Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան: Այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու, Սեյմի եւ Սենատի նախագահներ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Բոգդան Բորուսեւիչի, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ: Հայաստանի եւ Լեհաստանի արտգործնախարարները հուշագիր կստորագրեն եվրաինտեգրման հարցերով համագործակցության վերաբերյալ: Այսօր Նալբանդյանը Լեհաստանից կմեկնի Չեխիա, որտեղ ի թիվս …
կարդալ ավելինԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքի ու գույքային իրավունքների կրկնակի աճուրդի վերջնաժամկետի ավարտից րոպեներ առաջ` երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հայտարարել է, որ ստացել է գնման մեկ հայտ: Գնորդը, ըստ ԴԱՀԿ-ի, առաջարկել է 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ, որը պարտավոր է վճարել աճուրդի ավարտից հետո` 3 բանկային …
կարդալ ավելինՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խումբը երեկ ավարտել է աշխատանքները: Ըստ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի, այլընտրանքային կարգով Քրեական օրենսգրքի` «Իշխանությունը յուրացնելը» (300) հոդվածի երկու տարբերակներ կներկայացվեն: Իր առաջարկած տարբերակով` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիքի միջոցով, …
կարդալ ավելին«Մարտի 1-ին, կարծում եմ, որոշակի ակտիվացում կլինի, բայց չեմ կարծում, որ շարժումը կրկնվի նույն թափով, ինչ թափով եղավ մեկ տարի առաջ»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա համոզմամբ` ընդդիմության մեջ կա 2 տեսակետ. առաջին տեսակետի կողմնակիցները կարծում են, որ մարտի 1-ն օգտագործելով, պետք է վերակենդանացնել շարժումը, քանի որ հակառակ պարագայում շարժումն ինֆլյացիայի …
կարդալ ավելին2008թ. տարեվերջին Ազգային ժողովը արտահերթ նիստով ընդունեց ներմուծվող մի քանի ապրանքների` հիմնականում ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը բարձրացնելու մասին մի քանի պատգամավորների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունը: Նախաձեռնության հեղինակներն էին ԱԺ տարբեր խմբակցությունների` հիմնականում արտադրությամբ զբաղվող ընկերություններ ունեցող 10 պատգամավորներ` այդ թվում գարեջրի գործարանների սեփականատերեր Սամվել Բալասանյանն ու Հակոբ Հակոբյանը, ինչպես նաեւ «Երեւանի շամպայն-գինիների գործարանի» սեփականատեր Վերսանդիկ Հակոբյանը: …
կարդալ ավելինԿիրակի օրը Հանրային հեռուստատեսության «Խորհրդարանական ժամ» հաղորդման ժամանակ ԱԺ «ՕԵԿ» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ընդամենը 3 րոպեանոց ելույթում, բացի Արթուր Բաղդասարյանի ավանդական գովաբանությունից, հասցրեց նաեւ անուղղակիորեն «հաթաթաներ» տալ կոալիցիայի մյուս անդամ կուսակցություններին: Իսկ Բիշարյանը, ոչ ավել, ոչ պակաս, ասում էր, որ եթե չլինեին Արթուր Բաղդասարյանն ու «Օրինաց երկիրը», Հայաստանը կնմանվեր ջունգլիների, Հայաստանի բնակիչներն էլ` դեռեւս …
կարդալ ավելինՀարցազրույց Թունիսում եւ Ալժիրում ՀՀ դեսպան, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ Լեւոն Սարգսյանի հետ – Պարո՛ն Սարգսյան, փետրվարի 22-ից սկսվում է Մեծ պահքը: Իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, օլիգարխները եւս սկսել են հաճախ եկեղեցում երեւալ, անգամ կառավարության նիստերից առաջ վերջերս վարչապետը նախարարներին նախ ուղեկցեց Օշականի եկեղեցի՝ մոմավառության եւ …
կարդալ ավելինԱնցած շաբաթ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ հրապարակեց Ռուսաստանի ՆԳՆ Փորձաքրեագիտական կենտրոնից ստացած ԿՍ-23 տեսակի զենքի եւ ժամկետանց «Չերյոմուխա 7» գազային նռնակի նույնականացմանը վերաբերող պատասխանը: Այդ տեղեկանքի համաձայն՝ հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ որ զենքից են արձակվել մարտի 1-ին «Չերյոմուխա 7»-ից զոհված 3 …
կարդալ ավելին«ԼՂՀ հարցով բանակցություններն այսօր ընթանում են հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն այս պահին չկա, իսկ համաձայնագրի մասին խոսելն ընդհանրապես վաղաժամ է»,- այդ մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը` հակադարձելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այն հայտարարությանը, թե առաջիկայում կողմերը մոտեցել են ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ համաձայնագրի մշակմանը, …
կարդալ ավելինԵրեկ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿԱԾ)` «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի դրված գույքի իրացման մասին հաղորդագրությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ «ԲՋՆԻ» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Լ.Հարությունյանը: Հայտարարությունը տպագրում ենք ամբողջությամբ: «Էլեկտրոնային լուրերից տեղեկացել ենք, որ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության (այսուհետ` Ընկերություն)` աճուրդի դրված գույքն իրացվել է: Ընկերությունը բազմիցս հայտարարել …
կարդալ ավելինԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, երեկ կրկին հետաձգել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Երեկվա նիստի ընթացքում շարունակվել է վկաների հարցաքննությունը: Մասնավորապես՝ ԿՀԴՊ 3-րդ վարչության պետ Սամվել Ասատրյանը դատարանում ասել է, որ Գ. Ջհանգիրյանին բերման ենթարկելու հրաման է ստացել ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ Կարեն …
կարդալ ավելինԵվրահանձնաժողովը նախազգուշացրել է, որ Եվրամիության անդամ մի շարք երկրներում կարող է արդյունաբերական արտադրության «աննախադեպ փլուզում» տեղի ունենալ: Միաժամանակ ԵՄ անդամ պետությունները հայտնվել են ազգային տնտեսության խթանման նոր ծրագրերի ստեղծման ու իրացման իրենց ֆինանսական հնարավորությունների եզրին: Վերջին օրերին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ եվրոգոտում արդյունաբերական արտադրության ծավալը անցած դեկտեմբերին 2007 թվականի դեկտեմբերի համեմատությամբ կրճատվել է 12 տոկոսով: …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է արդեն այս տարի»,- նախօրեին Բաքվում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, որը հինգշաբթի երեկոյան Բաքու է ժամանել Թբիլիսիից: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը հերթական անգամ նշել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը երկու երկրների համար կարեւոր դեր կխաղա մի ամբողջ շարք հարցերի լուծման …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որոշել է այլեւս չմասնակցել ՔՕ 225 եւ 300 հոդվածների փոփոխության նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի աշխատանքներին: «Փոփոխություններն այնքան տարողունակ են, որ եթե քաղաքական ենթատեքստ չդնենք,10 օրվա մեջ հնարավոր չէ իրականացնել: Դա պիտի անել 3-4 ամսվա ընթացքում շատ լուրջ հանձնաժողովով: Ի՞նչ է զանգվածային անկարգությունը, սահմանված չէ, իշխանության յուրացնելն ի՞նչ է, …
կարդալ ավելին«Ադրբեջանի զարգացման ամենակարեւոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է»,- ռուսական մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Որոշակի հույսեր կան, որ հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել խաղաղ ճանապարհով: Խաղաղ բանակցային գործընթացին մեր հավատարմությունը մեր կառուցողական դիրքորոշման մասին խոսող հիմնական փաստարկն է: Որովհետեւ, հակառակ դեպքում` մենք խնդիրը այլ կերպ կլուծեինք»,- ասել է Ալիեւը` հերթական …
կարդալ ավելինՄարտի 1-ին զոհված 10 քաղաքացիներից առնվազն երեքը սպանվել են Ոստիկանության 4 ծառայողների կողմից հատուկ միջոցների կամ չարաբաստիկ «Չերյոմուխա 7»-ի կիրառման արդյունքում: Նույնիսկ պաշտոնապես արձանագրված այս փաստը հաշվի առնելով` որոշ լավատեսներ ենթադրում էին, թե քննչական մարմնին հայտնի կոնկրետ 4 ոստիկանները գոնե ձեւականորեն պատասխանատվության կենթարկվեն: Սակայն, փաստորեն, 4 մարդասպան ոստիկանները ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվելու, այլեւ մինչեւ …
կարդալ ավելին«Ես չգիտեմ, թե ո՞րն է օրենքները փոխելու իրական նպատակը: Ցավոք սրտի, ես այնքան էլ հակված չեմ մտածելու, թե օրենքը փոխվում է հենց նրա համար, որ հաջողված չէ,- անդրադառնալով ՔՕ 225 եւ 300 հոդվածները փոփոխելու իշխանությունների քայլերին, մեր թղթակցի հետ զրույցում ասել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, ում իշխանությունները դատական …
կարդալ ավելինԸստ որոշ տեղեկությունների, Երեւանի Նոր Նորք եւ Արաբկիր համայնքների ղեկավարներ Դավիթ Պետրոսյանն ու Ալբերտ Երիցյանը նկատողություն են ստացել նախագահական նստավայրից այն բանի համար, որ վերջերս որոշ ընդդիմադիր թերթերում գովազդային նյութեր են հրապարակել իրենց պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ: Ի դեպ, ըստ որոշ խոսակցությունների, Ալբերտ Երիցյանի քրոջ որդին կասկածվում է փետրվարի 7-ին Երեւանի Նոր Նորք համայնքում կատարված …
կարդալ ավելին«Կողմերը մոտեցել են համաձայնությանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, թեեւ դա չի նշանակում, որ մենք հասել ենք հաղթական ավարտին»,- նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Իհարկե, նախագահները պետք է ավելի լավ ճանաչեն միմյանց, աշխատեն միասին. միայն այդ դեպքում նրանք կարող են լիարժեք վստահել միմյանց: Սակայն ես կարող եմ վստահությամբ ասել, որ վերջին …
կարդալ ավելին«Սերժ Սարգսյանի մյունհենյան ելույթը որեւէ բովանդակային քաղաքական շեշտադրումներ, ուղղություններ չէր պարունակում: Բամբ ձայնով ելույթները դեռ ոչինչ չեն նշանակում: Պատմությունը շատ օրինակներ ունի, թե ինչպես են խրոխտ հայացքով ու բամբ ձայնով խոսում եւ հետո գնում ստորագրում ոչ շահեկան պայմանագրեր: Որեւէ բովանդակություն չտեսա նաեւ երեկվա ԲՀԿ համագումարի նրա ելույթում: Օրինակ` ԼՂ հարցում խոսում էր ինքնորոշման իրավունքն ապացուցել-չապացուցելու, …
կարդալ ավելին