Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, երեկ կրկին հետաձգել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Երեկվա նիստի ընթացքում շարունակվել է վկաների հարցաքննությունը: Մասնավորապես՝ ԿՀԴՊ 3-րդ վարչության պետ Սամվել Ասատրյանը դատարանում ասել է, որ Գ. Ջհանգիրյանին բերման ենթարկելու հրաման է ստացել ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանից: Հիշեցնենք, որ նախորդ նիստերում այս գործով անցնող բոլոր վկաները պնդում էին, որ Գ. Ջհանգիրյանին բերման ենթարկելու հրաման են ստացել Սամվել Ասատրյանից: Իսկ դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 18-ին: