Երեկ Ազգային ժողովում ավարտվեցին Քրեական օրենսգրքի 104, 225, 300 եւ 301 հոդվածների փոփոխությունների քննարկումները: Քննարկման հիմնական վիճելի հարցը 225 հոդվածի 5-րդ կետն էր, որի համաձայն՝ «Եթե որեւէ միջոցառում վերածվում է զանգվածային անկարգությունների, ապա այդ վայրից անհապաղ հեռացած անձը ենթակա չէ սույն մասով նախատեսված քրեական պատասխանատվության»: Արդյո՞ք դեպքի վայրից չհեռացող լրագրողը, բժիշկը, իր զավակին փնտրող ծնողը …
կարդալ ավելին«Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում երեկ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ասել է. «Հայաստանը Եվրամիության ուշադրության կենտրոնում է: Այդ ուշադրությունը պայմանավորված է ոչ միայն եվրոպական այս կառույցի հետ հարաբերություններն ակտիվացնելու եւ Եվրամիության արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու, այլեւ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը հասնելու անհրաժեշտությամբ»: Հիշեցնենք, որ նախօրեին …
կարդալ ավելինՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել են ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Կնոթհեի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի եւ ԵՄ Երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոյի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀԱԿ-ի գրասենյակից, …
կարդալ ավելինԳյումրիից ընտրված ԱԺ անկախ պատգամավոր Մարտուն Գասպարյանը երեկ փաստացի դարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ: Մոտ 10 օր առաջ պատգամավորն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Ճիշտ է, ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս, որ պատգամավորը դառնա մեր խմբակցության դե յուրե անդամը, սակայն այսուհետ Մ.Գրիգորյանը մասնակցելու է ԲՀԿ խմբակցության նիստերին եւ խորհրդարանում ու խորհրդարանից դուրս նրա դիրքորոշումները …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք կառավարության այն որոշմանը, ըստ որի՝ «հայրենի արտադրողներին օգնելու համար» բարձրացվելու են մի շարք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը։ Ու թեեւ կառավարության նիստում նշվել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը փոփոխության ենթակա ապրանքների ցանկը պետք է 1 օրվա ընթացքում տրամադրեր կառավարությանը, տեւական ժամանակ չէր հաջողվում տեղեկատվություն ստանալ այդ ցանկի մասին։ Երեկ, վերջապես, մեր …
կարդալ ավելինՊաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, «հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, հայ եւ վրացի ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ամուր բարեկամությունը»: Նույն աղբյուրի համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են Ս.Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցի …
կարդալ ավելինՀաշվի առնելով սոցիալական ծանր վիճակի պատճառով Հայաստանում առաջիկայում ստեղծվելիք անկայուն իրավիճակը, որից կարող է օգտվել ընդդիմությունը, արտաքին աշխարհաքաղաքական ուժերը նախագահ Սերժ Սարգսյանին ստիպում են գարնան վերջին կամ ամռան սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` այդպիսով մեղմելով ժողովրդի շրջանում աճող դժգոհությունը: Երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը` չբացահայտելով, թե …
կարդալ ավելինՌուսաստանյան ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու մայրը` Մարիա Խոդորկովսկայան, հայտարարել է, թե իր որդու քրեական հետապնդման պատվիրատուները երկրի վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինն ու փոխվարչապետ Իգոր Սեչինն են: 2005 թվականին 8 տարվա ազատազրկման դատապարտված Խոդորկովսկուն եւ նրա բարեկամ ու գործընկեր Պլատոն Լեբեդեւին առաջադրվել են նոր մեղադրանքներ, եւ նրանք նախօրեին Չիտայի բանտից տեղափոխվել են …
կարդալ ավելինՀՀ Երրորդ նախագահը ժառանգեց իշխանության մի հետաքրքիր շրջան, որը պատմականորեն կարող է ոչ պակաս կարեւոր ու վճռական լինել, քան առաջին երկուսը։ Այս շրջանը բնութագրվում է ինչպես քաղաքական ու աշխարհաքաղաքական անհրաժեշտ զարգացումներով, այնպես էլ երկրի նախագահի անձնական նկարագրով։ Նախագահական մեկ տարին ապացուցեց, որ նույնիսկ սահմանադրության փոփոխությամբ նախագահի լիազորությունների կրճատումը ոչ մի էական նշանակություն չունի հայկական միակենտրոն …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի 50-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քննարկվել են բոլոր այն միջոցառումները, որոնք հանձնաժողովի կողմից հաստատվելիք ծրագրի շրջանակներում կիրականացվեն ինչպես Վ. Սարգսյանի ծննդյան օրվան նախորդող շաբաթվա ընթացքում, այնպես էլ մարտի 5-ին` ծննդյան օրը, ու նաեւ դրանից …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հորդանանից մեկնել է Լիբանան: Նախօրեին Էդվարդ Նալբանդյանն Ամմանում հանդիպել է Հորդանանի նորանշանակ (կառավարությունը կազմավորվել է փետրվարի 23-ին) արտգործնախարար Նասեր Ջաուդեի հետ: Ըստ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության, Ն. Ջաուդեն Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունները զարգացնելու Հորդանանի պատրաստակամություն է հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական խորհրդատվություններ անցկացնել երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ: Նալբանդյանն …
կարդալ ավելին«Այն հանգամանքը, որ քաղաքական առաջնորդներն ազատազրկման մեջ են գտնվում իրենց քաղաքական գործունեության հետ կապված հանցագործությունների մեղադրանքով, մտահոգություն է հարուցում եւ արժանի է մեր ուշադրությանը»,- անցած շաբաթ Երեւան կատարած այցից հետո տված հարցազրույցում` անդրադառնալով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստին, հայտարարել է Հարավային Կովկասում Եվամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նա, ինչպես հարիր է եվրոպական պաշտոնյաներին, խուսափել է օգտագործել …
կարդալ ավելինՔրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների վերաբերյալ ԱԺ աշխատանքային խմբի ներկայացրած փոփոխությունների նախագիծն ընդգրկվել է ԱԺ ընթացիկ քառօրյայի օրակարգ: Ինչպես տեղեկացրել է աշխատանքային խմբի անդամ Արմեն Ռուստամյանը, քննարկվելուց եւ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: Նախագծի առաջին ընթերցումը հավանաբար տեղի կունենա այսօր, իսկ քվեարկությունը` այսօր կամ վաղը:
կարդալ ավելինԵրեկ Դատական ակտերի հարկադիր կատարման` ԴԱՀԿ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ արգելադրվել է «Հայք» թերթի խմբագրության գույքը եւ դրամական միջոցները: Ըստ հաղորդագրության` դա բխել է կատարողական վարույթի պահանջներից, որը հարուցվել է Երեւանի քաղաքացիական դատարանից ստացված կատարողական թերթի հիման վրա: Հիշեցնենք, որ «Հայք» թերթի դեմ դատական հայց էր ներկայացրել «Գինդ» տպարանը, որտեղ տպագրվում էր …
կարդալ ավելինՈրոշ տեղեկությունների համաձայն, ընդդիմության` մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին իշխանությունները, բացի ոստիկանական ուժերից, պատրաստվում են «գործուղել» նաեւ մեծ թվով օպերատորների: Ըստ իշխանամերձ աղբյուրների, հիմնականում հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից կազմված օպերատորների այդ խումբը (որը ղեկավարվելու է հատուկ կենտրոնից) փորձելու է նկարահանել այն անձանց, ովքեր առավել ակտիվ են եղել 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ, եւ որոնց դեմքերն արձանագրվել …
կարդալ ավելինՀՀԿ-ն Երեւանի քաղաքապետի պաշտոնում երկու հիմնական թեկնածուի անուն է շոշափում` ներկայիս քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանի: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Այսօր ավելի շատ քննարկվում է գործող քաղաքապետի եւ նաեւ Գագիկ Բեգլարյանի հարցը: Իհարկե, քննարկման փուլերում այլ մարդիկ էլ կան, բայց հակվածությունը ավելի շատ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել այդ ծառայության նորանշանակ ղեկավար Աշոտ Գիզիրյանին:
կարդալ ավելինԱրձագանքելով մեր թերթի նախորդ համարում հրապարակված այն տեղեկատվությանը, որ մարտի 9-15-ն Անգլիայում անցկացվող «Կին խորհրդարանականները» թեմայով սեմինարին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից մասնակցելու է պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը» ՀՀԿ-ից` Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ից` Արտյուշա Շահբազյանը, երեկ Է. Սողոմոնյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ ինքը հրավերը ստանալուն պես հրաժարվել է մասնակցել այդ սեմինարին:
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 20-ի հրամանագրով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ նա նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:
կարդալ ավելինՓետրվարի 21-ին «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում միանգամից երկու որոշում է կայացվել: Առաջին` ոչ նպատակահարմար է համարվել Ազգային ժողովում կուսակցության խմբակցության 7 անդամների կողմից մանդատները վայր դնելը, եւ երկրորդ` որոշում է կայացվել` մասնակցել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին: Մանդատները վայր դնելու հարցին «Ժառանգության» խորհուրդն իրեն իրավունք է վերապահել անդրադառնալ այն ժամանակ, երբ «մանդատների վայր դնելը …
կարդալ ավելին