Գասպարին` ազատության մեջ

01/03/2009

Վերաքննիչ դատարանի երեկվա որոշմամբ, անցյալ տարվա մարտի 1-ին ձերբակալված, քաղբանտարկյալ, 2008թ. նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Վարդգես Գասպարիի խափանման միջոց կալանքը փոխարինվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ: Վ. Գասպարին անցած տարվա նոյեմբերին միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով»: Նրա ազատազրկման օրացուցային ժամկետը լրանում էր մարտի 2-ին: