«Շատ կարեւոր է, որ երկուսն էլ` եւ՛ կառավարությունը, եւ՛ ընդդիմությունը, կարողանան ճիշտ ճանապարհն ընտրել այդ խնդիրը հաղթահարելու առումով… Բայց դա Խորհրդարանական վեհաժողովի որոշելիքն է»,- երեկ հրավիրված ասուլիսում պատասխանելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության եւ ԵԽ ԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելուն վերաբերող հարցերին` հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Վերջինիս այս ոչինչ չասող պատասխանը զարմանալի է այն առումով, որ Բ. Ֆերերո-Վալդները եվրոպական այն պաշտոնյաներից էր, որ այս տարվա մարտին Հայաստանում տեղի ունեցած դեպքերից հետո իր հայտարարությամբ կոչ էր անում ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել քաղաքական հայացքների համար ձերբակալված անձանց: