քաղաքականություն

Հակերների դեմ

07.02.2009

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը 2009 թ. ներդնելու է տեղեկատվական անվտանգության համակարգ` պետական մարմինների միջեւ համակարգչային ցանցն արտաքին ինտերնետից պաշտպանելու նպատակով: Այդ մասին երեկ ասել է ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը` կառավարությունում ներկայացնելով ծառայության 2008թ. գործունեության մասին հաշվետվությունը: Ըստ Գ. Հակոբյանի, անվտանգության համակարգը իրենից ներկայացնելու է ներգերատեսչական ցանցն արտահոսքից, տեղեկատվության խեղաթյուրումից ու ոչնչացումից պաշտպանելու միջոց: Նա …

կարդալ ավելին

Գնում է Բաքու

07.02.2009

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի ԼՂՀ հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը փետրվարի 12-ին այցով կժամանի Ադրբեջան: Այդ մասին երեկ հայտնել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Ռաշադ Հուսեյնովը: Լենմարկերի հիմնական հանդիպումները ծրագրված են փետրվարի 13-ին: Այդ օրը նա մի շարք հանդիպումներ կանցկացնի երկրի պաշտոնատարների, այդ թվում՝ Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար …

կարդալ ավելին

Դեռեւս փնտրում են սպանություն կատարողին

07.02.2009

Փոխոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության հանգամանքների վերաբերյալ պաշտոնական աղբյուրները շատ քիչ տեղեկատվություն են տրամադրում: Կատարվածի վերաբերյալ երեկ հայտնի էր գրեթե նույնքան, որքան սպանությանը հաջորդած ժամերին: Այսպիսով, դեռեւս հայտնի է միայն, որ Գեւորգ Մհերյանին հրազենային դիմահար կրակոցով սպանել են երեքշաբթի ժամը 20:30-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ` Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի …

կարդալ ավելին

Հոդվածներ փոխելով քաղբանտարկյալները կազատվե՞ն

07.02.2009

– ԵԽ ԽՎ-ն հերթական անգամ ՀՀ իշխանություններից պահանջել է՝ մինչեւ ապրիլ ՀՀ Քրեական օրենսգրքի 300 եւ 225 հոդվածներում փոփոխություններ կատարելու միջոցով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ձեր կարծիքով` ի՞նչ փոփոխություններ պետք է կատարվեն այդ հոդվածներում: – Եվրախորհրդի պահանջներն ավելի ընդհանրական բնույթ են կրում եւ ուղղված են իրավական անորոշությանը, որոնք կան այս հոդվածներում, եւ իրավակիրառական պրակտիկայում կարող են …

կարդալ ավելին

Հերքման փորձ

07.02.2009

Մեր թերթի հունվարի 22-23-ի համարում տպագրված «Քոթոյի որջերը» վերտառությամբ հոդվածի հետ կապված ՀՀ Գլխավոր դատախազությունը պարզաբանումներ է ուղարկել: Նախ հերքում է, թե հոդվածում հիշատակված Հեկտոր Սարդարյանն աշխատում է Գլխավոր դատախազությունում: «Դատախազության համակարգում Հեկտոր Սարդարյան անուն-ազգանունով մարդ չի աշխատում: Ավելին` հատուկ կարեւորագույն գործերով ավագ դատախազի հաստիք Դատախազության համակարգում ընդհանրապես նախատեսված չէ: Հետեւապես՝ ասեկոսների ոլորտից է եւ …

կարդալ ավելին

Կլուծարվի՞ փաստահավաք խումբը

07.02.2009

Թեեւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ ԱԺ հաջորդ քառօրյայում օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնելու հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու համար, սակայն, մեր տեղեկություններով՝ հնարավոր է` փետրվարի կեսերից այն դադարի գործել: Բանն այն է, որ վերջին երկու ամիսներին գրեթե անգործության մատնված հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարացումը պաշտոնապես հիմնավորվում է նրանով, որ հանձնաժողովը …

կարդալ ավելին

Երեւակայության եւ իրականության սահմանները

07.02.2009

Վերջերս շատ ծիծաղելի անեկդոտ լսեցի, որն առաջին հայացքից հայերի մասին չէ, սակայն, իրականում, նման հումոր միայն հայերի մտքով կանցներ: Ավելի ճիշտ՝ դա ոչ թե անեկդոտ է, այլ հումորային ֆրազ. «Ասում են, Բարաք Օբամայի նախագահ դառնալուց հետո Ամերիկայի սեւամորթներն իրենց ղարաբաղցու տեղ են դրել»: Այս հումորը հասկանալի է միայն հայաստանցիներին, որովհետեւ, օրինակ, ԱՄՆ-ում գտնվող հայերը լավ …

կարդալ ավելին

Կտան, բայց ինչի՞ դիմաց

07.02.2009

«Ռուսաստանը վերջին 3 օրերին մոտ 3,5 միլիարդ դոլար եւ 100 միլիարդ ռուբլի (շուրջ 2,8 մլրդ դոլար) է խոստացել իր դաշնակից երկրներին, որոնց շարքում են Կուբան, Բելառուսը, Հայաստանն ու Ղրղըզստանը»,- երեկ նման տեղեկություն է հրապարակել ռուսական «Վեդոմոստի» թերթը: Ըստ թերթի, Բելառուսի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանը համաձայնել է փետրվարին այդ երկրին հատկացնել 1 միլիարդ դոլարի վարկ: Մինչ …

կարդալ ավելին

Ծիծաղեք ինքներդ

07.02.2009

«Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) ջերմ ողջույններ է հղում Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին` իր նախնյաց հավատքին վերադառնալու նախաձեռնության համար»,- երեկ նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀԱՄ-ը: Հիշեցնենք, որ վերջերս բնիկ ամերիկացի Էվո Մորալեսը հայտարարել էր, որ Բոլիվիան այլեւս կաթոլիկ (քրիստոնեական) պետություն չէ, եւ այդ կրոնը չի կարող համարվել պետական կրոն: «Նախագահ Մորալեսը նշել է, որ Բոլիվիայի …

կարդալ ավելին

Խասյաթ է դարձել

07.02.2009

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ԱԺ հաջորդ քառօրյայում օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնելու հանձնաժողովի աշխատանքները կրկին երկարաձգելու վերաբերյալ: Ս.Նիկոյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռ որոշված չէ, թե հանձնաժողովի աշխատանքների համար ԱԺ-ից որքան ժամանակ է խնդրելու: «Սկզբում ուզում էի խնդրել` երկարաձգել անորոշ ժամանակով, մինչեւ որ Փաստահավաք խումբը կավարտի իր …

կարդալ ավելին

5 մլն քյաշ դոլար

07.02.2009

Շաբաթ օրը Դաշնակցության` Դուբայում կայացած հերթական դրամահավաք-ճաշկերույթի ընթացքում հանգանակվել է 5 միլիոն դոլար, ինչը կրկնակի գերազանցում է 2001-ի Ժնեւի եւ 2005-ի Փարիզի հանգանակությունների արդյունքները: Այդ մասին տեղեկացրել է ՀՅԴ միջազգային քարտուղարությունը, ըստ որի՝ ճաշկերույթին մասնակցել են ավելի քան 160 ներկայացուցիչներ Հայաստանից, եվրոպական երկրներից, Մերձավոր Արեւելքից, Ռուսաստանից: Նվիրատուները, ընդհանուր առմամբ, եղել են 250-ը: Ճաշկերույթի ընթացքում ինչպես …

կարդալ ավելին

Պրեսկոտի ականջը կանչի

07.02.2009

ԵԽ ԽՎ 1643 բանաձեւի ընդունումից հետո իշխանությունները հանգստացել եւ քաղբանտարկյալների «հարցը լուծելու» նոր ձեւ են մոգոնել: Անցած ուրբաթ կառավարությունն ԱԺ է ուղարկել ՀՀ Դատական օրենսգրքում եւ «ՀՀ քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթ, որն ընդունվելուց հետո դատավորները հնարավորություն են ստանալու «ամբաստանյալների»` ոտքի չկանգնելու դեպքում հեռացնել դատարանի դահլիճից եւ նիստը շարունակել առանց նրանց: …

կարդալ ավելին

Էլի ակտիվացել է

07.02.2009

Երեկ Հայ Արիական Միաբանությունը բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին` իր «խորը մտահոգությունը հայտնելով վերջերս ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի կողմից համասեռամոլների իրավունքների պաշտպանության հռչակագրին միանալու կապակցությամբ»: «Այս հռչակագրին միացել են աշխարհի 1/4-րդ պետությունները միայն, եւ ավանդական արժեքներ ունեցող եւ ազգային ավանդույթներով հարուստ մեր երկիրն աշխարհի այդ շուրջ 60 երկրներին միանալու կարիքը չուներ: Այդ …

կարդալ ավելին

Ամեն ինչ` առանց նախապայմանների

07.02.2009

Շաբաթ օրը Շվեյցարիա կատարած այցի ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ Դավոսում կայացած հանդիպմանը: «Հանդիպման արդյունքում մենք հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները: Եվ կարծում եմ, որ երկու հարեւան պետությունների միջեւ առանց որեւէ նախապայմանների բնականոն ու …

կարդալ ավելին

«Ժառանգությունը» կմնա ԱԺ-ում

07.02.2009

«Հայաստանի ժողովրդավարության պայմանները թույլ չեն տալիս, որ ազգային հարցերում ես կարողանամ իրացնել իմ պոտենցիալը, օգտագործել իմ ներուժն այդ հարցերը ներկայացնելու համար»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր անդամ Ր. Հովհաննիսյանը` անդրադառնալով ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանին իր չմասնակցելու վերաբերյալ հարցին: «Մենք մեր պատվիրակներին այն վիճակին չպետք է մատնենք, որ մի խումբը գնա …

կարդալ ավելին

Քաղբանտարկյալներին «ազատում» են

07.02.2009

Իշխանությունները որոշել են նոր` ավելի կտրուկ պատժամիջոց կիրառել «7-ի գործով» մեղադրվող քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր որպես բողոքի միջոց՝ ոտքի չեն կանգնում՝ ի պատասխան «Ոտքի, դատարանն է գալիս» հայտարարությանը: Եվ ահա, անցած հինգշաբթի օրը` հունվարի 29-ին, երեկոյան ժամը 18-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստ է գումարել եւ որոշել է հրատապ կարգով ԱԺ քննարկմանն ուղարկել օրենսդրական մի փաթեթ, …

կարդալ ավելին

«Ես առավելապես մտահոգված եմ անցյալ տարվա սպանություններով»

07.02.2009

– ԵԽ ԽՎ ընդունած 1643 բանաձեւը Հայաստանում տարբեր կերպ է ընկալվում: Իշխող կուսակցությունը հայտարարում է, որ բանաձեւն իշխանությունների նվաճումն է, իսկ հիմնական ընդդիմադիր ուժը` Հայ Ազգային կոնգրեսը, համազեկուցողներին մեղադրում է «իշխանությունների հետ գործարքի» համար: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը բանաձեւին: – Ինչպես գիտեք, Խորհրդարանական վեհաժողովը ողջունել է աշխատանքային խումբ ստեղծելու` ՀՀ ԱԺ նախագահի որոշումը: Այն պետք …

կարդալ ավելին

Դավոսի «արդյունքները»

07.02.2009

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: Դա պետք է հատկապես ակնհայտ լինի վրաստանյան ճգնաժամից հետո»,- day.az-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան` ավելացնելով,- Այդ իսկ պատճառով՝ մենք մեծ նշանակություն ենք տալիս այն փաստին, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներն անցած տարի Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ պարտավորվեցին …

կարդալ ավելին

«ԵԽ-ն գլխացավ ունի իր նոր անդամների հետ»

07.02.2009

– Պարոն Հովհաննիսյան, ԵԽ ԽՎ նախորդ որոշումները՝ կոշտ ձեւակերպումներով, մեր պատվիրակությանը ձայնից զրկելու սպառնալիքով, եւ դրանց հաջորդած 1643 բանաձեւը կասկածի տակ դրեցին այդ կառույցի անկողմնակալության եւ արդյունավետության մասին ունեցած պատկերացումները: Այդպես չե՞ք կարծում: – Այդ կառույցի գործելակերպը նոր ընդունված անդամների ուղղությամբ կառուցված է երկու սկզբունքի վրա՝ բոլոր չափորոշիչները պիտի աստիճանաբար համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Երկրորդը հավասարակշռության …

կարդալ ավելին

Արդյունքներ չկան

01.02.2009

«Կա բանակցային գործընթաց, որոշակի առաջընթաց, սակայն` ոչ արդյունքներ, եւ դա մեծ խնդիր է»,- երեկ «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությանը: «Հակամարտությունը կարող է կարգավորվել միայն սկզբունքների հիման վրա, եւ դրանք միջազգային իրավունքի սկզբունքներն են, չկան այլ սկզբունքներ, որոնց վրա կարելի է հիմնվել: Իսկ այդ միջազգային …

կարդալ ավելին