ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նորանշանակ մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ լրագրողների հետ զրույցում` պատասխանելով շրջանառվող լուրերին, համաձայն որոնց` ԲՀԿ-ն մտադիր է կոալիցիայից դուրս գալ եւ դառնալ ընդդիմություն, ասել է. «ԲՀԿ-ն` իր ծրագրային հիմնադրույթների համաձայն, շարունակելու է իր գործունեությունը կոալիցիայում: Նման մտադրություն ԲՀԿ-ն չունի»: Հարցին էլ, թե` ճի՞շտ են խոսակցությունները, որ Գ. Ծառուկյանը ցանկանում է դառնալ ՀՀ վարչապետ, Խ. Գալստյանը պատասխանել է. «Եթե Գ. Ծառուկյանը նման ցանկություն ունենար, այդ մասին առաջինը դուք կիմանայիք հենց իրենից: Գ. Ծառուկյանը նախ հայտարարում է իր ծրագրերի մասին, ինչպես սպորտում է, հետո իրականացնում է»: