ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի ԼՂՀ հակամարտության հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը փետրվարի 12-ին այցով կժամանի Ադրբեջան: Այդ մասին երեկ հայտնել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Ռաշադ Հուսեյնովը: Լենմարկերի հիմնական հանդիպումները ծրագրված են փետրվարի 13-ին: Այդ օրը նա մի շարք հանդիպումներ կանցկացնի երկրի պաշտոնատարների, այդ թվում՝ Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նախատեսվում է, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցչին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: