քաղաքականություն

Բայց, ափսոս, չեմ կարող….

24.01.2009

«Մեր երկրի քաղաքական դաշտի մասին եկեք խոսենք քաղաքապետի ընտրություններից հետո, որովհետեւ նայած, թե՝ ով, ովքեր եւ ինչ իդեոլոգիայով կմտնեն քաղաքապետի ընտրություններին, ու ինչպիսին կլինեն արդյունքները: Այդտեղից էլ կարող է կտրուկ փոխվել Հայաստանի քաղաքական դաշտի տեսքը»,- ներքաղաքական հետագա զարգացումների մասին խոսելով՝ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը: «Մեր քաղաքը հանրապետության …

կարդալ ավելին

«ԵՄ-ն համագործակցություն է բերում տարածաշրջան»

24.01.2009

– Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը: – Վերջին տարիների ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը կրել է հաստատուն եւ վերընթաց բնույթ: Որակապես նոր մակարդակ է արձանագրվել համագործակցության թե՛ ձեւերի եւ թե՛ բովանդակության առնչությամբ: Այսօր ԵՄ-ն առավել ամրապնդվում է որպես ՀՀ գլոբալ եւ տարածաշրջանային գործընկեր, որի հետ Հայաստանը համագործակցում է ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ …

կարդալ ավելին

Կոշիկներն ու քաղբանտարկյալները

24.01.2009

Դերասան Երվանդ Մանարյանը Եվրախորհրդի` Հայաստանին ձայնից զրկելու կամ չզրկելու որոշումը ոչ կարեւոր է համարում: «Դռները բացվում են, դռները փակվում են, ուրիշ դռներ են բացվում: Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք մեր երկրի ներսում»,- ասում է նա: Ե. Մանարյանը համոզված է, որ եթե մենք ձգտում ենք եվրոպական ընտանիքին ինտեգրվել, ապա պետք է ընդունենք նրանց խաղի կանոնները. «Ոչ …

կարդալ ավելին

Հայ լրտեսներ

24.01.2009

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հունվարի 22-ին ձերբակալել է հանրապետության հայազգի երկու քաղաքացիների, որոնց կասկածում են անօրինական զինված կազմավորում ստեղծելու եւ լրտեսության մեջ: Քրեական գործի քննությունն իրականացնում է Ներքին գործերի նախարարության Հակահետախուզության վարչությունը: Վրացական աղբյուրներն այլ մանրամասներ չեն հաղորդում: «Այս գործով տվյալ փուլում կարելի է միայն ասել, որ երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են: Մնացյալի մասին կհայտարարվի …

կարդալ ավելին

Փոշմանել են

24.01.2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի պատրաստվում բոյկոտել ԱԺ նիստերը: «Մենք այդպիսի որոշում չենք կայացրել: Երբ ստացել ենք մեր մանդատը, պատասխանատվություն ենք ստանձնել ժողովրդի, գոնե այն հատվածի առջեւ, որը ընտրել է մեր կուսակցությունը»,- ասել է նա: Ըստ Վ. Խաչատրյանի` հենց իրենք են ԱԺ-ում արտահայտում հասարակության ընդդիմադիր հատվածի շահերը, …

կարդալ ավելին

«Արդարացնում» են Մացոյին

24.01.2009

Երեկ Քրեական գործերով վերաքննիչ դատարանում երկրորդ անգամ հետաձգվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի պաշտպանների վերաքննիչ բողոքի գործով դատավարությունը: Սակայն, եթե նախորդ անգամ նիստը չէր կայացել Ս. Այվազյանի վատառողջ լինելու պատճառով, ապա երեկ դատավորը այն հետաձգել է «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար»: Ինչպես եւ նախորդ մի քանի ամիսներին, երեկ եւս Սմբատ …

կարդալ ավելին

Փող են առաջարկում

24.01.2009

«Եվրամիությունը պատրաստ է ղարաբաղյան խնդրի լուծման որոշակի փուլում օգնություն ցուցաբերել Ադրբեջանին եւ Հայաստանին»,- երեկ Բաքվում նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին կապերի եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները: «Մենք միշտ էլ պաշտպանել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը»,- ասել է Ֆերերո Վալդները՝ մեկնաբանելով Մինսկի խմբի հետ միասին ԼՂՀ հակամարտության …

կարդալ ավելին

Ի՞նչ է անում փաստահավաք խումբը

24.01.2009

Արդեն մոտ երկուսուկես ամիս է` գործում է մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող «Փորձագետների փաստահավաք խումբը», սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ արդյունքներ է գրանցել: Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանի` հոկտեմբերի 23-ի ստորագրած «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կարգը հաստատելու մասին» կարգադրության համաձայն՝ խմբի աշխատանքները լուսաբանման ենթակա չեն: Խմբի անդամներն իրավունք չունեն բացահայտել կատարված …

կարդալ ավելին

ՀՀ ասուլիսը նախարար գործերի արտաքին

24.01.2009

Եթե ՀՀ քաղաքացիների շրջանում հարցում անցկացվի՝ որո՞նք են եղել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ձեռքբերումները 2008 թվականի ընթացքում, շատերը կպատասխանեն հարցով՝ իսկ ընդհանրապես ձեռքբերումներ եղե՞լ են։ Այնուամենայնիվ, ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից կազմված «ՀՀ արտաքին քաղաքականության գործունեության 2008 թվականի ամփոփումը» համառոտ զեկույցում ներկայացված են միայն եւ միայն ձեռքբերումներ։ Այդ ամփոփումը ներկայացնելու համար էլ երեկ ՀՀ ԱԳ …

կարդալ ավելին

Մեկուսացումը հաղթահարելու համար

24.01.2009

Եվրահանձնաժողովում քննարկվում է Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու հնարավորությունը` տարածաշրջանային մեկուսացման հետեւանքները հաղթահարելու հարցում երկրին օգնելու նպատակով: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին նախօրեին Արտաքին գործերի կոմիտեում հայտարարել է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Էնեկո Լանդաբուրուն` նշելով, որ Եվրամիությունը մինչ այժմ չի կարողացել «բավարար» ֆինանսավորում գտնել Հայաստանի համար: «Մինչ օրս Եվրամիությունը որեւէ վստահելի առաջարկ չի …

կարդալ ավելին

Հույսերն արթնանում են

24.01.2009

«Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման շուրջ մեկընդմիշտ համաձայնության հասնեն փոխզիջումների հիման վրա: Հակամարտության լուծման ռազմական ուղի երբեք չի կարող լինել, հակամարտության կողմերը պետք է փոխզիջումների հասնեն եւ խնդիրը լուծեն խաղաղ ճանապարհով»,- երեկ Բաքվում հայտարարել է ԵՄ արտաքին կապերի եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի …

կարդալ ավելին

Առաջարկել է

24.01.2009

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին առաջարկում է հնարավորություն տալ, որպեսզի «7-ի գործով» անցնող Հակոբ Հակոբյանի անձնական բժիշկը հետազոտի կալանքի տակ գտնվող պատգամավորին եւ իր հսկողության տակ պահի բուժման հետագա ընթացքը: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանք կրող Հ.Հակոբյանի փաստաբանը, ինչպես նաեւ քաղաքացի Արմեն Խաչատրյանը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղած բանավոր դիմումով հայտնել են Հ. …

կարդալ ավելին

Էլի ակտիվացել են

24.01.2009

Ըստ որոշ տեղեկությունների, վերջին օրերին իշխանություններն ինտենսիվորեն աշխատում են մինչեւ ԵԽ ԽՎ` հունվարի 27-ին մեկնարկող նստաշրջանը մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ անազատության մեջ գտնվող մոտ երկու տասնյակ քաղբանտարկյալներից «ներման խնդրագրեր» ստանալու ուղղությամբ: Իշխանական որոշ շրջանակներում նույնիսկ խոսում են, թե արդեն այդքան «խնդրագրեր» ներկայացվել են, եւ դրանց հեղինակների անունները հրապարակվելու են առաջիկայում: Թե կոնկրետ ումի՞ց են իշխանությունները …

կարդալ ավելին

«7-ի գործը» պետք է կարճվի,- ասում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը

24.01.2009

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ ՀՀ իշխանություններից պահանջել են մինչեւ հունվարի 26-ը ԵԽ ԽՎ-ին ներկայացնել գրավոր փաստաթուղթ այն մասին, որ փետրվարին մեկնարկող ՀՀ ԱԺ նստաշրջանի հենց առաջին նիստում քննարկման է դրվելու ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ըստ իշխանական շրջանակների, Ջոն Պրեսկոտն ու …

կարդալ ավելին

Զիջումներ ԼՂ հարցում՝ քաղբանտարկյալներ պահելու դիմաց

24.01.2009

«Գործող իշխանությունների վարած անխոհեմ եւ ռեպրեսիվ քաղաքականությունը առաջին հերթին հենց իրենց է տանում ինքնաքայքայման ճանապարհով: Մինչդեռ Շարժման մաշեցման նրանց ռազմավարությունը նույնպես կատարելապես ձախողվել է` հանգեցնելով նրանց ցանկացածի լրիվ հակառակ արդյունքի: Այսօր համաժողովրդական շարժումը, ի դեմս Հայ Ազգային կոնգրեսի եւ նրան համախոհ այլ ուժերի, ավելի հզոր է, քան երբեւէ: Մենք պահպանել ենք մեր համախմբումը եւ շարունակում …

կարդալ ավելին

Պահի տակ

24.01.2009

Մենք` հայերս, տաքարյուն ժողովուրդ ենք` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Խանդոտ ենք, շուտ բռնկվող, շուտ ոգեւորվող եւ ավելի շուտ հիասթափվող, «լոպազ ենք»: Այդքանով հանդերձ` մեր գենոտիպի բնավորության ամենավտանգավոր գիծն, այնուամենայնիվ, պահի տակ գործելն է: Եթե շարքային քաղաքացու դեպքում բնավորության այդ գիծն ինչ-որ տեղ հասկանալի է (դարերով եկած ազգային առանձնահատկություն է, եւ «դեմն առնելը» շատ դժվար է), …

կարդալ ավելին

«7-ի գործի» օրինակով

24.01.2009

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի բողոքի գործով երկրորդ դատավարությունը: Դատական առաջին նիստը նշանակված էր հունվարի 16-ին, սակայն վատառողջ լինելու պատճառով Ս. Այվազյանը դատարան չէր ներկայացել, եւ նիստը հետաձգվել էր: Սկսվեց եւ միանգամից հետաձգվեց նաեւ երեկվա նիստը, որովհետեւ երեք դատավորների ներս մտնելու պահին Ս. Այվազյանը …

կարդալ ավելին

Եվ դո՞ւ, Բենիտա

24.01.2009

«Շատ կարեւոր է, որ երկուսն էլ` եւ՛ կառավարությունը, եւ՛ ընդդիմությունը, կարողանան ճիշտ ճանապարհն ընտրել այդ խնդիրը հաղթահարելու առումով… Բայց դա Խորհրդարանական վեհաժողովի որոշելիքն է»,- երեկ հրավիրված ասուլիսում պատասխանելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության եւ ԵԽ ԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելուն վերաբերող հարցերին` հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Վերջինիս այս ոչինչ …

կարդալ ավելին

Քոթանյանի փոխարեն

24.01.2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գեղամ Ղարիբջանյանին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ինչպես արդեն բազմիցս գրվել է, Գ. Ղարիբջանյանը նշանակվելու է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախագահի պաշտոնում: Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այսօր:

կարդալ ավելին

Նման ցանկություն չունի

24.01.2009

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նորանշանակ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ լրագրողների հետ զրույցում` պատասխանելով շրջանառվող լուրերին, համաձայն որոնց` ԲՀԿ-ն մտադիր է կոալիցիայից դուրս գալ եւ դառնալ ընդդիմություն, ասել է. «ԲՀԿ-ն` իր ծրագրային հիմնադրույթների համաձայն, շարունակելու է իր գործունեությունը կոալիցիայում: Նման մտադրություն ԲՀԿ-ն չունի»: Հարցին էլ, թե` ճի՞շտ են խոսակցությունները, որ Գ. Ծառուկյանը …

կարդալ ավելին