քաղաքականություն

Զգուշացրել է

24.01.2009

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը զգուշացրել է Միացյալ Նահանգների ապագա վարչակազմին, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կարող է վտանգել հայ-թուրքական հաշտեցման ջանքերը: «Շատ խելամիտ չէր լինի, որպեսզի որեւէ երրորդ երկիր դիրքորոշում որդեգրեր այս հարցում… Միացյալ Նահանգների կողմից որեւէ սխալ քայլ վնաս կհասցնի գործընթացին»,- «Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` անցած շաբաթավերջին հայտարարել է Բաբաջանը: Նրա խոսքերով` Թուրքիան …

կարդալ ավելին

Փոխանցել է Ոստիկանապետին

24.01.2009

Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին դիմում է հղել` կից ներկայացնելով երեք տեսասկավառակ, որոնք փաստում են Ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվող ոչ իրավաչափ գործողությունները: Ըստ Մարդու իրավունքների գրասենյակի, նշված խնդրի առնչությամբ Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: «Նկատի ունենալով, որ դիմումում բարձրացված հարցերի` ըստ էության լուծումը ենթակա է Ոստիկանության իրավասությանը, …

կարդալ ավելին

Օ՜ Բրայզա

24.01.2009

Այսօր ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգների, նրա մայրաքաղաք Վաշինգտոնի վրա, որտեղ տեղի է ունենալու ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը: Հայաստանը, ոչ թե Հայաստանի հասարակությունը, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը այդ համաշխարհային նշանակության իրադարձությանը հետեւելու է բառացիորեն հեռուստադիտողի կարգավիճակով, քանի որ Օբամայի երդման արարողությանը պաշտոնական պատվիրակություն հրավիրված չէ: Իհարկե, կարելի է դրա …

կարդալ ավելին

Մինչեւ վերջանան

24.01.2009

«Էժան փողի քաղաքականությունը Հայաստանի համար նախընտրելի ուղի չէ՝ որպես համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը դիմակայելու տարբերակ»,- երեկ հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ ազգային արժույթի թուլացումը դոլարի նկատմամբ կարող է հանգեցնել գնաճի, ինչին Հայաստանի բնակչությունը պատրաստ չէ, ուստի դա արվում է ի շահ ժողովրդի: …

կարդալ ավելին

Վալդները եւ նոր հարեւանությունը

24.01.2009

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդներին: Ըստ նախագահի մամուլի ծառայության, ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ առկա համագործակցության օրակարգի ընդլայնման տեսանկյունից նպաստավոր համարելով երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության արդյունավետ շարունակականությունը` Ս. Սարգսյանը գոհունակությամբ արձանագրել է նոյեմբերի սկզբին Բրյուսելում ԵՄ կառույցների ղեկավարների հետ իր հանդիպումների արդյունքում …

կարդալ ավելին

Պրեսկոտից հետո, Դավոսից առաջ

24.01.2009

Երեկ Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Դրանով նրանք սկսել են 2009թ. տարածաշրջանային առաջին այցը, որի շրջանակներում այսօր կժամանեն Երեւան: Տարեսկզբին ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում ասել էր, որ կախված քննարկումներից` իրենք հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը «կհամաձայնեն հանդիպել հունվարի վերջին օրերին»: Ըստ տարբեր տեղեկությունների՝ …

կարդալ ավելին

«Մեռնեմ սուրբ օրենքին»

24.01.2009

Ի պատասխան Վերահսկիչ պալատի (ՎՊ)` Բնապահպանության ոլորտում հայտնաբերած խախտումների, ասում է Վարդան Այվազյանը Անցյալ շաբաթ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց ՀՀ Բնապահպանության նախարարությունում եւ նախարարությանը ենթակա «Սեւան ազգային պարկում» տեղի ունեցած չարաշահումների ու խախտումների մասին բազմաթիվ փաստեր: Բնապահպանության նախարարությունում հայտնաբերվել էին 226 մլն դրամի հասնող տարբեր բնույթի խախտումներ ու չարաշահումներ: «Սեւան ազգային պարկի» տարածքում …

կարդալ ավելին

«Հարմարավետ» հարաբերություններ

24.01.2009

Մոսկվայում շաբաթ օրը կայացած` գազային խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ըստ Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի, Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու եւ համաժողովին մասնակցելու համար: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ եղած հարաբերությունները` այն բնութագրելով որպես հուսալի …

կարդալ ավելին

Հասնել եւ անցնել… Թուրքիային

24.01.2009

«Թուրքիան ավելի ամբողջատիրական երկիր է, քան Հայաստանը», «Հայաստանում քաղբանտարկյալներ կան, թե չէ՝ պետք է որոշի դատարանը», «ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակությանը ձայնից զրկելով՝ ճնշում են բանեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, որովհետեւ գոհ չեն, որ oգոստոսյան պատերազմից Հայաստանը հավասարակշիռ ձեւով դուրս եկավ»: Նման` արդեն ամենեւին ոչ ինքնատիպ հայտարարություններով էր համեմված ՀՅԴ քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի …

կարդալ ավելին

Գործուն զղջումը կփրկի՞ իշխանություններին

24.01.2009

ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի Հայաստան կատարած այցից հետո թեեւ իշխանության ներկայացուցիչները ոչ պաշտոնական զրույցներում հպարտանում են, որ այլեւս որեւէ խնդիր չունեն ԵԽ-ի հետ, սակայն խիստ գաղտնի են պահում, թե ինչ երկխոսություն է եղել իրենց եւ համազեկուցողների միջեւ: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, սակայն, որ համազեկուցողները միանշանակ պահանջ են առաջադրել, որ …

կարդալ ավելին

Փոփոխություն կառավարությունում

24.01.2009

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երեկվա հրամանագրով ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանն ազատվել է փոխվարչապետի պարտականությունների կատարումից: Այդ մասին տեղեկացրել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ որի՝ Բ. Սահակյանի մեկ այլ հրամանագրով` փոխվարչապետի պարտականությունների կատարումը դրվել է ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի վրա:

կարդալ ավելին

Պարահանդես, որին հրավիրված չենք

24.01.2009

«Բուշը լավ տղա է. նա սիրում է իր ընտանիքն ու իր երկիրը»,- երդմնակալությունից երեք օր առաջ CNN-ին տված իր հարցազրույցում ասաց Բարաք Օբաման: Եվ ոչ մի տհաճ խոսք՝ իր նախորդի հասցեին: Այսօր կեսօրին տեղի ունենալիք ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանն անհամբեր սպասում են ոչ միայն ամերիկացիները. դրան սպասում է թերեւս ողջ աշխարհը: Երդմնակալության …

կարդալ ավելին

Ո՞ւմ է ակնարկում

24.01.2009

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, անցած շաբաթավերջին Արցախի պետական համալսարանում պատասխանելով ուսանողների հարցերին, ներկայացրել է իր դիրքորոշումները ԼՂՀ կարգավորման հարցում: «Մենք շարունակելու ենք այն ճանապարհը, որը ընտրվել է մեր ժողովրդի կողմից,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ասել է նա` ավելացնելով,- Իհարկե, կա դիվանագիտական աշխատանք, եւ կա մի ձեւաչափ բանակցային գործընթացում, որը, իհարկե, չի կարող նպաստել, որպեսզի այս ձեւաչափում …

կարդալ ավելին

Վաճառվե՞լ է

18.01.2009

Տեղեկություններ կան, թե ՀՀ Արդարադատության նախարարության վառված շենքի տարածքը գնել է անգլիացի մեծահարուստ-բարերար Վաչե Մանուկյանը: Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի վերջին նախարարությունում հրդեհ էր բռնկվել, եւ շենքն ամբողջությամբ այրվել էր: Անգլիահայ Վ.Մանուկյանին է պատկանում նաեւ Արդարադատության շենքի անմիջական հարեւանությամբ գտնվող նախկին «Սեւան» հյուրանոցը, որը տարիներ շարունակ կիսաքանդ է: Երեկ մենք փորձեցինք ՀՀ արդարադատության նախարարից ճշտել, թե …

կարդալ ավելին

Շամշյանը հիվանդանոցում է

18.01.2009

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ «7-ի գործով» դատավարությունից հետո ոստիկանները հրել են «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Լրագրողը սայթաքել է եւ գլուխը հարվածել է սյանը: Երեկ ամբողջ օրը Գ. Շամշյանը սուր գլխացավ ու սրտխառնոց է ունեցել: Երեկոյան խմբագրությունից շտապօգնություն են կանչել եւ լրագրողին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ստուգումների արդյունքում պարզվել է, …

կարդալ ավելին

Վալդներն է գալիս

18.01.2009

Երկուշաբթի օրը աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների (Benita Ferrero-Waldner) գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

կարդալ ավելին

Պահանջում են գործ հարուցել

18.01.2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը երեկ հայտարարություն է տարածել, որով պահանջում է Հայաստանի գլխավոր դատախազից անհապաղ քրեական գործ հարուցել քրեակատարողական հիմնարկներում կատարվող բռնությունների առնչությամբ: «Դեկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» մեկուսարանում կալանավորների նկատմամբ կիրառված բռնության դեպքի հետ կապված «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, Մարդու իրավունքների պաշտպանի եւ իրավապաշտպան տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից կատարած այցելությունները վկայում են բռնության դեպքերի աղաղակող փաստերի մասին»,- ասված …

կարդալ ավելին

Վատառողջ է

18.01.2009

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ սկսվել եւ անմիջապես հետաձգվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գործով դատական նիստը: Վատառողջ լինելու պատճառով Ս. Այվազյանին չեն բերել դատարան: Իսկ երեկ պետք է քննվեր նրա շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքն ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշման: Հիշեցնենք, որ դատարանը նոյեմբերի 19-ին Ս. …

կարդալ ավելին

Քացիներով «արձանագրված առաջընթաց»

18.01.2009

ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի Երեւան կատարած այցի արդյունքում Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին «զգալի առաջընթաց է արձանագրվել». երեկ ոստիկաններն ու կարմիրբերետավորները դաժան ծեծի են ենթարկել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ հավաքված քաղաքացիներին` թույլ չտալով նրանց երթը մինչեւ ՀՀ Գլխավոր դատախազություն: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ երեկ եւս «7-ի գործով» …

կարդալ ավելին

Էլի հերքել է

18.01.2009

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ուսումնասիրել է ՀՀ-ին ռուսաստանյան զենքի խոշոր մատակարարումների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների շուրջ ստեղծված իրադրությունը: «Մենք գլխավոր շտաբի հետ միասին ուսումնասիրեցինք այդ իրադրությունը: Այն մարդը, ում ազգանունը հիշատակվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, եւ անցյալ տարի ՀՀ-ին ոչ մի մատակարարում չի իրականացվել»,- ասել է …

կարդալ ավելին