Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների վերաբերյալ ԱԺ աշխատանքային խմբի ներկայացրած փոփոխությունների նախագիծն ընդգրկվել է ԱԺ ընթացիկ քառօրյայի օրակարգ: Ինչպես տեղեկացրել է աշխատանքային խմբի անդամ Արմեն Ռուստամյանը, քննարկվելուց եւ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը կուղարկվի Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: Նախագծի առաջին ընթերցումը հավանաբար տեղի կունենա այսօր, իսկ քվեարկությունը` այսօր կամ վաղը: