Հնարավոր է` այս տարի

15/02/2009

«Ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է արդեն այս տարի»,- նախօրեին Բաքվում նման հայտարարություն է արել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, որը հինգշաբթի երեկոյան Բաքու է ժամանել Թբիլիսիից: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը հերթական անգամ նշել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը երկու երկրների համար կարեւոր դեր կխաղա մի ամբողջ շարք հարցերի լուծման գործում: «Այդ հակամարտության կարգավորման գործում հարկավոր է բալանսի հասնել երկրի ինքնիշխանության պահպանման եւ ազգերի ինքնորոշման միջեւ, քանի որ երկու սկզբունքն էլ շատ կարեւոր են»,- ասել է Լենմարկերը: