Մեկնել է Չինաստան

22/12/2008

Նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու. Բանգոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Չինաստան: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ: Երեկ Հ. Աբրահամյանը հանդիպել է մշտական կոմիտեի նախագահ Ու. Բանգոյի հետ: Հանդիպումից հետո նրանք ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Նախատեսված են նաեւ Հ. Աբրահամյանի հանդիպումները մշտական կոմիտեի փոխնախագահ Լի Ցզյանգոյի, փոխվարչապետ Լի Կենցզյանի հետ: Հայկական պատվիրակությունը կլինի նաեւ Խայնյան նահանգում եւ հանդիպումներ կունենա նահանգի Ժողովուրդների ներկայացուցիչների ժողովի ղեկավարության հետ: ՀՀ ԱԺ պատվիրակության Չինաստան կատարած այցի վերաբերյալ մեր թղթակցի ռեպորտաժը` հաջորդ համարում: