ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել են ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Կնոթհեի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերի եւ ԵՄ Երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոյի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀԱԿ-ի գրասենյակից, ըստ որի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Կոնգրեսը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ սկսել երկխոսություն իշխանությունների հետ` բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման եւ փետրվարյան ու մարտյան դեպքերի հետ կապված ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող հետապնդումների դադարեցման պարագայում: