ԲՀԿ-ն բարգավաճում է

27/02/2009

Գյումրիից ընտրված ԱԺ անկախ պատգամավոր Մարտուն Գասպարյանը երեկ փաստացի դարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ: Մոտ 10 օր առաջ պատգամավորն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Ճիշտ է, ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս, որ պատգամավորը դառնա մեր խմբակցության դե յուրե անդամը, սակայն այսուհետ Մ.Գրիգորյանը մասնակցելու է ԲՀԿ խմբակցության նիստերին եւ խորհրդարանում ու խորհրդարանից դուրս նրա դիրքորոշումները համահունչ է լինելու մեր կուսակցության գործունեությանը: Այսօր նա մեր խմբակցության նիստին հայտարարել է, որ իրեն հոգեհարազատ է ԲՀԿ-ի քաղաքական կուրսը»,- երեկ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ էլ նույն կերպ այդ խմբակցությանը միացավ մեկ այլ անկախ պատգամավոր` Ռուստամ Գասպարյանը: Այսպիսով, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների քանակը 2 տարվա ընթացքում 25-ից հասավ 27-ի: