Երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման` ԴԱՀԿ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ արգելադրվել է «Հայք» թերթի խմբագրության գույքը եւ դրամական միջոցները: Ըստ հաղորդագրության` դա բխել է կատարողական վարույթի պահանջներից, որը հարուցվել է Երեւանի քաղաքացիական դատարանից ստացված կատարողական թերթի հիման վրա: Հիշեցնենք, որ «Հայք» թերթի դեմ դատական հայց էր ներկայացրել «Գինդ» տպարանը, որտեղ տպագրվում էր թերթը: Սակայն երեկ օրվա երկրորդ կեսին «Հայքի» գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ «Գինդը» հետ է վերցրել իր ներկայացրած դատական հայցը, եւ ԴԱՀԿ-ն պետք է չեղյալ հայտարարի արգելադրումը: Գ. Նազարյանն ասել է, որ «Հայքը» լույս կտեսնի վաղը: