Ընդամենը մեկ ամիս առաջ համաշխարհային ճգնաժամ դեմ «լռությամբ» պայքարող Հայաստանի իշխանություններին արդեն շատ է անհանգստացնում այդ նույն ճգնաժամի հնարավոր ազդեցությունը: Դրա մասին էին վկայում նաեւ վերջին մի քանի օրերին Չինաստանում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մի շարք հանդիպումները, որտեղ որպես առաջնային խնդիր՝ քննարկվում էր Հայաստանին 1 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին հարցը: Իսկ Հ. …
կարդալ ավելինՈւզո՞ւմ ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, որ ԵԽ ԽՎ-ն վերջապես բռունցքը խփի սեղանին եւ զրկի Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից: «Այո՛»,- կպատասխանեն շատերը, ում արդեն հասցրել է ձանձրացնել Հայաստանի իշխանությունների անտրամաբանական մանրախնդրությունն ու արհամարհանքը թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ եվրոպական կառույցների հանդեպ: Ոմանց համար Հայաստանի միջազգային վարկը գուցե ավելին է, քան իշխանությունների ամենաթողությունը, եւ նրանց համար նման ոչ …
կարդալ ավելինՆախատոնական Երեւանում վերջերս տեղադրված գովազդային վահանակներից մեկի վրա գրված է. «Ավելի լավ է խմել, քան պատերազմել»: Կարծում ենք, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներում որեւէ առարկություն չունենալով վերոհիշյալ «գաղափարախոսության» դեմ, այնուհանդերձ, վերջին օրերին, կարծես թե, առայժմ ավելի հակված են «պատերազմելուն»: Հակառակ դեպքում ինչո՞վ կարելի է բացատրել իշխող վարչախմբի՝ Հայ Ազգային կոնգրեսին համաժողով անցկացնելու համար համառորեն …
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Կարապետ Ռուբինյանի եւ Գուրգեն Եղիազարյանի, ինչպես նաեւ՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- այդ մասին Գլխավոր դատախազությունում երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Մարտի 1-ի» գործով քննություն իրականացնող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Նա ասել է, որ նշված գործերով քրեական գործը դադարեցվել է …
կարդալ ավելինԵրեկ Փարիզում կայացել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել եւ ընդունվել է Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ ԵԽ ԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցը: Արդեն Մոնիտորինգի հանձնաժողովի փաստաթղթի կարգավիճակ ստացած զեկույցում բառացիորեն նշված է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ, որ Հայաստանը չի կատարել …
կարդալ ավելինԵրեկ «Քաղաքական բանտարկյալների ու հալածյալների համակարգող խորհուրդը» բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում ասված է. «2008թ. փետրվարի 19-ին աղաղակող խախտումներով անցած նախագահական ընտրություններին հաջորդած համաժողովրդական խաղաղ եւ հուժկու ցույցերին, որ տեւեցին 10 օր եւ չարձանագրեցին ոչ մի օրինախախտում, իշխանությունը մարտի 1-ին՝ լուսաբացից առաջ, պատասխանեց Ազատության հրապարակի ռազմական բիրտ ապօրինությամբ: Իսկ իշխանությունների՝ նույն օրվա …
կարդալ ավելին«Համոզված եմ, որ գնահատականները իշխանությունների համար լավը չեն լինելու, որովհետեւ իշխանությունները իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարել: Բայց կարծում եմ, որ այդ գնահատականները մեր իրականության վրա ոչ մի անդրադարձ չեն ունենա: Մեր իշխանությունները անկանխատեսելի են ոչ միայն մեզ համար, այլեւ եվրոպացիների»,- ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ երեկ կայացած բանավեճում հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Ա. Մինասյանը, …
կարդալ ավելինԵրեկ Փարիզում կայացած Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ներկայացվել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցը Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ: Եվ, ինչպես սպասվում էր, Համարբերգն իր զեկույցում օգտագործել է «քաղբանտարկյալ» տերմինը: Փաստը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց նաեւ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Զեկույցը Համարբերգն …
կարդալ ավելինԵրկու շաբաթից կավարտվի 2008 թվականը, որը բավականին ծանր տարի էր Հայաստանի համար: Դեռ նախորդ տարեվերջից սկսված նախագահական ընտրությունների նախընտրական աննախադեպ լարվածությունը, ընտրություններից 10 օր հետո` գարնան առաջին օրը, ավարտվեց արյունահեղությամբ: Դրանից հետո արդեն տասներորդ ամիսն է՝ Հայաստանն ապրում է քաղբանտարկյալների առկայության, քաղաքական լարվածության ու ոչ բնականոն կյանքին բնորոշ բազմաթիվ այլ իրողությունների պայմաններում: Նշված քաղաքական իրավիճակի …
կարդալ ավելինԱվարտվում է 2008 թվականը: Եվ Նոր տարվա շեմին, ամփոփելով անցնող տարին, կցանկանայի հասկանալ` ի՞նչ տվեց այն մեզ` հայերիս: Քաղաքական առումով տարին բավական լարված էր: Բայց դա բնական է: Ամեն նորի ծնունդ էլ ուղեկցվում է դժվարություններով: Իսկ որոշ դեպքերում՝ նաեւ բարդություններով: Եվ քանի որ Հայաստանն այս տարի ունեցավ նոր նախագահ եւ նոր ընդդիմություն, ապա վերոնշյալ դժվարություններն …
կարդալ ավելինԱնդրադառնալով թուրք մտավորականների՝ 1915 թ. իրադարձությունների համար հայերից ներողություն խնդրելու վերաբերյալ ինտերնետում սկսած ստորագրահավաքի արշավին եւ դրա դեմ թուրք թոշակառու դեսպանների արտահայտած բողոքին՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է. «Նման հարցեր Թուրքիայում կարող են քննարկվել, դա թուրքական հասարակության մեջ բազմակարծության վկայությունն է»: Այդ մասին Գյուլը հայտարարել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի …
կարդալ ավելին«2008-ը ես համարում եմ շրջադարձային ՀՀ նորագույն պատմության մեջ»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը` ամփոփելով անցնող տարվա քաղաքական արդյունքները: Ըստ նրա, այսօր մենք ունենք քաղաքացիական հասարակությանը շատ մոտ, միասնական հասարակություն եւ հստակեցված քաղաքական դաշտ, որտեղ պարզ է դարձել, թե ով է ժողովրդի հետ, ով` ավազակապետության: «2008թ. բոլոր ձեռքբերումները կհանգեցնեն Հայաստանում …
կարդալ ավելինՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է արել սփյուռքահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին` դադարեցնել դեկտեմբերի 1-ից սկսած անժամկետ հացադուլը: «Անժամկետ հացադուլը պայքարի ամենածայրահեղ ու ամենահուսահատ ձեւն է, որին կարելի է դիմել պայքարի հաջող ելքի նկատմամբ հավատը կորցնելուց միայն: Մենք կասկած չունենք, եւ վստահ ենք, որ Դուք էլ կիսում եք մեր կարծիքն այն մասին, որ …
կարդալ ավելինՎաղը Փարիզում կայանալու է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ, ըստ նիստի օրակարգի, կքննարկվի Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման վերաբերյալ զեկույցի նախագիծը եւ կընդունվի բանաձեւի նախագիծ: Նիստին մասնակցելու են ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ` ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը` …
կարդալ ավելինԵրեկ կառավարությունը մերժել է «Հանրապետություն» կուսակցության դիմումը` Մելիք Ադամյան հասցեում գտնվող Նիստերի դահլիճը դեկտեմբերի 21-ին, 22-ին կամ 23-ին Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդաժողովն անցկացնելու նպատակով տրամադրելու խնդրանքով: Դրանից առաջ կառավարությունը մերժել էր Նիստերի դահլիճը դեկտեմբերի 19-ին ՀԱԿ-ին տրամադրելու դիմումը: Ընդ որում, կառավարությունը ոչ թե ինչպես պարտավոր է, պաշտոնական գրությամբ է տեղյակ պահել մերժման մասին, այլ …
կարդալ ավելին«1915 թվականին կատարվածի համար ներողություն խնդրելու նախաձեռնությունը հեղինակել են երեք թուրք ակադեմիկոսներ, եւ դա առայժմ արձագանքներ է հարուցել միայն գիտական-ակադեմիական շրջանակներում: Պաշտոնական արձագանքներ դեռեւս չկան»,- այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է թուրքական «Ռադիկալ» թերթի Անկարայի բյուրոյի ղեկավար Մուրադ Եդգինը: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ մի խումբ թուրք մտավորականներ, այդ թվում` քաղաքագետներ Բասքըն Օրանը եւ …
կարդալ ավելինՆախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու. Բանգոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Չինաստան: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ: Երեկ Հ. Աբրահամյանը հանդիպել է մշտական կոմիտեի նախագահ Ու. Բանգոյի հետ: Հանդիպումից հետո նրանք ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Նախատեսված են նաեւ …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը պատահական չի համարում այն հանգամանքը, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստերի ընթացքում Ոստիկանության ներկա եւ նախկին պաշտոնյաներն արդեն որոշակի բացահայտումներ են անում: «Ես ենթադրում եմ, որ վերջին բացահայտումները կարող են ինչ-որ կապ ունենալ փաստահավաք խմբի գործունեության հետ»,- ասում է պատգամավորը: Նրա կարծիքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում …
կարդալ ավելին«Մադրիդյան սկզբունքներում ոչ մի փոփոխություն չի կատարվել»,- երեկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ Երեւանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ասել է, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության սկզբունքների քննարկման ընթացքում դրանց վերաբերյալ արվում են միայն տեխնիկական առաջարկություններ: «Այդ սկզբունքներում ոչ մի փոփոխություն չի արվել: …
կարդալ ավելինԱնցած շաբաթ հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարեց, թե «Մարտի 1-ի» գործերի մեղադրական բազան համոզիչ չէ, եւ դատարանները միշտ պաշտպանում են մեղադրական կողմի մոտեցումները»: Նա նաեւ հայտարարեց, թե պաշտպանի գրասենյակն ամենայն ուշադրությամբ հետեւելու է «7-ի գործով» դատավարությանը, սակայն առայժմ զերծ մնաց որեւէ մեկնաբանություններ տալուց` ասելով, թե դա կանի դատական պրոցեսի ավարտից …
կարդալ ավելին