Նկատողություն են տվել

15/02/2009

Ըստ որոշ տեղեկությունների, Երեւանի Նոր Նորք եւ Արաբկիր համայնքների ղեկավարներ Դավիթ Պետրոսյանն ու Ալբերտ Երիցյանը նկատողություն են ստացել նախագահական նստավայրից այն բանի համար, որ վերջերս որոշ ընդդիմադիր թերթերում գովազդային նյութեր են հրապարակել իրենց պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ: Ի դեպ, ըստ որոշ խոսակցությունների, Ալբերտ Երիցյանի քրոջ որդին կասկածվում է փետրվարի 7-ին Երեւանի Նոր Նորք համայնքում կատարված ավազակային հարձակման մեջ, որի արդյունքում սպանվել է Վարդանի` «Բջե» մականունով քրեական հեղինակություններից մեկի մայրը: