Վաճառվե՞լ է

18/01/2009

Տեղեկություններ կան, թե ՀՀ Արդարադատության նախարարության վառված շենքի տարածքը գնել է անգլիացի մեծահարուստ-բարերար Վաչե Մանուկյանը: Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի վերջին նախարարությունում հրդեհ էր բռնկվել, եւ շենքն ամբողջությամբ այրվել էր: Անգլիահայ Վ.Մանուկյանին է պատկանում նաեւ Արդարադատության շենքի անմիջական հարեւանությամբ գտնվող նախկին «Սեւան» հյուրանոցը, որը տարիներ շարունակ կիսաքանդ է: Երեկ մենք փորձեցինք ՀՀ արդարադատության նախարարից ճշտել, թե իսկապե՞ս շենքը վաճառվել է: «Դա սխալ տեղեկատվություն է, շենքն առայժմ պատկանում է նախարարությանը: Ավելի հանգամանալից տեղեկություն ստանալու համար գրավոր դիմեք` կպատասխանենք»,- մեր թղթակցին ասել էր Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: