Որոշ տեղեկությունների համաձայն, ընդդիմության` մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին իշխանությունները, բացի ոստիկանական ուժերից, պատրաստվում են «գործուղել» նաեւ մեծ թվով օպերատորների: Ըստ իշխանամերձ աղբյուրների, հիմնականում հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից կազմված օպերատորների այդ խումբը (որը ղեկավարվելու է հատուկ կենտրոնից) փորձելու է նկարահանել այն անձանց, ովքեր առավել ակտիվ են եղել 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ, եւ որոնց դեմքերն արձանագրվել են հատուկ ծառայությունների մոտ եղած կադրերում: Այս «օպերացիայի» հեղինակների հաշվարկն այն է, որ անցած մեկ տարվա ընթացքում այս կամ այն կերպ Ոստիկանությունից խուսափող այդ ակտիվիստները կմասնակցեն մարտի 1-ի հանրահավաքին եւ կկարողանան ձերբակալել նրանց: Այս գործողության մանրամասները հավանաբար պարզ կդառնան առաջիկա օրերին: