Սպասվում է փլուզում

15/02/2009

Եվրահանձնաժողովը նախազգուշացրել է, որ Եվրամիության անդամ մի շարք երկրներում կարող է արդյունաբերական արտադրության «աննախադեպ փլուզում» տեղի ունենալ: Միաժամանակ ԵՄ անդամ պետությունները հայտնվել են ազգային տնտեսության խթանման նոր ծրագրերի ստեղծման ու իրացման իրենց ֆինանսական հնարավորությունների եզրին: Վերջին օրերին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ եվրոգոտում արդյունաբերական արտադրության ծավալը անցած դեկտեմբերին 2007 թվականի դեկտեմբերի համեմատությամբ կրճատվել է 12 տոկոսով: Լատվիայում այդ թիվը կազմել է 21%, Իսպանիայում՝ 20: