Շաբաթ օրը Դաշնակցության` Դուբայում կայացած հերթական դրամահավաք-ճաշկերույթի ընթացքում հանգանակվել է 5 միլիոն դոլար, ինչը կրկնակի գերազանցում է 2001-ի Ժնեւի եւ 2005-ի Փարիզի հանգանակությունների արդյունքները: Այդ մասին տեղեկացրել է ՀՅԴ միջազգային քարտուղարությունը, ըստ որի՝ ճաշկերույթին մասնակցել են ավելի քան 160 ներկայացուցիչներ Հայաստանից, եվրոպական երկրներից, Մերձավոր Արեւելքից, Ռուսաստանից: Նվիրատուները, ընդհանուր առմամբ, եղել են 250-ը: Ճաշկերույթի ընթացքում ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի կարկառուն դաշնակցականները հանդես են եկել «հայրենասիրական» բազմաթիվ ելույթներով, հիմնավորելով հանգանակության կարեւորությունը «համախմբվածության, միասնականության» եւ այլ գեղեցիկ նպատակների համար: