քաղաքականություն

Կարապետիչը ուզում է դառնալ Երեւանի քաղաքապետ

22.12.2008

«Այն անձնավորությունը, որն ասում է՝ ես մեղավոր չեմ, ոչ մի դեպքում չի կարելի ասել, որ պետք է դիմում գրի խնդրանքով, որ իրեն ներեն: Ես դա սխալ մոտեցում եմ համարում, որն այսօր կիրառվում է իշխանությունների կողմից»,- մեկնաբանելով մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալվածներին եւ քաղբանտարկյալներին «ներման» միջոցով ազատելու իշխանությունների քայլերը՝ երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ժողովրդական …

կարդալ ավելին

Ընդունել է գերմանացիներին

22.12.2008

Շաբաթ օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Գերմանիայի Բունդեստագի անդամ Միքայել Լինկին եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի ներկայացուցիչ Վոլֆգանգ Ջոնին: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քաղբանտարկյալների խնդիրներին, եվրոպական կառույցների եւ Հայաստանի հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաեւ Հայ Ազգային կոնգրեսում ներգրավված կուսակցությունների եւ Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական …

կարդալ ավելին

«Հանձնաժողովը պետք է քաղաքական գնահատական տա»,- ասում է ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը

22.12.2008

– Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ, ՆԺԿ-ն ինչո՞ւ որոշեց մասնակցել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին: – Ներքաղաքական իրավիճակի զարգացումը, նաեւ միջազգային կառույցների վերաբերմունքը հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ, պարիտետային սկզբունքով փաստահավաք խմբի ձեւավորման ընթացքը մեզ իրապես բերեց մի վիճակի, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելն արդեն քաղաքական առումով անհրաժեշտ էր: Աշնանը ժամանակավոր հանձնաժողովը խորհրդարանին խնդրեց երկարացնել աշխատանքի ժամկետը, …

կարդալ ավելին

Երկուսու կես կարծիք

22.12.2008

Դեկտեմբերի 11-ին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստում մտահոգություններ են արտահայտվել Հայաստանում ժողովրդավարական կառավարման առնչությամբ: Տնօրենների խորհուրդն ընդգծել է. «Ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները, իրական բարեփոխումներ կիրագործի»: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է, որ ՀՀ-ում գյուղական ճանապարհների վերականգնման եւ ոռոգման ցանցի բարելավման համար «ՀՄ» հիմնադրամին 6 միլիոն 811 հազար 305 դոլարի գումար …

կարդալ ավելին

Հայաստանը` հերթական սեւ ցուցակում

22.12.2008

Ամեն տարի միջազգային կառույցները աղքատ ու զարգացող երկրներին միլիոնավոր դոլարներ են տրամադրում մահացու հիվանդությունների դեմ երեխաներին պատվաստելու համար, որոնք, սակայն, շատ հաճախ նպատակային չեն ծախսվում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին է վկայում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի վերջին ուսումնասիրությունը: Զեկույցի համաձայն, աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներ ուռճացրել են պատվաստման ենթակա երեխաների թիվը …

կարդալ ավելին

Երկու նամակ

22.12.2008

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեկ հանդես է եկել երկու հայտարարությամբ: Դրանցից մեկն ուղղված է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ջհանգիրյանի գործով դատավոր Ժորա Վարդանյանին, մյուսը` մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանին: «… Դուք այդպես էլ չանսացիք, դեռեւս առաջին նիստերում, Ձեզ ուղղված իմ դիմումներին ու պահանջներին` լինել անաչառ ու անկողմնակալ, գործի ելքով …

կարդալ ավելին

Էլի դժգոհ են

14.12.2008

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆետ Ասկերովը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է կոնկրետ արդյունքներ պահանջի Մինսկի խմբից ԼՂՀ հակամարտության լուծման գործում: «Մինսկի խումբը հայտարարում է, թե հակամարտության կողմերն իրենք պետք է ընդհանուր լեզու գտնեն, եւ, որ իրենք կարող են միայն իրենց առաջարկությունները ներկայացնել: Եթե մենք ինքներս կարողանանք ընդհանուր լեզու գտնել Հայաստանի հետ, այդ …

կարդալ ավելին

«Հայաստանում քաղբանտարկյալներ կան»

14.12.2008

«Բոլորի համար պետք է պարզ լինի, որ, հանուն Հայաստանի՝ Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, նույնիսկ չպետք է լինեն դեպքեր, որոնք առիթ կտան քաղբանտարկյալներ ունենալու մասին մեղադրանքների: Պետք է իրականացվի նորմալ իրավական գործընթաց, այդ քրեական գործերը պետք է շատ արագ հանգուցալուծվեն, եւ բոլորը պետք է ազատ արձակվեն»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նման սենսացիոն հայտարարություն …

կարդալ ավելին

5 տարի

14.12.2008

Երեկ Երեւանի քրեական դատարանը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Աշոտ Մանուկյանին մեղավոր ճանաչելով ՀՀ Քրօրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»), դատապարտել է ազատազրկման՝ 5 տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի մեկ այլ` 2251-րդ հոդվածի 1-ին մասով («Անօրինական հրապարակային միջոցառում կամ այլ հրապարակային միջոցառում կազմակերպելը, անցկացնելը») առաջադրված մեղադրանքում դատարանը Ա.Մանուկյանին …

կարդալ ավելին

Իսկ ո՞վ է տվել քո հրամանը

14.12.2008

Երեկ պարզվել է այն պաշտոնյայի անունը, ով մարտի 1-ի իրադարձությունների գործած դիպուկահարին (ըստ իշխանությունների` միակ) հրահանգել է կրակել: ՀՀ Ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում հայտարարել է, որ անձամբ ինքն է հրահանգել դիպուկահարին` կրակել ցուցարարներից մեկի վրա: Այդ ցուցարարն է, ըստ իրավապահների, սպանել Ներքին զորքերի …

կարդալ ավելին

Ամենավատ տեխնոլոգիան

14.12.2008

«Դրական եմ գնահատում այն առումով, որ Երեւան քաղաքը դառնում է տեղական ինքնակառավարման օղակ, Երեւանի խորհուրդ է ձեւավորվում: Դա էլ կխթանի Երեւանի մակարդակով քաղաքական ակտիվացմանը, որովհետեւ խորհուրդը դառնալու է Երեւանի պառլամենտը»,- անդրադառնալով Երեւանի մասին օրենքի նախագծին` երեկ մեր թղթակցին ասել է ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա նաեւ «նորմալ» է համարել այն հանգամանքը, որ այդ օրինագծի համաձայն՝ …

կարդալ ավելին

Բրիշամբոն է գալիս

14.12.2008

Դեկտեմբերի 14-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ քաղաքական խմբակցությունների ղեկավարների հետ:

կարդալ ավելին

Վենդետա 2

14.12.2008

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն արդեն հնարավորություն ունի ծանոթանալ «7-ի գործով» մեղադրական եզրակացության հետ: Այդ մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը: Վերջինս ասել է, որ 7 քաղբանտարկյալների պաշտպանական խումբը Թոմաս Համարբերգին ուղարկել է նամակ-տեղեկանք, որում «հիմնականում նշվում է, թե ինչ թերություններով ու խախտումներով է կազմված մեղադրական եզրակացությունը»: …

կարդալ ավելին

Տարաձայնություններ

14.12.2008

Ադրբեջանի Միլի մեջլիսում ղարաբաղյան հակամարտության խնդրով հանձնաժողովի ստեղծման հարցը տարաձայնությունների պատճառ է դարձել Ադրբեջանի իշխանության եւ ընդդիմության միջեւ: «Օրենսդրության տեսանկյունից ղարաբաղյան հակամարտության լուծման համար եւ, որպեսզի այդ հիմնախնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում գտնվի, անհրաժեշտ է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել»,- նախօրեին հայտարարել է «Մուսավաթ» պատգամավորական խմբի անդամ Փանահ Հուսեյնը: «Ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի գլխավոր հիմնախնդիրն է, եւ 1995 թվականից …

կարդալ ավելին

Ինչպես Արթուր Բաղդասարյանը

14.12.2008

Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Եկատերինա Տկեշելաշվիլին նշանակվում է երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` նախօրեին Պաշտպանության նախարարությունում ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Սիխարուլիձեին: Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ պաշտոնաթող եղավ Կախա Լոմայան:

կարդալ ավելին

Իշխանությունների հերթական ստորությունը

14.12.2008

Մարտի մեկից հետո ընդդիմությունը Երեւանի քաղաքապետարանին հանրահավաքներ անցկացնելու մասին 92 իրազեկում է ներկայացրել, սակայն դրանցից բավարարվել են միայն 3-ը: Այդ մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ նշեց, որ մարտի մեկից հետո հավաքներ անցկացնելու համար բազմիցս դիմել են «Կոնգրես», «Արմենիա Մարիոթ» եւ այլ հյուրանոցների, սակայն մերժում են ստացել, ուստի ՀԱԿ-ի …

կարդալ ավելին

Կեղծ մեդալակիրները

14.12.2008

Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշել է լուծարել, այսպես կոչված, Անվտանգության, պաշտպանության եւ օրինականության հարցերի ակադեմիան: Ինչպես նշում է «Lragir.am»-ը, այս կազմակերպությունը սկանդալային համբավ է ձեռք բերել` աջուձախ մեդալներ ու գեներալական կոչումներ բաժանելով: Պարգեւատրվածների մեջ են հազարավոր մարդիկ Ռուսաստանից ու ամբողջ աշխարհից: Նրանց թվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրեթ Թետչերը: Հետաքրքիր է, որ այս ակադեմիայի անդամ …

կարդալ ավելին

Անսկզբունքայինները

14.12.2008

Երեկ «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակությանը» հրապարակել է իր կազմակերպած մոնիտորինգի արդյունքները, որոնք վերաբերում էին ԱԺ 4-րդ գումարման նստաշրջանին: Փորձագետներն ուսումնասիրել են տարբեր ոլորտներին վերաբերող 10 օրենք, եւ եկել են այն եզրահանգման, որ ԱԺ ամենաանսկզբունքային խմբակցությունն «Օրինաց երկիրն» է, քանի որ նրանց քվեարկությունները մեծամասամբ չեն համընկնում ՕԵԿ նախընտրական ծրագրում ամրագրված դրույթների հետ: Օրինակ, ԱԺ-ում տեղեկատվական դաշտին …

կարդալ ավելին

Ուղղակի հալածանք

14.12.2008

«Ժիրայր Սէֆիլյանը չի բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքի բոլոր պահանջներին, եւ քանի որ իրավասու մարմինները` տվյալ դեպքում՝ Արտգործնախարարությունը, Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը նպատակահարմար չեն գտնում դիմողի քաղաքացիություն ստանալը, ուստի նախագահին առընթեր Քաղաքացիության հարցերի հանձնաժողովը մերժել է Ժիրայր Սէֆիլյանի դիմումը»,- այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լանա Մշեցյանը: Անցած նոյեմբերի …

կարդալ ավելին

«7-ի գործը»՝ լակմուսի թուղթ

14.12.2008

«Մենք մեր սակավ ռեսուրսները կենտրոնացնելու ենք զուտ «7-ի գործի» վրա», մեր ներկայացուցիչը լինելու է բոլոր նիստերին: Որոշ նիստերին մասնակցելու եմ նաեւ անձամբ ես: Արձանագրելու ենք երկու կողմերի բոլոր փաստարկները, բոլորի վերաբերմունքն այդ փաստարկների նկատմամբ, հետո նոր հանդես կգանք մեր մոտեցմամբ»,- երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` անդրադառնալով նոյեմբերի 19-ին մեկնարկող …

կարդալ ավելին