Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր «Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում, ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանն ընդգծել է առկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հանքային արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի պահպանման կարեւորությունը: «Սերժ Սարգսյանը շեշտել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում հետագա կրճատումներից ձեռնպահ մնալու, իսկ ոսկու արդյունահանման ոլորտում աշխատատեղերի ավելացման իր հստակ ակնկալիքը»,- ասված է հանդիպման մասին պատմող պաշտոնական հաղրոդագրությունում: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գեոպրոմայնինգ» ընկերությունից տեղեկացրել էին, որ hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ միջազգային շուկայում պղնձի գնի անկման հետ կապված` կոմբինատում կրճատումներ են սպասվում, եւ փետրվարի վերջին կհստակեցվի աշխատանքից զրկվողների հստակ վիճակագրությունը: