 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետեւանքով զոհված 10 քաղաքացիների ընտանիքներին եւ հարազատներին։ «Միաժամանակ, մենք վերստին մեր մտահոգությունն ենք հայտնում մարտյան դեպքերի քաղաքական շահարկման, հանրության մեջ թշնամանքն ու անհանդուրժողականությունը խորացնելուն միտված գործողությունների եւ նախաձեռնությունների կապակցությամբ։ Անհանդուրժողականության եւ թշնամանքի մթնոլորտի խորացումը կարող …

կարդալ ավելին

Մի կրճատեք

01.03.2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր «Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում, ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանն ընդգծել է առկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հանքային արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի պահպանման կարեւորությունը: «Սերժ Սարգսյանը շեշտել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում հետագա կրճատումներից ձեռնպահ մնալու, իսկ ոսկու արդյունահանման ոլորտում աշխատատեղերի ավելացման իր հստակ ակնկալիքը»,- …

կարդալ ավելին

Վերջին սպառնալիքները՝ մարտի 1-ի հանրահավաքից առաջ

01.03.2009

Դժվար չէր կանխատեսել, որ ընդդիմության` մարտի 1-ի հանրահավաքից առաջ իշխանությունների կողմից կատարվող «պրոֆիլակտիկ» գործողությունների շրջանակներում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պետք է ասուլիս հրավիրեր ու հայտարարեր, թե ինչ կտրուկ միջոցների է Ոստիկանությունը դիմելու «հնարավոր անկարգությունների դեպքում»: Եվ պատահական չէր, որ երեկ ասուլիս էր հրավիրել անձամբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը, «այլ թեմաներից բացի», անդրադարձավ նաեւ մարտի 1-ին …

կարդալ ավելին

Ներխուժել են շտաբ

27.02.2009

Երեկ ժամը 18-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության Ավան համայնքի տարածքային բաժանմունքի ոստիկանները ներխուժել են «Հանրապետություն» կուսակցության տարածքային շտաբ` պատճառաբանելով, թե ահազանգ են ստացել: «Հանրապետություն» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության նախագահ Լյովա Եղիազարյանը «Ա1+»-ին ասել է, որ Ոստիկանության 10-15 ներկայացուցիչներ գրասենյակ են ներխուժել ակտիվի ժողովի ժամանակ եւ պահանջել իրենից, որ ներկայանա պետի մոտ: «Ես չգնացի` խնդրելով, որ ինձ …

կարդալ ավելին

Էլի գալիս են

27.02.2009

Այսօր տարածաշրջան այցի շրջանակներում Ադրբեջան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովը եւ Մեթյու Բրայզան: Նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվից համանախագահները վաղը ժամանելու են Երեւան:

կարդալ ավելին

Վտանգավոր խաղեր

27.02.2009

Երեկ Հայաստանում Վրաստանի դեսպանատան առջեւ նախատեսվածից մի քանի ժամ ուշացումով տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի նպատակն էր, ըստ կազմակերպիչների, Վրաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել ջավախահայության հիմնախնդիրների վրա: Ակցիայի մասնակիցները իրենց հայտարարությունը հանձնել են Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին: Ի թիվս այլ կետերի, ակցիայի մասնակիցները պահանջել են` «Ազատ արձակել Ջավախքի հայ հասարակության ակտիվիստներին», «Հայ Առաքելական եկեղեցուն …

կարդալ ավելին

Հրաման տվողները պետք է պատժվեն

27.02.2009

Երեկ «Human Rights Watch» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է ծավալուն զեկույց` նվիրված 2008 թ. ՀՀ նախագահական ընտրություններին եւ դրանից հետո` մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններին: «Հայաստանը դեռ պետք է պատասխանատվության կանչի Ոստիկանությանը ոչ համաչափ ուժի կիրառման համար ցուցարարների հետ բախումներից մեկ տարի անց, որի արդյունքում առնվազն 10 մարդ զոհվեց»,- նշված է «Human Rights Watch»-ի` …

կարդալ ավելին

Ոչ համարժեք ուժ, միակողմանի հետաքննություն

27.02.2009

«Human Rights Watch» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակած զեկույցը նվիրված է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին: «Մարտի 1-ին` ընդամենը 20 ժամվա ընթացքում, ոստիկանությունը, քաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում, առանց նախազգուշացնելու եւ դիմադրության հանդիպելու, հարձակվեց ցուցարարների վրա, բանակցեց, հետ քաշվեց, վերադարձավ հարձակման եւ ի վերջո թեժ մարտի մեջ մտավ ցուցարարների մի փոքր խմբի հետ,- անցած տարվա մարտյան …

կարդալ ավելին

Կայքերը վաճառվել են

27.02.2009

Ադրբեջանական «Day.Az» եւ «Today.Az» էլեկտրոնային լրատվական կայքերը վաճառվել են: Այս մասին երեկ հայտարարել է այդ լրատվամիջոցների նախկին գլխավոր խմբագիր Էլնուր Բայրամովը: Հիշեցնենք, որ կայքերը դադարել էին աշխատել փետրվարի 18-ից: Լրատվական կայքերի հիմնադիր Անար Մամեդհանովը օրեր առաջ հայտարարել էր, որ աշխատանքը դադարեցվել է տեխնիկական պատճառներով` խոստանալով, որ «Day.Az»-ը, «Today.Az»-ը փետրվարի 25-ից կվերսկսեն գործել: Սակայն Ադրբեջանում բազմաթիվ …

կարդալ ավելին