Նո՞ր իմացաք

23/12/2008

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ Կարապետ Ռուբինյանի եւ Գուրգեն Եղիազարյանի, ինչպես նաեւ՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- այդ մասին Գլխավոր դատախազությունում երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Մարտի 1-ի» գործով քննություն իրականացնող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Նա ասել է, որ նշված գործերով քրեական գործը դադարեցվել է բավարար ապացույցների բացակայության հիմքով: Հետաքրքիր է` իսկ ինչո՞ւ էին նշված գործիչներից առնվազն երեքին իշխանությունները մի քանի ամիս պահում, եթե ապացույցներ չունեին: Եվ ով է փոխհատուցելու դրա հետեւանքով այդ մարդկանց կրած, առաջին հերթին, բարոյական վնասը: