Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է արտահայտել Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրադրության վատթարացման կապակցությամբ: «Ես մտահոգված եմ ազատազրկված ադրբեջանցի լրագրողների թվով եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում անհապաղ ուսումնասիրել բոլոր այդ դեպքերը»,- ասված է Թերի Դեւիսի հայտարարության մեջ: ԵԽ Գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնել նաեւ Ադրբեջանի Սահմանադրությունում այն փոփոխությունների առթիվ, որոնք հանրաքվեի են դրվելու մարտին եւ «կարող են լրացուցիչ սահմանափակումներ մտցնել ԶԼՄ-ների ազատության վրա»: