Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հերքել է հայկական մամուլում հրապարակված այն լուրերը, որոնց համաձայն` 2007թ. եւ 2008թ. ՀՀ ընտրություններից առաջ մի քանի հարյուր հազար կեղծ անձնագրեր են տպագրվել ՌԴ-ում ապրող հայերի համար: Նա նաեւ նշել է, որ կեղծ անձնագրերի վերաբերյալ ՌԴ իրավապահ մարմինները ոչ …
կարդալ ավելինԵրեկ տեղի ունեցավ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որի ժամանակ Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ներկայացրեց Ռուսաստանի ՆԳՆ Փորձաքրեագիտական կենտրոնից ստացած ԿՍ-23 տեսակի զենքի եւ ժամկետանց «Չերյոմուխա 7» գազային նռնակի նույնականացմանը վերաբերող պատասխանը: Իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր, որպեսզի ռուս փորձագետները պատասխանեն, որ նույնականացում հնարավոր չէ: Հենց դա …
կարդալ ավելինԵթե վիճակագիրները փորձեն պարզել, թե որն է վերջին մեկ-երկու տարում հայաստանցիների արտագաղթի պատճառը, եւ հայաստանցիների ո՛ր խումբն է հատկապես որոշում որպես իր մշտական բնակության վայր բացառել Հայաստանի Հանրապետությունը, կպարզեն, որ նորօրյա հեռացողները նյութապես բավարարված, գրագետ մարդիկ են, ում պարզապես մահու չափ ձանձրացրել է մեր կյանքի բոլոր ոլորտներում իշխող գրոտեսկային սուտը, անազնվությունն ու պարզունակությունը: Չարլզ Դարվինի …
կարդալ ավելին«Ռուսաստանը եւ Հայաստանը ստեղծելու են հակաօդային պաշտպանության միասնական համակարգ»,- երեկ այդ մասին Մոսկվայում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Այն, ինչ ստեղծվել է Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ` այսպես կոչված, հակաօդային պաշտպանության միասնական համակարգը, դա ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող աշխատանքի մի մասն է միայն: Մենք ենթադրում ենք, որ նույնպիսի համատեղ երկկողմ համակարգ …
կարդալ ավելինԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության դեմ քարոզչական առաքելությունից Անկարա վերադարձած Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորներն այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին մի զեկույց են ներկայացրել, որտեղ շարադրել են «ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունման դեմ թուրքական կողմի անելիքները»: Թուրքական «Միլիեթի» փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «թիմի հետ» հանդիպումից հետո երեք հոգուց բաղկացած թուրք …
կարդալ ավելին«Եթե ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ նախագահ Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը, ապա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը կանգ կառնի»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Եթովպիայի իր գործընկերոջ` Սեյոմ Մեսֆինի հետ տեղի ունեցած ասուլիսում: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարցերի լուծման մեջ երրորդ երկրի միջամտությունը ճիշտ չէ: Անհրաժեշտ է, որ բոլորը ձեռնպահ …
կարդալ ավելին«Մեր ընդդիմության միտինգներում ես երիտասարդներ չեմ տեսել»,- երեկ նման ցնող հայտարարություն է արել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` թերեւս մոռանալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը մեծ թվով երիտասարդների մասնակցության մասին խոստովանել են նույնիսկ իշխանության բազմաթիվ գործիչներ: «Մայդանում գտնվողները երիտասարդներ էին, Սահակաշվիլին երիտասարդ լիդեր էր եւ երիտասարդներին տարավ իր հետեւից: Եվ այն սցենարը, որը Վրաստանում, Ղրղըզստանում իրագործեցին, Հայաստանում …
կարդալ ավելինՆախօրեին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական ոգեւորված հայտարարություններ էր արել ռուսական ռուբլին ԱՊՀ տարածքում որպես միասնական վճարամիջոց կիրառելու մասին: Երեկ, սակայն, Տ. Սարգսյանը փորձել է պարզաբանել իր իսկ հարցազրույցը` իրականում բացատրության փոխարեն նոր հարցադրումներ առաջացնելով: Այսպիսով, ըստ նրա՝ Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի «ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ֆինանսական հաշիվներն իրականացվեն ազգային արժույթներով, ոչ …
կարդալ ավելինՂարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական արդյունքներ չկան բանակցային ձեւաչափի խեղաթյուրման պատճառով: BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԼՂՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, ԼՂՀ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Մասիս Մայիլյանը։ «Խնդիրն այն է, որ բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է: Հակամարտությանը մասնակցում է երեք կողմ` ԼՂՀ-ն, Ադրբեջանը եւ Հայաստանը: Քանի որ Ղարաբաղն այդ բանակցային …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է արտահայտել Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրադրության վատթարացման կապակցությամբ: «Ես մտահոգված եմ ազատազրկված ադրբեջանցի լրագրողների թվով եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում անհապաղ ուսումնասիրել բոլոր այդ դեպքերը»,- ասված է Թերի Դեւիսի հայտարարության մեջ: ԵԽ Գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնել նաեւ Ադրբեջանի …
կարդալ ավելինՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը երեկ տարածել է մի հայտարարություն, որում անդրադարձել է նախօրեին թուրքական մամուլում հրապարակված այն պնդմանը, թե Հայաստանը եւ Ադրբեջանը նոր «մասնակի համաձայնություն» են ձեռք բերել ԼՂ-ի վերաբերյալ: «Ըստ թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի այսօրվա համարում զետեղված մի հրապարակման, Հայաստանն ու Ադրբեջանը «մասնակի համաձայնություն» են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի …
կարդալ ավելինԵրեկ հենց այս հակաընդդիմադիր մթնոլորտում անցավ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ու հոգեբան Կարինե Նալչաջյանի հանդիպումը լրագրողների հետ: Խոսելով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին` Ա. Ադիբեկյանը ընդդիմության լիդերներին «պնդաճակատներ» ու «հիվանդներ» անվանեց: «Ինձ հետաքրքիր է, թե ընդդիմությունը անցյալ տարվա դեպքերից հետո դասեր քաղե՞լ է, թե՞ ոչ: Եվ նրանց պնդումները, որ մենք ապրում ենք ավազակախմբի կողմից հիմնված ոստիկանական …
կարդալ ավելին«Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվում»,- մեկնաբանելով թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված տեղեկատվությունը` Թուրքիայի միջնորդությամբ ԼՂ հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, ասել է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը: «Ինչպես բազմիցս նշվել է, ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ` Մադրիդյան առաջարկությունների …
կարդալ ավելինՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 10-ից կսկսի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների որակավորման դասընթացները: Ըստ ԿԸՀ որոշմամբ հաստատված կարգի՝ դրանք պետք է անցկացվեն տարեկան առնվազն մեկ անգամ. նախորդ տարիներին անցկացվել են 2-3 անգամ, մարտի 10-ին կմեկնարկի այս տարվա առաջին դասընթացը: ԿԸՀ Իրավաբանական եւ ծրագրամեթոդական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ դասընթացներին կարող են …
կարդալ ավելին«Ես ընդհանրապես դեմ եմ «7-ի գործով» դատավարությանը: Պետք է համաներում լինի, քանի որ, գուցեեւ մեղավորներ կան, բայց ոչ այն մարդիկ, ում մեղադրանք է ներկայացված»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը` հավելելով, թե դա ոչ թե դատավարություն է, այլ` կատակ: «Եթե պատգամավորները չեն ցանկանում, որ իրենց ամբաստանյալ կոչեք, մի՛ կոչեք: Պատգամավորների ոտքի …
կարդալ ավելին«Ինչքա՞ն ու մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի արդարադատության բռնաբարումը, ծաղր ու ծանակը: Ես Ձեզ բազմիցս կոչ եմ արել չընկնել ձեւականությունների հետեւից, չտանջել ո՛չ Ձեզ, ո՛չ ինձ, ո՛չ ժողովրդին, միանգամից հրապարակեք ձեզ թելադրած ու պարտադրած դատավճիռը: Շնորհակալություն` Ձեր որոշմանը սպասող` Գագիկ Ջհանգիրյան»,- երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ժորա Վարդանյանին դիմելով` հայտարարեց ՀՀ …
կարդալ ավելին2009թ. փետրվարի 7-ին մեկնարկած Անվտանգության քաղաքականության մյունհենյան 45-րդ միջազգային համաժողովը բավական հետաքրքիր ընթացք եւ ավարտ ունեցավ: Այն մեկնարկեց մի այնպիսի ժամանակահատվածում, երբ միջազգային քաղաքական հարաբերությունները թեւակոխել են Արեւմուտք-Արեւելք հարաբերությունների սառեցման հերթական շրջափուլը: Այն բավական հետաքրքիր էր նաեւ այլ բաղադրիչի առումով, որն անմիջականորեն կապված էր հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական ապագայի եւ անվտանգության հեռանկարի հետ: Այս առումով հատկանշական …
կարդալ ավելինՌուսաստանի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի համար օգոստոսյան իրադարձություններից հետո Հայաստանը շատ լուրջ դեր է ստացել Հարավային Կովկասում: Երեկ հրավիրված ասուլիսում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ-քաղաքագետ Մանվել Սարգսյանը` նշելով, որ Հայաստանի նշանակությունը շատ է մեծացել, քանի որ Ռուսաստանն ամբողջությամբ կորցրել է իր ազդեցությունը Վրաստանում, եւ Հարավային Կովկասում դերակատարության պահպանման համար Հայաստանի հետ հարաբերությունները …
կարդալ ավելինՏարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Երեւան է ժամանել Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, ով անցած շաբաթ հայտարարել էր, թե հուսով է, որ առաջիկայում կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Մեկնաբանելով իր այդ հայտարարությունը՝ երեկ Լենմարկերն ասել է. «Հիմա է լուծումներ գտնելու ժամանակը»: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ հարցին` նա նշել է. «Վրաստանում պատերազմական գործողություններից հետո բոլորը …
կարդալ ավելինԵվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան շատ դրական է գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված երկխոսությունը: «Ես շատ ուրախ կլինեմ այն ավելի խորացած տեսնել»,- ասել է Խ.Սոլանան փետրվարի 7-ին Մյունհենում Անվտանգության քաղաքականության 45-րդ ամենամյա միջազգային խորհրդաժողովում: Խորհրդաժողովում` «Անկայունության կառավարում. Հարավային Կովկասի տարածաշրջան եւ Արեւմտյան Բալկաններ» խորագրով նիստի ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից …
կարդալ ավելին